Ը Ն Տ Ր Ի Ր    Լ Ա Վ Ա Գ ՈՒ Յ Ն Ը    ®


VITAMINԻ՞ՆՉ ԵՆ ՎԻՏԱՄԻՆՆԵՐԸ ( VITAMIN )

Վիտամինները օրգանական բնույթի նյութեր են, որոնք ստացվոմ են արտաքին աղբյուրներից կամ սինթեզվում են մարմնում, մասնակցում են ֆերմենտների և հորմոնների կառուցմանը, որոնք իրենց հերթին կատարում են տարբեր կենսաքիմիական գործընթացների կարգավորիչների դերը:

ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՎԻՏԱՄԻՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՖՈՒԿՑԻԱՆԵՐԸ

  • Բարձրացնում են օրգանիզմի դիմադրողականությունը տարբեր վարակների և հիվանդությունների նկատմամբ, չեզոքացնում են տոքսինները, կարգավորում նյութափոխանակությունը,
  • Մասնակցում են կենտրոնական նյարդային համակարգի բնականոն գործունեության պահպանմանը,
  • Խթանում են արյունաստեղծման գործընթացները և ամրացնում անոթները,
  • Վիտամինները օգնում են մարմնին հաղթահարել բացասական գործոնները, որոնք ազդում են մարմնի վրա ծանր ֆիզիկական ծանրաբեռնվածության, սթրեսի, հիվանդության և վատ սնվելու ժամանակ,
  • Արգելակում են օքսիդատիվ գործընթացները, կանխում օրգանիզմի վաղ ծերացումը։

ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՎԻՏԱՄԻՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

  • Ջրում լուծվող՝ C, B1, B2, B3, B5, B6, B7, B9, B12,
  • Ճարպերում լուծվող՝ A.D, E, K.

Showing the single result