ՆՆՋԱՍԵՆՅԱԿ

ՆԱԽԱԲԱՆ

Կարմիրը կրքոտ է, այնպես որ ինչու՞ չօգտագործել այն ձեր ննջասենյակի ինտերիերի դիզայնին որոշակի ջերմություն հաղորդելու նպատակով: Երբ կարմիրը զուգակցվում է սպիտակի հետ, այն դառնում է փխրուն, սևը կարմիրի հետ ստեղծում է դրամա, իսկ կապույտով`ննջասենյակը լցվում է էներգիայով: Եթե ձեր ննջասենյակի դեկորի վերաբերյալ դուք ցանկանում եք հայտնաբերել նոր մտքեր, ապա ուսումնասիրեք ստորև ներկայացված՝ ննջասենյակը կարմիր գույնով զարդարելու դիզայներական տարբերակները: Բացահայտեք բազմաթիվ եղանակներ, որոնց միջոցով կարող եք ներառել այս ուժեղ, բայց բազմակողմանիորեն հարուստ կարմիր գույնը՝ այն հագեցնելով ամբողջական պատերից մինչև ննջասենյակի տարբեր պարագաներ ՝ չխնայելով կարմիր շեշտադրումները կահույքի, անկողնու և վարագույրի երանգներում:

ԿԱՐՄԻՐ

Կառուցեք մուգ կարմիր շեշտադրում ունեցող պատ: Գեղեցիկ դաջվածք ունեցող գեղարվեստական պատը իր խորը կարմիր երանգը տալիս է պատուհանի առջև գտնվող ննջասենյակի աթոռին, որտեղ այն կարող է շրջանակված լինել մաքուր սպիտակ պաստառներով կամ վարագույրով: Ուշադրություն դարձրեք նաև, թե ինչպես են առաստաղի երկու լույսերը վերարտադրում նաև պատի շրջանաձև օղակները և ավելացնում ննջասենյակի ներդաշնակությունը:

ՆՆՋԱՐԱՆ

Թույ տվեք, որ կարմիրը թափվի առաստաղից հատակ: Ննջասենյակի տվյալ դիզայնի դեպքում կրակոտ նարնջագույն-կարմիր ներկը սկիզբ է առնում առաստաղից: Սպիտակ տարրերը նրբություն են հաղորդում սենյակին, իսկ ոսկեգույն գունավորումը և շեշտադրությունները՝ շքեղություն:

ԿԱՐՄԻՐ

Կարելի է նաև կարմիրը անհատականացնել: Տվյալ դեքում կարմիրը կլինի ամենուր՝ առաստաղին, պատերին, դռներին, կահույքին, հատակին: Միայն սպիտակ ներկված պատուհանը տվյալ դեպքում կարող է կանխել գունային բլոկը և խորհդանշել դեպի լույս տանող ճանապարհը:

ԻՆՏԵՐԻԵՐ

Ընտրեք պաթթերն ( Pattern-Խայտաբղետ ) գույներ: Ննջասենյակի կարմիր վարագույրների և բարձերի հավաքածուն կավելացնի գունային երանգները նույնիսկ հասարակ սենյակում: Այնուամենայնիվ, դուք կարող եք ուժեղացնել տան նոր դեկորի տարրերի ազդեցությունը համապատասխանեցնելով պատերի գույները նրանց օրինակին:

ԴԻԶԱՅՆ

Եթե ձեր ննջասենյակը ունի համեմատաբար մեծ չափեր, կարմիր գույնը ձեզ կօգնի այն լավագույնս հաճելի դարձնել: Մահճակալի շուրջը օգտագործելով կարմիր գույնը, դուք լայն ննջասենյակում ձեզ կզգաք առանձնացված և հարմարավետ: Ուշադրություն դարձրեք նաև, թե որքան գեղեցիկ ու ներդաշնակ են սև-կարմիր ԻՆ և Յան ստելաժի և մահճակալի գույները:

ԳՈՒՅՆ

Փայտի տոնայնությունը և վառ կարմիրը հիանալի համապատասխանում են:

Մոխրագույն ննջասենյակին կարմիրի միջոցով ավելացրեք գրավիտացիայի էֆֆեկտ:

ՆՆՋԱՍԵՆՅԱԿ
ՆՆՋԱՍԵՆՅԱԿ

Կարմիր պատերը երբեմն կարող են գերիշխող թվալ, փորձեք շեղել ուշադրությունը դեպի հարևան պատը:

ԿԱՐԻՆ

Մի փոքր կարմիր տարածքը պատի վրա և մահճակալի կարմիր ծածկոցը ձեր ննջասենյակին կհաղորդեն նոր և կրքոտ շունչ:

Մեկ այլ ննջասենյակի ձևավորում, չնայած այստեղ կարմիր պաստառապատ պատերը թողնում են կաշվի տպավորություն: Ոսկեգույն ժապավենը, որը ունի ուղղահայաց դիրք, ավելի ընդգծում և արտահայտիչ է դարձնում կարմիրը:

ԻՆՏԵՐԻԵՐ

Էջի Ասույթը

Հաղթողները մշտապես երազողներն են, ովքեր երբեք ՉԵՆ ՀԱՆՁՆՎՈՒՄ

—  Նելսոն Մանդելա

Looking for the Best Apps?

When an unknown printer took a galley of type and scrambled it to make a type specimen book. It has survived not.