Ը Ն Տ Ր Ի Ր Լ Ա Վ Ա Գ ՈՒ Յ Ն Ը ®
Ի՞ՆՉ Է ԱՄՐԱՆԸ ( АРМАТУРА )
Շինարարական ամրանը ժամանակակից շինանյութերի ընդհանուր ցանկի առանցքային բաղադրիչներից է: Այն ցանկացած երկաթբետոնե կոնստրուկցիաների անբաժանելի մասն է, որը կատարում է ամրացնող և օժանդակ գործառույթներ:
ԻՆՉՈՒ՞ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՄՐԱՆԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
Բետոնի կայունությունը ձգման ուժին շատ ավելի քիչ է, քան սեղմման դեպքում: Ամրանի ծալքավոր մակերեսի շնորհիվ այն լավ կապակցում է բետոնի հետ և նվազեցնում է դրա դեֆորմացիան: Լրացուցիչ.
- Ամրանը պաշտպանում է բետոնը ջերմաստիճանի հանկարծակի փոփոխություններից,
- Մեծացնում է բետոնի ամրությունը սեղմող և ձգվող գործոնների միաժամանակյա առկայության դեպքում,
- Ամրանը կանխում է բետոնի ճաքերի առաջացումը:
Ամրանը օգտագործվում է նաև հիմքերի մեջ: Հիմքերը իրենց վրա են վերցնում ցանկացած տեսակի բեռ և, հետևաբար, պետք է լինեն հնարավորինս ամուր: Բացի այդ, հիմքերի վրա ազդում են նաև հողի շարժումները և ցրտահարությունը: Ամրանները հիմքերի մեջ գործում են որպես արդյունավետ պաշտպանություն և օգնում են դիմակայել արտաքին ազդեցություններին:
No Listings were found matching your selection.