Ը Ն Տ Ր Ի Ր    Լ Ա Վ Ա Գ ՈՒ Յ Ն Ը    ® 


ՎԻՏԱՄԻՆ

Ի՞ՆՉ ԵՆ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՍՆՆԴԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԸ

Կենսաբանական ակտիվ սննդային հավելումները բնական և/կամ դրանց հետ նույնականացվող, ինչպես նաև պրոբիոտիկ միկրոօրգանիզմներ են, որոնք նախատեսված են սննդի հետ միաժամանակ օգտագործման կամ սննդամթերքի մեջ ներառելու համար: Սննդային հավելումները ներառում են վիտամիններ, հանքանյութեր, դեղաբույսեր, ամինաթթուներ, ֆերմենտներ և այլն:

Ո՞ՐՆ Է ՍՆՆԴԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ

Հիմնական տարբերությունն այն է, որ դեղերի գործողությունը ուղղված է կոնկրետ հիվանդության բուժմանը կամ դրա հարուցիչների ոչնչացմանը: Սննդային հավելումների գործողությունը տարբեր է, դրանք փոխհատուցում են էական վիտամինների և միկրոէլեմենտների պակասը, աշխատում են օրգանիզմի ընդհանուր վիճակի բարելավման և իմունիտետի ամրապնդման վրա:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

  • Առանց բժշկի հետ խորհրդակցելու մի ընդունեք սննդային հավելումներ,
  • Դեղորայքի փոխարեն սննդային հավելումներ մի ընդունեք,
  • Մի ընդունեք սննդային հավելումներ դեղամիջոցների հետ միասին՝ առանց ձեր բժշկի հետ նախապես խորհրդակցելու,
  • Խոսեք ձեր բժշկի հետ այն սննդային հավելումների մասին, որոնք դուք ընդունում եք, եթե պլանավորում եք որևէ վիրահատություն,
  • Հիշեք, որ «բնական» դա չի նշանակում  «ապահով»,
  • Որոշ խոտաբույսեր կարող են վնասել լյարդին։

Showing the single result