Ը Ն Տ Ր Ի Ր Լ Ա Վ Ա Գ ՈՒ Յ Ն Ը ®

Ինդոնեզիայի ավելի քան 17,000 կղզիների մեջ Բալին ամենալուսավորն է փայլում զբոսաշրջության տեսանկյունից: Կան բազմաթիվ այլ արևադարձային ուղղություններ, բայց ամեն տարի միլիոնավոր զբոսաշրջիկների համար այս հետաքրքրաշարժ կղզին՝ Բալին, ամենասիրվածն է:
Առհասարակ, Ինդոնեզիայում բոլոր կղզիները ունեն իրենց հմայքը (շարմը), բայց հազարավոր տուրիստներ նախընտրում են Բալի կղզին:
ԻՆՉՈՒ՞ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵԼ ԲԱԼԻ
- Բալիի լողափերը իդեալական են,
- Բալին ունի հմայիչ տեսարժան և մշակութային վայրեր,
- Կրոնական տեսարաններ,
- Երբեք չավարտվող արկածներ,
- Բնական գեղեցկություն,
- Հարմարավետ հյուրանոցներ և հյուրատներ,
- Աննախադեպ և համեղ խոհանոց,
- Մշտապես մշակութային աշխուժություն,
- Բալիի բնակչության ջերմ ընդունելություն,
- Հուշանվերների առևտրի լայն հնարավորություն,
- Ջրասուզմամբ զբաղվելու հնարավորություն:
ԻՆՉՊԵ՞Ս ԸՆՏՐԵՄ ՏՈՒՐ ՓԱԹԵԹ ԴԵՊԻ ԲԱԼԻ
- Ոչ միայն տուր դեպի Բալի ( Bali ), այլև ցանկացած այլ տուր փաթեթ ընտրելիս հաշվի առեք տուրիստական գործակալության հեղինակությունը,
- Հաշվի առեք նաև զբոսաշրջիկների կարծիքները: Չէ՞ որ նրանք օգտվել են տվյալ տուր փաթեթից և առավելագույնս լավ պատկերացում ունեն տվյալ տուր փաթեթի և տուրիստական ծառայության որակի մասին:
No Listings were found matching your selection.