Ը Ն Տ Ր Ի Ր    Լ Ա Վ Ա Գ ՈՒ Յ Ն Ը   ®


ԱՊԱԿԵ ԿԱՀՈՒՅՔ

ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԱՊԱԿԵ ԿԱՀՈՒՅՔԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Ապակե կահույքի հիմնական առավելությունը բացարձակ ներդաշնակությունն է ինտերիերի դիզայնի ցանկացած ոճի հետ,
  • Ցանկացած գործվածք, նյութ և գույն նրբագեղ կերպով համակցվում է ապակու հետ, ինչը ընդգծում է սենյակի ինտերիերի դիզայնը,
  • Ներդաշնակության էֆեկտը ձեռք է բերվում ապակու հեշտությամբ «զարդարվելու» ունակության շնորհիվ՝ ոսկեզօծումը, մետաղական շրջանակը և այլ դեկորները թույլ են տալիս ապակուն տալ ցանկացած ոճ,
  • Կոփված ապակին կարող է դիմակայել ծանր բեռների, հետևաբար այն օգտագրոխվում է նաև սեղաններ, դարակներ և պահարաններ պատրաստելու համար:

ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԱՊԱԿԵ ԿԱՀՈՒՅՔԻ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Ապակե կահույքը կանոնավոր և մանրակրկիտ խնամքի կարիք ունի, առանց որի փոշին արագ կուտակվում է ապակու վրա, նկատելի են դառնում ձեռքերի և սպասքի հետքերը,
  • Պետք է խնամքով վերաբերվել, հակառակ դեպքում ապակու մակերեսը ծածկվում է անհրապույր քերծվածքներով,
  • Մեխանիկական վնասվածքը չի վերականգնվում կամ քողարկվում, այնպես որ դուք չպետք է թույլ տաք դրանք:
  • Թափանցիկ ապակե պահարաններում հնարավոր չէ թաքցնել իրերը, ինչպես դա հնարավոր է անել ավանդական պահարաններում:

ԼՐԱՑՈՒՑԻՉ Ի՞ՆՉ ՊԵՏՔ Է ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼ ԱՊԱԿԵ ԿԱՀՈՒՅՔ ԸՆՏՐԵԼԻՍ

  • Ոչ միայն ապակե, այլ ցանկացած բարձրակարգ կահույք կամ ինտերիերի պարագաներ գնելու համար օգտվեք վստահելի և հեղինակավոր կահույքի խանութ սրահներից,
  • Հաշվի առեք նաև հաճախորդների կարծիքները, դրանք ձեզ կօգնեն որակյալ ապակե կահույք գնելու և բարձրակարգ սպասարկում ստանալու հարցում:

No Listings were found matching your selection.