Ը Ն Տ Ր Ի Ր    Լ Ա Վ Ա Գ ՈՒ Յ Ն Ը   ®


ԿՈՆՏՈՒՐԱՅԻՆ ՊԼԱՍՏԻԿԱ

Ի՞ՆՉ Է ԿՈՆՏՈՒՐԱՅԻՆ ( ՈՒՐՎԱԳԾԱՅԻՆ ) ՊԼԱՍՏԻԿԱՆ

Գեղեցիկ սեռի մոտ մինչև վերջերս «ուրվագծային կամ կոնտուրային պլաստիկա» տերմինը ասոցացվում էր՝ դեմքի ձգման վիրաբուժության հետ: Ներկայումս հիալուրոնաթթվի վրա հիմնված հատուկ ներարկային պատրաստուքների ներդրման միջոցով այս պրոցեդուրան հասկացվում է որպես տարբեր կոսմետիկ թերությունների շտկում:

Ի՞ՆՉ ԽՆԴԻՐՆԵՐ Է ԼՈՒԾՈՒՄ ԿՈՆՏՈՒՐԱՅԻՆ ( ՈՒՐՎԱԳԾԱՅԻՆ ) ՊԼԱՍՏԻԿԱՆ

Այս պրոցեդուրաների միջոցով կարելի է.

  • Շտկել քիթ-շրթունքային հատվածի ծալքերը ( կնճիռները ),
  • Մեծացնել շուրթերի ծավալը կամ փոխել դրանց ձևը,
  • Բարձրացնել կամ փոխել այտոսկրերի ուրվագիծը,
  • Վերացնել այտուցը, նուրբ կնճիռները, դեմքի պիգմենտացիայի խանգարումները,
  • Անհրաժեշտ թեթևացում տալ կզակին և ստորին ծնոտին,
  • Փոխել քթի ձևը,
  • Կատարել դեմքի և պարանոցի մաշկի ընդհանուր ձգում:

Ի՞ՆՉ ՀԱՇՎԻ ԱՌՆԵՄ ԿՈՆՏՈՒՐԱՅԻՆ ՊԼԱՍՏԻԿԱՅԻ ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԸՆՏՐԵԼԻՍ

  • Ոչ միայն կոնտուրային ( ուրվագծային ) պլաստիկա, այլ նաև էսթետիկ բժշկության ցանկացած բարձրակարգ ծառայություն ստանալու համար օգտվեք վստահելի և հեղինակավոր բժշկական կենտրոններից,
  • Հաշվի առեք նաև էսթետիկ բժշկական կենտրոնների հաճախորդների ( պացիենտների ) կարծիքները: Կարծիքները ձեզ կօգնեն որակյալ էսթետիկ բժշկական ծառայություն ստանալու հարցում: Չէ՞ որ կարծիք հայտնած քաղաքացիները արդեն օգտվել են կոնտուրային պլաստիկայի ծառայությունից և բոլորից լավ են պատկերացնում էսթետիկ բժշկական կենտրոնի և՛ ծառայության և՛ սպասարկման որակը:

No Listings were found matching your selection.