Ը Ն Տ Ր Ի Ր    Լ Ա Վ Ա Գ ՈՒ Յ Ն Ը    ®


URVAGCAYIN PLASTIKA - KONTURAYIN PLASTIK - ՄԱՇԿԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑՈՒՄ - ՄԱՇԿԻ ԽՆԱՄՔ

   Դեմքի ուրվագծային պլաստիկայի պրոցեդուրան կատարվում է ֆիլերների միջոցով։ Տեխնիկան ապահովում է երիտասարդացնող ազդեցություն և բացարձակապես անվտանգ է: Պայմանով, որ ընթացակարգը կատարվում է որակավորված մասնագետի կողմից, կողմնակի ազդեցությունների հավանականությունը չափազանց ցածր է:

  Ուրվագծային պլաստիկան ներարկումների շարք է, երկար նախապատրաստումը և վերականգնումը հնարավորինս կրճատվում են: Եթե ​​հակացուցումներ չկան, ապա ուրվագծային պլաստիկ պրոցեդուրան կարելի է կատարել անմիջապես դիմելու օրը։

Վերականգնման շրջանը երկար չի տևում, և պացիենտը կարող է անմիջապես վերադառնալ բնականոն կյանքին:

 Ֆիլլերների ներարկումների ազդեցությունը շրջելի է և ժամանակի ընթացքում դրանք կորցնում են իրենց ազդեցությունը:

ՈՒՐՎԱԳԾԱՅԻՆ ( ԿՈՆՏՈՒՐԱՅԻՆ ) ՊԼԱՍՏԻԿԱՅԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԶՈՆԱՆԵՐՆ ԵՆ

  • Աչքերը,
  • Քիթը,
  • Այտերը,
  • Այտոսկրերը,
  • Շուրթերը,
  • Կզակը:

Ի՞ՆՉ ՀԱՇՎԻ ԱՌՆԵՄ ԿՈՆՏՈՒՐԱՅԻՆ ՊԼԱՍՏԻԿԱՅԻ ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԸՆՏՐԵԼԻՍ

  • Ոչ միայն դեմքի կոնտուրային ( ուրվագծային ) պլաստիկա, այլ նաև էսթետիկ բժշկության ցանկացած բարձրակարգ ծառայություն ստանալու համար օգտվեք վստահելի և հեղինակավոր էսթետիկ բժշկության կենտրոններից,
  • Հաշվի առեք նաև էսթետիկ բժշկական կենտրոնների հաճախորդների ( պացիենտների ) կարծիքները: Դրանք ձեզ կօգնեն որակյալ էսթետիկ բժշկական կամ կոսմետոլոգիկան ծառայություն ստանալու հարցում: Չէ՞ որ կարծիք հայտնած քաղաքացիները արդեն օգտվել են կոնտուրային պլաստիկայի ծառայությունից և բոլորից լավ են պատկերացնում էսթետիկ բժշկական կենտրոնի և՛ ծառայության և՛ սպասարկման որակը:

No Listings were found matching your selection.