
Ի՞ՆՉ Է ԼԻԶԻՆԳԸ ( ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ )
Լիզինգի ( ֆինանսական վարձակալության ) հասկացությունը, թերևս ամենահստակ ձևով նկարագրված է ՀՀ Քաղաքացիական Օրենսգրքում, համաձայն որի.
- Ֆինանսական վարձակալության ( լիզինգի ) պայմանագրով` վարձատուն պարտավորվում է վարձակալի նշած գույքը սեփականության իրավունքով ձեռք բերել վարձակալի կողմից որոշած վաճառողից և վճարի դիմաց հանձնել վարձակալի ժամանակավոր տիրապետմանը: Այդ դեպքում վարձատուն պատասխանատվություն չի կրում վարձակալության առարկայի և վաճառողի ընտրության համար:
- Ֆինանսական վարձակալության պայմանագրով կարող է նախատեսվել, որ վաճառողի և ձեռք բերվող գույքի ընտրությունը կատարում է վարձատուն:
- Ֆինանսական վարձակալության պայմանագրով կարող է նախատեսվել, որ վարձակալված գույքը, վարձակալության ժամկետի ավարտից հետո կամ մինչև դրա ավարտը, անցնում է վարձակալի սեփականությանը` վարձակալի կողմից պայմանագրով նախատեսված գինը վճարելու պայմանով:
- Ֆինանսական վարձակալության պայմանագրի առանձին տեսակների առանձնահատկությունները սահմանվում են ֆինանսական վարձակալության ( լիզինգի ) մասին օրենքով:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: 1 ( մեկ ) հոդվածում գովազդի գինը կազմում է սկսած ՏԱՐԵԿԱՆ 18 000 ( ԱՄՍԱԿԱՆ 1 500 ) դրամից:

ԼԻԶԻՆԳԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐՆ ԵՆ
Որպես կանոն, լիզինգային պայմանագրում ներգրավված են հետևյալ անձինք.
— վարձակալ ( իրավաբանական կամ ֆիզիկական անձ ),
— վարձատու ( լիզինգային ընկերություններ, բանկեր, ինչպես նաև ֆիզիկական անձ ), ով ձեռք է բերում հաճախորդի պահանջած գույքը և վարձակալությամբ տալիս վերջինիս,
— գույքի մատակարար կամ վաճառող, որը վարձատուին մատակարարում է պահանջվող գույքը,
— ապահովագրող ( ապահովագրական ընկերություն ), որը, անհրաժեշտության դեպքում, ապահովագրում է վարձակալված գույքի հետ կապված տարբեր ռիսկեր:
Վերջին մասնակիցը կամընտիր է: Որպես կանոն, ապահովագրության նախաձեռնողը վարձատուն է։ Նա կարող է կամ առաջարկել իր սեփական ապահովագրողին կամ թողնել այս ընտրությունը հաճախորդին:
ԳՈՎԱԶԴ ԷՋՈՒՄ

TOP 10 ԲԱՆԿԵՐ
ԻՆՉՊԵ՞Ս Է ՏԵՂԻ ՈՒՆԵՆՈՒՄ ԼԻԶԻՆԳԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Սովորաբար, լիզինգային գործարքը հետևում է հետևյալ ստանդարտ սխեմային.
1. Գույքի լիզինգով շահագրգիռ անձը դիմում է վարձատուին: Կողմերը քննարկում են, վարձակալը լրացնում է համապատասխան դիմում, հաստատվելու դեպքում սկսվում է երկրորդ փուլը՝ պայմանագրերի կնքման փուլը,
2. Վարձակալի և վարձատուի միջև պայմանագրից բացի, պայմանագիր է կնքվում մատակարարի, իսկ անհրաժեշտության դեպքում` ապահովագրական ընկերության հետ,
3. Պահանջվող գույքը ձեռք է բերվում վարձատուի կողմից և փոխանցվում հաճախորդին,
4. Եթե հաճախորդը կատարում է պայմանագրի բոլոր պայմանները, ապա դրա գործողության ժամկետը լրանալուց հետո վարձակալված գույքը դառնում է հաճախորդի սեփականությունը ( եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով ):
Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ Է ՀԱՆԴԻՍԱՆԱԼ ԼԻԶԻՆԳԻ ԱՌԱՐԿԱ
Ցանկացած գույք, որը կարող է օգտագործվել բիզնեսի համար ( սարքավորումներ, մեքենաներ և օդային տրանսպորտ, շենքեր և այլն ): Ամենապահանջվածը, ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց շրջանում ավտոմեքենաների լիզինգն է։

ACER ՆՈԹԲՈՒՔ

LENOVO ՆՈԹԲՈՒՔ

HP ՆՈԹԲՈՒՔ
Ի՞ՆՉ ՉԻ ԿԱՐՈՂ ՀԱՆԴԻՍԱՆԱԼ ԼԻԶԻՆԳԻ ԱՌԱՐԿԱ
Բնական օբյեկտները, օրինակ՝ հողատարածքները, հնարավոր չէ վարձակալել։ Ինչպես նաև գույքը, որի ազատ շրջանառությունն օրենքով արգելված է, օրինակ՝ զենքը։
ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԼԻԶԻՆԳԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ

- Դուք կարող եք գնել օգտագործված գույք,
- որոշ ժամանակ անց կարող եք երկարաձգել պայմանագիրը,
- կարող եք մաշվածության պատճառով դուրս գրել գույքի արժեքը,
- իրավաբանական անձինք կարող են հաշվանցել վարձակալության վճարների ԱԱՀ-ն ( ավելացված արժեքի հարկը ),
- ներկայացվող փաստաթղթերի պահանջները համեմատաբար քիչ են, ուստի դիմումը արագ է քննարկվում,
- ավտոարտադրողները սովորաբար ավտոմեքենաները լիզինգով առաջարկում են զեղչով,
- սովորաբար լիզինգի տոկոսադրույքն ավելի ցածր է, քան վարկի տոկոսադրույքը,
- դուք կարող եք երկարաժամկետ պայմանագիր կնքել փոքր վճարումներով:
ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

- Վարձակալը սեփականության իրավունք չունի և չի կարող տնօրինել այն: Մինչև ժամկետի ավարտը այն մնում է լիզինգային ընկերության սեփականությունը,
- վարձատուն մինչև վարձակալության ժամկետի ավարտը գույքի սեփականատերն է՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Այսպիսով, վարձատուի սնանկությունը սպառնում է հաճախորդին վարձակալված գույքի կորստով:
ՈՒ՞Մ Է ՁԵՌՆՏՈՒ ԼԻԶԻՆԳԸ
Լիզինգը առավել շահավետ է իրավաբանական անձանց համար, և ահա թե ինչու.
- լիզինգը թույլ է տալիս վարձակալել ցանկացած գույք, որը պահանջվում է բիզնես վարելու համար, ընդ որում երկար ժամանակով և մատչելի տոկոսադրույքներով,
- վճարումները կատարվում են իրավաբանական անձի համար հարմար սխեմայով, որը թույլ է տալիս նվազագույնի հասցնել նաև հարկային բեռը,
- պայմանագրի ավարտից հետո գույքը դառնում է վարձակալի սեփականությունը,
- այն հատկապես ձեռնտու է փոքր և միջին բիզնեսին, որի համար բանկից «դասական» վարկ ստանալը հղի է մի շարք դժվարություններով:

Հաճախ պայմանագրով կարող է նախատեսված լինել, որ վարձատուն պատրաստ է ստանալ առաջին վճարումը միայն այն բանից հետո, երբ վարձակալված գույքը սկսում է շահույթ ապահովել:
Շատերին հետաքրքրում է նաև «ՀԻՓՈԹԵՔ / ՀԻՓՈԹԵՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ» հոդվածը

Անշուշտ, հիփոթեք ստանալու գործընթացը ուղեկցվում է մի շարք ֆինանսական, իրավաբանական տերմինների և փաստաթղթերի ուղեկցությամբ, ուստի վարկառուների կողմից որոշ իրավական …
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Այժմ դուք ավելի շատ եք ծանոթ լիզինգի մասին և հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի: Խնդրում ենք նաև հիշել և լիզինգ ստանալուց հետո սույն կայքում հայտնել ձեր կարծիքը բանկերի, վարկային կազմակերպությունների և լիզինգային ընկերությունների վերաբերյալ, որի համար կայքը նախապես հայտնում է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,
- նախ՝ կօգնեք համաքաղաքացիներին և ձեր ընկերներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
- միաժամանակ կօգնեք բանկերին, վարկային կազմակերպություններին և լիզինգային ընկերություններին վերացնել ծառայություններում առկա թերությունները, եթե այդպիսիք կլինեն:
Եվ եթե այս հոդվածը օգտակար էր ձեզ համար և օգնեց ձեզ, ապա կիսվեք ձեր ընկերների և հարազատների հետ:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ`

Բանկերի Վարկանիշը
Հաշվապահական Կազմակերպությունների Վարկանիշը

Էջի Ասույթը

Ֆինանսական ազատությունը հասանելի է նրանց, ովքեր սովորում են դրա մասին և աշխատում են դրա համար
— Ռոբերտ Կիոսակի
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
- 1C, SAP, Odoo / Ի՞ՆՉ ERP/CRM ( ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ) ԸՆՏՐԵԼ
- ՓՆՏՐՈՒ՞Մ ԵՔ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
- ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱԱՀ ( ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿ ) ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ / TOP 5 ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿՈԴԵՐ / Ի՞ՆՉ ԵՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՌԱԽՈՍԻ ԿՈԴԵՐԸ
- TOP 5 ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐ ( ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ) ՆԵՐՄՈՒԾՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ
- TOP 5 ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ( ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ) ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ

ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով:





