Ը Ն Տ Ր Ի Ր Լ Ա Վ Ա Գ ՈՒ Յ Ն Ը ®

Շատերի համար հագուստ ընտրելը կարող է բարդ ու ձանձրալի լինել: Կան շատ տարբեր ոճեր, կտրվածքներ, չափեր, գույներ և ապրանքանիշեր, որոնք հագուստի ընտրությունը և գնումներ կատարելը կարող են դժվարացնել:
Ի՞ՆՉ ՀԱՇՎԻ ԱՌՆԵՄ ՀԱԳՈՒՍՏ ԳՆԵԼԻՍ
- Որոշեք, թե ձեր մարմնի որ մասերն եք ցանկանում ընդգծել,
- Իմացեք ձեր չափսերը,
- Դիտեք, թե ինչպե՞ս է հագուստը երևում հետևից,
- Կրեք այն, ինչ ձեզ սազում է, և անիմաստ մի հետևեք նորաձևությանը,
- Ընտրեք այն գույները, որոնք ձեզ սազում են,
- Համոզվեք, որ հագուստի մեջ ձեզ հարմարավետ եք զգում: Այս կետը ամենակարևորներից է,
- Ծանոթացեք հագուստ արտադրողի հետ,
- Տեղեկացվեք տրամադրվող երաշխիքներին:
Ո՞ՐՏԵՂԻՑ ԳՆԵՄ ԲԱՐՁՐՈՐԱԿ ՀԱԳՈՒՍՏ
- Ոչ միայն հագուստ, այլ ցանկացած ապրանք գնելիս, օգտվեք հեղինակավոր ընկերություններից, այս դեպքում՝ հագուստի խանութներից, հագուստ վաճառող կայքերից և ապրանքանիշերից,
- Հաշվի առեք նաև այդ ընկերություններից հագուստ գնած հաճախորդների կարծիքները: Չէ՞ որ կարծիք հայտնող քաղաքացիները արդեն գնել են հագուստ և ավելի լավ են պատկերացնում տվյալ ապրանքանիշի առավելությունները և թերությունները, նաև հագուստի խանութի ( հագուստի կայքի ) սպասարկման որակը:

