Ը Ն Տ Ր Ի Ր Լ Ա Վ Ա Գ ՈՒ Յ Ն Ը ®

Ի՞ՆՉ Է ԴԵՄՔԻ ԲՈՏՈՒԼԻՆՈԹԵՐԱՊԻԱՆ ( ԲՈՏՈՔՍԸ )
Դեմքի բոտոքսը ընթացակարգ է, որը հիմնված է բոտուլինումային տոքսինի ( բոտուլինային տոքսին ) ցածր չափաբաժինների ներարկման վրա:
Դեմքի բոտոքսը կիրառվում է դեմքի մկանների բարձր շարժունակության պատճառով առաջացած արտահայտչական կնճիռները շտկելու համար։ Բոտուլինոտոքսինի ներարկումները հանգստացնում են դրանք և այդպիսով հարթեցնում կնճիռները մի քանի ամիս:
Բոտոքսի գործողության սկզբունքը հիմնված է մկաններին նյարդային ազդանշանների մատակարարման արգելափակման վրա, ինչի պատճառով մկանները ժամանակավորապես դադարում են կծկվել։
Բոտուլինոթերապիայի ներարկումների ցուցումներն են.
- Շրթունքային կնճիռների առկայությունը,
- Կոպերի թեթև անկումը,
- Դեմքի արտահայտչական կնճիռների առկայությունը,
- Դեկոլտեի հատվածում տարիքային փոփոխությունների տեսքը,
- Շրթունքների կախվող անկյունները,
- Դեմքի ծալքերը և ծակոտիների առաջացումը;
Պրոցեդուրան պետք է իրականացվի պրոֆեսիոնալ բժշկի կողմից, քանի որ սխալ կիրառման դեպքում մկանային կաթվածի վտանգ կա։
Ի՞ՆՉ ՀԱՇՎԻ ԱՌՆԵՄ ԲՈՏՈՒԼԻՆՈԹԵՐԱՊԻԱՅԻ ԷՍԹԵՏԻԿ ԲՈՒԺԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԸՆՏՐԵԼԻՍ
- Ոչ միայն բուտոլինոթերապիա, այլ էսթետիկ բժշկության ցանկացած բարձրակարգ ծառայություններ ստանալու համար օգտվեք առաջատար և հեղինակավոր էսթետիկ բժշկության և կոսմետոլոգիական կենտրոններից,
- Հաշվի առեք նաև կենտրոնների հաճախորդների ( պացիենտների ) կարծիքները: Դրանք ձեզ կօգնեն որակյալ էսթետիկ բժշկական ծառայություն ստանալու հարցում: Չէ՞ որ կարծիք հայտնած քաղաքացիները արդեն օգտվել են ծառայություններից և բոլորից լավ են պատկերացնում կետրոնի և՛ ծառայության և՛ սպասարկման որակը:
No Listings were found matching your selection.