< All Topics
Print

ՍՊԱՌՈՂԻ ԿԱՐԾԻՔԸ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՅԵԼԻՆ Է


ԻՆՉՈՒ՞ Է ՀԻՄՆԱԴՐՎՈՒՄ ԲԻԶՆԵՍԸ

Բնականաբար շատերը այս հարցին պարզապես կպատասխանեն, որ ցանկացած բիզնես հիմնադրվում է շահույթ ստանալու նպատակով և նշենք նաև, որ նրանք չեն սխալվում:

Միջազգային պրակտիկայում վերջին տասնամյակներին առաջ է եկել մեկ այլ մոտեցում, և «Ինչու՞ է հիմնադրվում բիզնեսը» հարցի պատասխանն է,

ԲԻԶՆԵՍԸ ՀԻՄՆԱԴՐՎՈՒՄ Է ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԿԱՐԻՔՆԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ:

Նշենք, որ այս սահմանման մեջ առկա են բավարար հիմքեր բիզնեսի հիմնադրման դրդապատճառները սահմանելու համար, քանզի.

  • հատկապես սպառողներն են ձևավորում այն շահույթը, որը ակնկալում են ստանալ ներդրողները,
  • հատկապես սպառողներն են գնահատական տալիս բիզնեսի թողարկած արտադրանքին կամ ծառայությանը,
  • ի վերջո սպառողն է որոշում սպառե՞լ ապրանքը, վճարե՞լ դրա դիմաց, թե՞ ՈՉ:
HAYELI - ՀԱՅԵԼԻՆԵՐ


Այսպիսով՝ սպառողի դերը բիզնեսում և առհասարակ ապրանքադրամային շրջանառության մեջ հսկայական է և էական, քանի որ սպառողը այդ օղակի ոչ միայն պարզապես մասնակիցն է, այլ ամենակարևոր դերակատարը: Ֆինանսները իրենք իրենցով չեն ստեղծում որևէ արժեք, նոր արժեքներ ստեղծում է բիզնեսը, որի գնահատականը տալիս է սպառողը:


ԻՆՉՈՒ՞ Է ՍՊԱՌՈՂԻ ԿԱՐԾԻՔԸ ԿԱՐԵՎՈՐ

Ինչպես նշվեց վերևում, բիզնեսի շարժիչ ուժը սպառողների մտադրվածությունն ու պատրաստակամությունն է ձեռք բերել ապրանք կամ ծառայություն: Որքան էլ թողարկված ապրանքը կամ ծառայությունը որակյալ լինի, միևնույնն է, վերջնական որոշումը սպառողինն է, և միայն նա կարող է որոշել, թե որքան վճարել ապրանքի կամ ծառայության համար:


Ո՞ՐՆ Է ՍՊԱՌՈՂԻ ԿԱՐԾԻՔԻ ԵՎ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ

Քննադատությունը և կարծիքը պարունակում են գնահատման տարրեր, սակայն քննադատությունը իր մեջ պարունակում է, ինչպես բառն է հուշում ( քննել ), կարծես թե մեղավոր անձ փնտրելու տարրեր և ամենևին նպատակ չունի հետևություններ անելու և միակ նպատակը պարզապես թերությունները ի հայտ բերելն է:

Ի տարբերություն քննադատության, սպառողի կարծիքը ուղղված է ապագային, այն կազմակերպությանը օգնում է հայտնաբերել և վերացնել թերությունները, ստեղծում է սպառող-կազմակերպություն համագործակցության մթնոլորտ:

ՍՊԱՌՈՂԻ ԿԱՐԾԻՔ


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Այսպիսով՝ սպառողի կարծիքը իսկապես տվյալ կազմակերպության հայելին է, որն արտացոլում է կազմակերպության կողմից թողարկված արտադրանքի, ծառայության իրական գնահատականը: Սպառողների կարծիքներն են, որ թույլ են տալիս կազմակերպություններին գնահատել  և հասկանալի դարձնել ապագա կանխատեսումները, ինչպես նաև վերացնել նախկինում թույլ տրված թերությունները և բարելավել իրենց արտադրանքի կամ ծառայության որակը:


Էջի Ասույթը

ՋԵՔ ՄԱ

Ես տեխնոլոգիական տղա չեմ: Ես նայում եմ տեխնոլոգիային` իմ հաճախորդների աչքերով … նորմալ մարդկանց աչքերով

— Ջեք Մա՝ Alibaba-ի Համահիմնադիր


ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ

Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով:


Top 10 Armenia

Table of Contents

Looking for the Best Apps?

When an unknown printer took a galley of type and scrambled it to make a type specimen book. It has survived not.