Ը Ն Տ Ր Ի Ր Լ Ա Վ Ա Գ ՈՒ Յ Ն Ը ®

Ի՞ՆՉ Է ԳՐԱՎՈՐ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Գրավոր թարգմանությունը թարգմանչական ծառայության տեսակ է, որի դեպքում թարգմանությունը հաճախորդին ներկայացվում է գրավոր ձևով: Գրավոր թարգմանությունը կարևոր է, քանի որ այս տեքստը հաճախ թարգմանվում է հրապարակման նպատակով: Գրավոր թարգմանության մեջ բնագրի լեզուն կոչվում է սկզբնաղբյուր, իսկ լեզուն, որով թարգմանվում է տեքստը, կոչվում է նպատակային լեզու:
Ի՞ՆՉ ՊԵՏՔ Է ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼ ԳՐԱՎՈՐ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՎԻՐԵԼԻՍ
Նախապես ընտրեք գրավոր թարգմանության տեսակը: Այն կարող է լինել. 1) բառացի թարգմանություն, 2) իմաստային թարգմանություն, որի դեպքում էական է պահպանել տեքստի բովանդակությունը, 3) ռեֆերատային թարգմանություն: Այս դեպքում էական նշանակություն է տրվում տեքստի առանցքային դրույթներին,
Համաձայնեցրեք գրավոր թարգմանչական ծառայության գինը և ժամկետները,
Գրավոր թարգմանության դեպքում պարտադիր է, որ արդյունքը արտահայտի նույն միտքն ու իմաստը, ինչ բնօրինակը: Այսպիսով, այն պահանջում է երկու լեզուների լավ իմացությամբ թարգմանիչ: Ուստի բարձրակարգ թարգմանչական ծառայություն ստանալու համար օգտվեք հեղինակավոր ու վստահելի ընկերություններից,
Հաշվի առեք նաև հաճախորդների ( քաղաքացիների ) կարծիքները: Կարծիքները ձեզ կօգնեն որակյալ թարգմանչական ծառայություն ( գրասենյակ ) ընտրելու և պատշաճ սպասարկում ստանալու հարցում:
No Listings were found matching your selection.