Ը Ն Տ Ր Ի Ր    Լ Ա Վ Ա Գ ՈՒ Յ Ն Ը    ®


Ի՞ՆՉ Է ԴԵՄՔԻ ԼԻՊՈՖԻԼԻՆԳԸ

Դեմքի լիպոֆիլինգը դեմքի տարիքային փոփոխությունները վերացնելու ամենաարդյունավետ, պարզ և անվտանգ մեթոդներից մեկն է։ Տեխնիկայի էությունը պացիենտի սեփական ճարպի փոխպատվաստումն է դեմքի հատվածում՝ մաշկի նախկին գեղեցկությունն ու առաձգականությունը վերականգնելու, ինչպես նաև էսթետիկ այլ թերությունները առանց բարդ տրավմատիկ միջամտությունների վերացնելու նպատակով։

Ի՞ՆՉ ԶՈՆԱՆԵՐՈՒՄ Է ԿԻՐԱՌՎՈՒՄ ԴԵՄՔԻ ԼԻՊՈՖԻԼԻՆԳԸ

  • Կոպեր: Տարիքային փոփոխությունները կարելի է վերացնել լիպոֆիլինգի միջոցով՝ ճարպ ներարկելով վերին կոպերի արցունքաբեր անցքերին և ծալքերին։
  • Այտեր: Լիպոֆիլինգի օգնությամբ դուք կարող եք առանց ցավի ազատվել կնճիռներից և դրանով իսկ երիտասարդացնել ձեր մաշկը։ Այտոսկրերը ձեռք կբերեն պարզ ու փափուկ ռելիեֆ, իսկ այտերը կդառնան ավելի ծավալուն։ Ավելին, վիրահատության հետևանքները կապտուկների և այտուցների տեսքով կվերանան մի քանի օրվա ընթացքումՙ
  • Նազոլաբիալ ծալքեր: Դրանք լցվում են ճարպային հյուսվածքով, որը հարթեցնում է կնճիռները և վերականգնում դեմքի թարմ տեսքը,
  • Կզակ: Տեխնիկան վերացնում է կախվածությունը, շտկում է կզակի ձևը, վերացնում է ասիմետրիկությունը, ինչպես նաև ծավալ է հաղորդում այս հատվածին։

Ի ԴԵՊ  …

Ստորև ներկայացված են դեմքի լիպոֆիլինգ իրականացնող բոլոր առաջատար և հեղինակավոր էսթետիկ բժշկության և պլաստիկ վիրաբուժության կենտրոնները:

No Listings were found matching your selection.