ՆԱԽԱԲԱՆ

Մենտոպլաստիկան կամ գենիոպլաստիկան կզակի ձևի, չափի կամ դիրքի վիրաբուժական միջամտությամբ կատարվող փոփոխությունն է: Այս էսթետիկ ( պլաստիկ ) վիրահատությունը չի համարվում երիտասարդացնող ընացակարգ, բայց ավելի հաճախ կատարվում է երիտասարդ հաճախորդների մոտ: Մենտոպլաստիկան իրենից ներկայացնում է տրավմատիկ միջամտություն: Դա պահանջում է ոսկրային կառուցվածքների կտրում և տեղափոխություն։ Սակայն արդեն վիրահատությունից 4-6 շաբաթ անց առօրյա կյանքում սահմանափակումների կարիք չի լինի, միջամտության հետքերը կդառնան անտեսանելի, իսկ էսթետիկ արդյունքը կմնա ողջ կյանքում։

LAV - OK - ԼԱՎ - ԼԱՎԱԳՈՒՅՆ - ՕԿ

ԳԵՆԻՈՊԼԱՍՏԻԿԱՅԻ ( ՄԵՆՏՈՊԼԱՍՏԻԿԱՅԻ ) ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մենտոպլաստիկայի կամ գենիոպլաստիկայի առավելությունները ոչ վիրաբուժական ընթացակարգերի համեմատ հետևյալն են.

  • կզակի ցանկացած էսթետիկ թերությունները շտկելու հնարավորություն.
  • արդյունքը մշտական է, ոչ ժամանակավոր ( ոչ վիրահատական ​​ընթացակարգերից հետո արդյունքները պահպանվում են 6-24 ամիս ):

Մենտոպլաստիկայի առավելությունը այն է, որ համեմատած կզակի հատվածի փափուկ հյուսվածքների վիրաբուժական պլաստիկայի հետ, դեմքի այս հատվածը շտկելու ավելի մեծ հնարավորություններ է տալիս։ Փափուկ հյուսվածքների միջամտությունները կարող են շտկել միայն առանձին փոքր թերությունները, օրինակ՝ կրկնակի կզակը, մինչդեռ մենտոպլաստիան ապահովում է ավելի լուրջ թերությունների շտկում, ներառյալ ստորին ծնոտի չափազանց կամ անբավարար զարգացումը և ասիմետրիան:

ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԳԵՆԻՈՊԼԱՍՏԻԿԱՅԻ ( ՄԵՆՏՈՊԼԱՍՏԻԿԱՅԻ ) ՏԵՍԱԿՆԵՐԸ

  • Կզակի մեծացում: Այս վիրահատության արդյունքում կզակը մեծացնում են,
  • կզակի կրճատում: Կատարվում է կզակի չափը նվազեցնելու համար,
  • կզակի ուղղում: Կզակը տեղաշարժվում է առաջ, հետ կամ շտկվում անհամաչափությունը:


Մենտոպլաստիկա կզակի ձևը շտկելու վիրաբուժական մեթոդների ընդհանուր անվանումն է։ Կան տասնյակ տարբեր մեթոդներ, որոնք բժիշկները կարող են օգտագործել այս վիրահատությունը կատարելու համար: Տեխնիկայի ընտրությունը կախված է միջամտության նպատակներից, պացիենտի ակնկալիքներից, վիրաբույժի նախասիրություններից ու հմտություններից:

ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

Մինչ միջամտությունը պացիենտը հետազոտվում է պլաստիկ վիրաբույժի մոտ՝ վիրահատությունը օպտիմալ պլանավորելու նպատակով։ Անհրաժեշտ կլինի մի քանի ռենտգեն և համակարգչային տոմոգրաֆիա կատարել։

Վիրահատությունից մի քանի օր առաջ անհրաժեշտ է անցնել հիվանդանոցային թեստերի ստանդարտ համալիր՝ արյան կլինիկական և կենսաքիմիական անալիզներ, մեզի ընդհանուր անալիզ, ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի, վիրուսային հեպատիտ B և C-ի անալիզներ: 40 տարեկանից բարձր պացիենտներին անհրաժեշտ կլինի էլեկտրասրտագրություն, քանի որ մենտոպլաստիկա կատարվում է ընդհանուր անզգայացման պայմաններում:

Վիրահատությունից առաջ անհրաժեշտ կլինի նաև խորհրդակցել անեսթեզիոլոգի և ատամնաբույժի հետ։

ԱՅՈ - ՑՈՒՑՈՒՄՆԵՐ -YES - ՑՈՒՑՈՒՄՆԵՐ

ՈՉ - հակացուցումներ

ՊԼԱՍՏԻԿԱ - ՊԼԱՍՏԻԿ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ - ՊԼԱՍՏԻԿ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆ - ԿԶԱԿ - PLASTIKA

ՀՆԱՐԱՎՈՐ ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենտոպլաստիկան ( գենիոպլաստիկան ) սովորաբար բարդություններ չի առաջացնում, հատկապես, եթե պահպանվում են բժշկի առաջարկությունները։ Ամենատարածվածներից են.

  • բորբոքային ռեակցիաները՝ պատշաճ հիգիենայի բացակայության պատճառով,
  • իմպլանտի տեղաշարժը՝ պացիենտի անզգուշության պատճառով,
  • ստորին շրթունքի թմրածության զգացում,
  • ծամելու ժամանակ ցավ և այտուց:

Վերջիններս մեկ ամսվա ընթացքում ինքնուրույն հեռանում են։ Իմպլանտի տեղաշարժը կպահանջի բժշկի կողմից հետազոտություն և, հնարավոր է, կրկնակի վիրահատություն:

ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ

  • Վիրահատությունից հետո բժիշկը նշանակում է ցավազրկողներ, հակաբիոտիկներ ( բարդությունները կանխելու համար ) և բերանի խոռոչի ողողումներ հակասեպտիկ միջոցներով,
  • վիրահատությունից հետո առաջին օրերին պետք է քնել մեջքի վրա։ Բժիշկները սովորաբար կարերը հեռացնում են 7-10 օր հետո։ Վիրակապը պետք է կրել մինչև երկու շաբաթ,
  • ծամելու ֆունկցիան կվերականգնվի 3 շաբաթվա ընթացքում։ Այս ընթացքում պետք է նախապատվությունը տալ հեղուկին, իսկ հետո կիսահեղուկ ու փափուկ սննդին,
  • շատ պացիենտներ իրենց առողջ են զգում 4 շաբաթվա ընթացքում: Այնուամենայնիվ, թեթև մնացորդային այտուցը կարող է պահպանվել մինչև երեք ամիս, իսկ ոսկրային հյուսվածքի վերջնական միաձուլումը կպահանջի 6 ամիս:
ՊԼԱՍՏԻԿԱ - ՊԼԱՍՏԻԿ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ - ՊԼԱՍՏԻԿ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆ - ԿԶԱԿ

ՄԵՆՏՈՊԼԱՍՏԻԿԱՅԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Կզակի պլաստիկ վիրահատության արդյունքները կախված են վիրահատական ​​միջամտության նպատակներից։

Պրոֆիլը դարձնում է ավելի հարթ: Մենտոպլաստիկան կօգնի վերափոխել նաև ձեր ընդհանուր տեսքը. կզակի փոփոխությունն ազդում է ամբողջ դեմքի ընկալման վրա:

Եթե ​​ձեզ դուր չի գալիս ձեր կզակի ձևը կամ չափը, դիմեք համապատասխան պլաստիկ վիրաբուժության կենտրոններին:

Ի ԴԵՊ …

Սույն հոդվածը ընթերցելուց հետո դուք ավելի շատ եք տեղեկացված մենտոպլաստիկայի վերաբերյալ և հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի: Խնդրում ենք նաև հիշել և ձեր պահանջներին համապատասխան պլաստիկ վիրաբուժության ծառայություններ ստանալուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը պլաստիկ վիրաբուժության կենտրոնների վերաբերյալ, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է

Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք.

  • նախ՝ կօգնեք ձեր ընկերներին ու համաքաղաքացիներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
  • միաժամանակ կօգնեք պլաստիկ վիրաբուժության և էսթետիկ բժշկության կենտրոններին վերացնել ծառայություններում առկա թերությունները, եթե այդպիսիք կհայտնաբերվեն:

Եվ եթե այս հոդվածը օգտակար էր ձեզ համար և օգնեց ձեզ, ապա կիսվեք ձեր ընկերների և հարազատների հետ:

ԱՆՀԱՅՏ ՀԵՂԻՆԱԿ - ՀՈԴՎԱԾ

—  Անհայտ Հեղինակ

Looking for the Best Apps?

When an unknown printer took a galley of type and scrambled it to make a type specimen book. It has survived not.