ՆԱԽԱԲԱՆ

Յուրաքանչյուր կին երազում է նորաձև տեսք ունենալ, իր զգեստապահարանը հարստացնել բարձրորակ հագուստով ու էլեգանտ կոշիկներով: Հայտնի ֆիլմի հերոսուհու խոսքով՝ հենց կոշիկներն են, որ պարզապես կնոջը վերածում են իսկական տիկնոջ: Կանացի կոշիկ ընտրել իմանալը պարզապես հեշտացնում է գնում կատարելը, որը կապահովի կոշիկը կրողի բարեկեցությունը և ուրիշներից հիացական հայացքներ ստանալու կարողությունը:

Եթե ճիշտ կոշիկ ընտրեք, կարող եք ընդգծել ձեր կազմվածքը ( ֆիգուրան ) և լինել ինքնավստահ: Ճիշտ կոշիկ ընտրել դուք կարող եք, եթե դուք ծանոթանաք կանացի կոշիկ ընտրելու չափանիշներին և կանոններին: Այս դեպքում հնարավոր կլինի գտնել այն մոդելը, որը լավագույնս կհամապատասխանի կնոջ ոճին և կարգավիճակին:

ԿՈՇԻԿ

Ոչ մի գեղեցկություն, ոճ կամ դիզայն, արդարացում չի լինի այնպիսի կոշիկներ գնելու համար, որոնցով անհարմար է քայլել: Հետևաբար, առաջին հերթին ուշադրություն դարձրեք ոչ թե նորաձևության միտումներին, այլ ձեր հարմարավետությանը: Սա էապես կարևոր է:

ԿԱՆԱՑԻ ԿՈՇԻԿ ԳՆԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

ԿՈՇԻԿ

Անհրաժեշտ է հաշվի առնել մի շարք գործոններ, ինչպիսիք են եղանակի և կենսակերպի առանձնահատկությունները:

Կանացի կոշիկ ընտրելու կարևոր չափանիշներից են.

  • ապրանքանիշի ընտրությունը,
  • նյութը, որից պատրաստվում է կոշիկը,
  • արդի նորաձևության միտումները:

Կանացի կոշիկների ընտրության առաջին կանոնն ասում է, որ դրանք պետք է պատրաստված լինեն.

  • բնական նյութերից և
  • լինեն խելամիտ թանկ:

Կանացի կոշիկը պետք է համապատասխանի այն իրավիճակին, որում ենթադրվում ( նախատեսվում ) է հագնել Օրինակ՝ տեղին չէ բարձրակրունկ կոշիկներ կրել առօրյա կյանքում կամ օքսֆորդ կոշիկներով այցելել երեկոի;

Կանացի կոշիկներ ընտրելիս կարևոր չափանիշ Է նաև կրունկի բարձրությունը: Կոշիկի կրունկը պետք է ապահովի ոտքի անհրաժեշտ կայունությունը և պետք կանխի նաև ցավը կոճի շրջանում:

Կրունկի օպտիմալ բարձրությունը մինչեւ 10 սմ է: Այն պետք է ունենա ճիշտ ձև` կազմելով ուղիղ գիծ: Նրանց համար, ովքեր շատ բարձր կրունկներ են նախընտրում, հարմարավետության համար իմաստ ունի ընտրել պլատֆորմ ունեցող մոդելները:

Ահա ևս մի քանի հիմնական կանոններ, որոնց օգտագործմամբ, ամենայն հավանականությամբ, կկարողանաք ընտրել հարմար կանացի կոշիկներ:

Իհարկե, առաջին բանը, որին պետք է ուշադրություն դարձնել, ձեր ոտքի կառուցվածքային առանձնահատկություններն են և դուք առաջնահերթ պետք է հաշվի առնեք.

  • ոտքի չափը,
  • ոտնաթաթի բարձրությունը ( подъем стопы ),
  • ոտքի թաթի լայնությունը:

Կոշիկի ճիշտ չափի ընտրությունը շատ կարևոր է: Մի վստահեք վաճառողներին, ովքեր պարբերաբար պնդում են, որ կոշիկը մի փոքր ուշ է բացվելու: Այո, իհարկե, կոշիկները ժամանակի ընթացքում մի փոքր լայնանում են, բայց այդ հույսով կոշիկ մի գնեք:

KOSHIK

Կանացի կոշիկը փորձելու գործընթացում մի շտապեք և ձեր նոր կոշիկներով շրջեք խանութում: Փորձեք որսալ ձեր բոլոր զգացողությունները: Եթե ​​ձեր ոտնամատերը հենվում են կոշիկի առջևի մասին, ապա ձեր կոշիկները սեղմում են և այն ձեր համար չէ: Փորձեք մեծ չափի կամ այլ մոդելի կոշիկ:

  • Փորձեք կոշիկի զույգը, այլ ոչ թե մեկ հատը: Քանի որ անատոմիական կառուցվածքով ոտքերը կարող են տարբերվել միմյանցից,
  • Ձեռքերով թեքեք ներբանը, այն պետք է լինի առաձգական, հակառակ դեպքում ձեր համար անհարմար կլինի կոշիկը հագնել,
  • Կոշիկ գնեք օրվա երկրորդ կեսին կամ երեկոյան: Աշխատանքային օրվա ընթացքից հետո ոտքը մի փոքր այտուցվում է, ուստի առավոտյան գնված կոշիկները երեկոյան կարող են նեղ լինել ու անհարմարություններ պատճառել,
  • Ձմեռային կանացի կոշիկ գնելիս մի մոռացեք գուլպաների ( զուգագուլպաների ) մասին: Ձմռան համար կոշիկները հաճախ գնում են աշնանը, երբ դեռ տաք գուլպաներ չեն հագնում և կոշիկի չափսը որոշելիս պետք է հաշվի առնել նաև գուլպայի առկայությունը,
  • Բարակ ներբան: Կարևոր չէ, թե որ սեզոնի համար եք ընտրում կոշիկները, ներբանը չպետք է չափազանց բարակ լինի, հակառակ դեպքում դուք ռիսկի եք դիմում զգալ յուրաքանչյուր փոքր քարի կտոր, իսկ ձմռանը` մրսել,
  • Բնական նյութ: Այս կետը կարևոր է բոլոր տեսակի կոշիկների համար: Բնական նյութերը, ինչպիսիք են կաշին, թավիշը ( զամշ ), տեքստիլը, ապահովում են ջերմության օպտիմալ փոխանցումը և թույլ են տալիս ոտքերին «շնչել»: Սինթետիկ նյութերը, հատկապես ամռանը, կարող են հանգեցնել մաշկի խնդիրների,
ԿՈՇԻԿ
  • Կանացի կոշիկների ընտրության հարցում չափազանց բարձր կամ չափազանց բարակ կրունկները նույնպես ուշադրության արժանի են: Համոզվեք, որ դուք ձեզ կզգաք հարմար նմանատիպ կոշիկներով,
  • Երբ դուք ընտրել եք նեղ ոտնաթաթով կոշիկներ, ապա կրկին համոզվեք որ դրանք հարմարավետ են ձեր համար, հատկապես եթե ունեք լայն ոտնաթաթ,
  • Կասկածներ չափի վերաբերյալ: Կոշիկները, որոնք չեն համապատասխանում ձեր չափսերին ( փոքր են կամ մեծ ), կարող են փչացնել ձեր տրամադրությունը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Կանացի կոշիկ գնելիս առաջնահերթ ուշադրություն դարձրեք ձեր հարմարավետությանը: Կանացի կոշիկը, լինի դա բարձրակրունկ թե ցածրակրունկ, պետք հարմար լինի ձեզ:

Կանացի կոշիկ գնելիս նախապես ստուգեք որոշ չափանիշներ՝ կոշիկի նյութը, կարը, ներբանը և այլն, հետո միայն կատարեք գնումներ:

Այժմ դուք ավելի շատ եք տեղեկացված կանացի կոշիկ գնելու վերաբերյալ և հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի կանացի կոշիկի ընտրության հարցում և դուք արդեն կկարողանաք ճիշտ ընտրություն կատարել: Խնդրում ենք նաև հիշել կոշիկ գնելուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը կոշիկի ապրանքանիշի ( կոշիկի խանութ-սրահի ) մասին, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,

  • նախ՝ կօգնեք ձեր ընկերուհիներին և համաքաղաքացիներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
  • միաժամանակ կօգնեք կոշիկ արտադրողներին վերացնել առկա թերությունները, եթե այդպիսիք կհայտնաբերվեն:

Եվ եթե այս հոդվածը օգտակար էր ձեզ համար և օգնեց ձեզ, ապա կիսվեք ձեր ընկերների և հարազատների հետ:

Էջի Ասույթը

Սենյակն առանց գրքերի նման է մարմնի առանց հոգու

— Մարկուս Տուլիուս Կիկերոն (Ցիցերոն)

Looking for the Best Apps?

When an unknown printer took a galley of type and scrambled it to make a type specimen book. It has survived not.