Ը Ն Տ Ր Ի Ր Լ Ա Վ Ա Գ ՈՒ Յ Ն Ը ®

Ո՞ՐՆ Է ՀԱՐՍԱՆԵԿԱՆ ՏՈՐԹԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ
Հարսանեկան տորթի ավանդույթը գալիս է դեռ հռոմեական ժամանակներից: Հարսանեկան տորթը խորհրդանշում է
- բախտ և
- բերրիություն:
Հարսանեկան տորթը նաև հաջողություն է բերում յուրաքանչյուրին, ով այն ուտում է: Հարսանեկան տորթը պետք է պատրաստվի լավ որակի բաղադրիչներով, որպեսզի խորհրդանշի երկարատև, հարուստ և երջանիկ ամուսնություն:
ԻՆՉՊԵ՞Ս ԸՆՏՐԵՄ ՀԱՐՍԱՆԵԿԱՆ ՏՈՐԹ
Հարսանեկան տորթերը կարող են տարբերվել ըստ,
- ձևի,
- հարկի,
- չափսերի:
Ըստ ձևի, հարսանեկան տորթերը կարող են լինել կլոր, սրտաձև, քառակուսի և այլ դիզայնով տորթեր; Ըստ հարկի, սովորաբար, տորթերը լինում են 3-5 հարկանի տորթեր:
ՈՐՔԱ՞Ն ԱՐԺԵ ՀԱՐՍԱՆԵԿԱՆ ՏՈՐԹԸ
Հայկական շուկայում հարսանեկան տորթեր կարելի է պատվիրել սկսած 60-70 հազար դրամից: Սակայն միջին մեծության հարսանեկան տորթերի արժեքը տատանվում է 120-150 հազար դրամի սահմաններում: Առավել ճոխ հարսանիքների համար կարող են հանդիպել տորթեր մինչև 1 միլիոն դրամ արժողությամբ: Տորթերի արժեքը կախված է տորթի հարկերի քանակից, դիզայնից, չափսերից, ներկայացվող այլ պահանջներից:
Ի՞ՆՉ ՀԱՇՎԻ ԱՌՆԵՄ ՈՐԱԿՅԱԼ ԵՎ ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ՀԱՐՍԱՆԵԿԱՆ ՏՈՐԹ ԳՆԵԼԻՍ
- Բարձրակարգ և որակյալ տորթ գնելու համար օգտվեք հեղինակավոր տորթ ( տորթեր, թխվածքներ ) արտադրողներից և տորթերի խանութ-սրահներից,
- Հաշվի առեք նաև հաճախորդների ( հարսանեկան տորթի պատվիրտուների ) կարծիքները: Չէ՞ որ կարծիք հայտնած քաղաքացիները արդեն օգտվել են տորթերի պատվերների ծառայությունից և կարող են էական մանրամասներ հայտնել տորթերի խանութ-սրահների մասին:
No Listings were found matching your selection.