Ը Ն Տ Ր Ի Ր Լ Ա Վ Ա Գ ՈՒ Յ Ն Ը ®

ԻՆՉՈՒ՞ ԲՈՒԽԱՐԻ ( КАМИН )
Բոլոր ժամանակներում կրակը շատ կարևոր դեր է խաղացել մարդկանց կյանքում: Դա միշտ ջերմություն ու լույս էր տալիս տանը։ Գեղեցիկ բուխարու կրակը միշտ տաքացրել է ինչպես բառացի, այնպես էլ փոխաբերական իմաստով՝ սենյակին հաղորդելով հարմարավետություն և հատուկ մթնոլորտ: Առանց չափազանցության կարելի է ասել, որ հյուրասենյակի ինտերիերի բուխարին ցանկացած սենյակի էներգետիկ կենտրոնն է, որն իր շուրջը միշտ հավաքում է մարդկանց՝ և՛ տանտերերին, և՛ հյուրերին։
Ի՞ՆՉ ՀԱՇՎԻ ԱՌՆԵՄ ԲՈՒԽԱՐԻ ( ԲՈՒԽԱՐԻՆԵՐ ) ՊԱՏՎԻՐԵԼԻՍ
- Ընտրեք բուխարու չափերը և դիզայնը,
- Տեղադրման վայրը նույնպես կարևոր է: Բուխարու վայրը ընտրելիս նախապես խորհրդակցեք ինտերիերի դիզայների հետ,
- Աղյուսի ջերմահաղորդականությունը: Արագ ջեռուցումն ու սենյակի երկարաժամկետ ջերմության փոխանցումը ցանկացած վառարանի կամ բուխարու հիմնական խնդիրն է,
- Հիգրոսկոպիկությունը: Այս ցուցանիշը կարևոր է բուխարիների կառուցման մեջ: Աղյուսը չպետք է ներծծի խոնավությունը, հակառակ դեպքում դա կարող է հանգեցնել ամբողջ կառույցի ոչնչացմանը,
- Ի վերջո, բարձրակարգ և որակյալ բուխարի ունենալու համար, օգտվեք վստահելի և հեղինակավոր շինարարական կազմակերպություններից,
- Հաշվի առեք նաև քաղաքացիների և մասնագետների կարծիքները: Դրանք ձեզ կօգնեն բարձրակարգ բուխարիներ կառուցող ընկերություն ( մասնագետներ ) ընտրելու հարցում:
No Listings were found matching your selection.