Ը Ն Տ Ր Ի Ր Լ Ա Վ Ա Գ ՈՒ Յ Ն Ը ®
Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ԷՔՍՏԵՐԻԵՐ ( EXTERIOR )
Էքստերիերի ( ֆրանս. extérieur, լատ. exterior — նշանակում է արտաքին, ինտերիերի հականիշը ) դիզայնը դա գեղարվեստական կամ ճարտարապետական տեսք, շենքի ձևավորում, մարդուն գեղագիտական բարենպաստ ընկալում ապահովելն է։
Շենքի ճակատի ձևավորումը պետք է որոշվի նույնիսկ մինչև շենքի շինարարությունը սկսելը: Բազմաթիվ գործոններ են ազդում էքստերիերի ոճի որոշման վրա: Իհարկե, էքստերիերի ոճը կապված է տան ինտերիերի ոճի հետ, սակայն էքստերիերն ունի որոշակի կանոններ, և ոճերից յուրաքանչյուրը հեշտությամբ կարելի է համադրել ինտերիերի մի քանի ոճերի հետ։
Ի՞ՆՉ ԳՈՐԾՈՆՆԵՐ ԵՆ ԱԶԴՈՒՄ ԷՔՍՏԵՐԻԵՐԻ ( EXTERIOR ) ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՎՐԱ
- Տարածաշրջանի կլիման: 2. Շինարարական և երեսպատման նյութերը: 3. Շենքի ձևը և սիմետրիան: 4. Հարևան շենք-շինությունների ոճական ուղղությունները: 5: Տվյալ շենքի ինտերիերի ոճը:
ՈՐՏԵ՞Ղ ԿԱՐՈՂ ԵՄ ՊԱՏՎԻՐԵԼ ԷՔՍՏԵՐԻԵՐԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԴԻԶԱՅՆԵՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
- Ոչ միայն էքստերիերի, այլ նաև ցանկացած բարձրակարգ ճարտարապետական և նախագծային ծառայություն ստանալու համար օգտվեք հեղինակավոր ընկերություններից ( ճարտարապետական ստուդաներից ),
- Որակյալ մասնագիտական ճարտարապետա-նախագծային ծառայություն ստանալու համար հաշվի առեք նաև ճարտարապետների ծառայություններից օգտված հաճախորդների ( պատվիրատուների և մասնագետերի ) կարծիքները:





