Ը Ն Տ Ր Ի Ր Լ Ա Վ Ա Գ ՈՒ Յ Ն Ը ® ( 18 + )

Ի՞ՆՉ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼ ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ԵՎ ՈՐԱԿՅԱԼ ( ՈՉ ԹԱՆԿ ) ԳԻՆԻ ԳՆԵԼԻՍ
- Գինու գույնը: Հիշեք, որ սպիտակ գինիները ժամանակի ընթացքում մգանում են, իսկ կարմիրները՝ դառնում բաց գույնի։ Եթե ձեր առջև դրված է 1-2 տարեկան կարմիր գինի, որի գույնը շագանակագույն է, ապա շրջանցեք նման շիշը: Բացի այդ, գինին չպետք է պղտոր լինի,
- Ապակու հաստությունը: Կան թեթև և ծանր շշեր։ Բարակ պատերով շշերում լցնում են գինիներ, որոնք նախատեսված չեն երկարաժամկետ պահպանման համար։ Հաստ պատերով ծանր շշերը սովորաբար պատրաստվում են մուգ կանաչ կամ շագանակագույն ապակուց: Նրանք նախատեսված են պահվել երկարաժամկետ,
- Արտադրության տարածաշրջանը և արտադրողի անվանումը: Տարածաշրջանը սովորաբար մեծատառով գրվում է գինիների վրա, քանի որ գինու ընտրության հիմնական չափանիշը ոչ թե ապրանքանիշն է, այլ ծագման «հասցեն»,
- Խաղողի տեսակը: Փորձեք զանազան գինիներ՝ այս կերպ դուք կարող եք գտնել ձեզ համար կատարյալ գինու ոճը և այն խաղողի տեսակը, որը ձեզ պարգևում է առավելագույնս հաճույք,
- Պիտակի վրայի տեղեկատվությունը: Պիտակը կարող է ամեն ինչ պատմել գինու մասին,
- Ոչ միայն գինիներ, այլ ցանկացած բարձրակարգ ըմպելիք գնելու համար օգտվեք վստահելի և հեղինակավոր ապրանքանիշերից,
- Հաշվի առեք նաև հաճախորդների կարծիքները: Կարծիքները ձեզ կօգնեն բարձրակարգ և որակյալ գինի ընտրելու հարցում:
No Listings were found matching your selection.