Ի՞ՆՉ է ԿԱՀՈՒՅՔԸ

Կահույքը դա իրերի ամբողջություն է, իրեր որոնք նախատեսված են աջակցելու մարդկային տարբեր գործողությունների՝ օրիանակ՝ նստատեղեր ( աթոռներ, բազկաթոռներ և բազմոցներ ), ուտելու համար նախատեսված հարմարություններ ( սեղաններ ) և քնելու պարագաներ ( մահճակալներ ): Կահույքն օգտագործվում է նաև աշատավայրերում, օրինակ՝ սեղաններ, պահարաններ և դարակաշարեր: Կահույքը հանդիսանում է նաև դիզայներական արտադրանք և համարվում է դեկորատիվ արվեստի ձև:

Կահույքի ֆունկցիոնալ դերից բացի, այն կարող է ծառայել խորհրդանշական կամ կրոնական նպատակների: Այն կարելի է պատրաստել բազմաթիվ նյութերից, ներառյալ՝

  • մետաղից,
  • պլաստմասից,
  • փայտից,
  • ծղոտից և այլն:

ԿԱՀՈՒՅՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Մարդիկ, մարդկային քաղաքակրթության սկզբից ի վեր որպես կահույք օգտագործում էին բնական առարկաներ՝ ծառի կոճղեր, ժայռեր և մամուռներ: Հնագիտական ​​ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շուրջ 20 000 տարի առաջ մարդիկ իրենց կահույքը կառուցել են օգտագործելով փայտ, քար և կենդանիների ոսկորներ:

ԿԱՀՈՒՅՔ

Գոյատևող առաջին կահույքը գտնվում է Շոտլանդիայում գտնվող Skara Brae- ի տներում և ներառում է պահարաններ և մահճակալներ, որոնք բոլորը կառուցված են քարից:

Հյուսնագործության նման բարդ տեխնիկան սկսվել է Հին Եգիպտոսում: Այս դարաշրջանին վերաբերվող պեղումների ժամանակ հայտնաբերվել են կահույքի փայտե կտորներ, ներառյալ աթոռներ և սեղաններ, որոնք երբեմն զարդարված էին արժեքավոր մետաղներով կամ փղոսկրով:

Կահույքի դիզայնի էվոլյուցիան շարունակվեց Հին Հունաստանում և Հին Հռոմում: Պալատներում հաճախ կարելի էր հանդիպել բազմաֆունկցիոնալ բազմոցներ, որոնք օգտագործվում էին հանգստանալու, ուտելու և քնելու համար: Միջնադարի կահույքը սովորաբար ծանր էր և զարդարված զարդանախշերով:

Կահույքի դիզայնը ընդլայնվեց XIV- XV դարի Իտալիայի Վերածննդի դարաշրջանում: Տասնյոթերորդ դարը և՛ Հարավային, և՛ Հյուսիսային Եվրոպայում բնութագրվում էր կահույքի շքեղ, հաճախ ոսկեզօծ բարոկկո նմուշներով:

ԿԱՀՈՒՅՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

BAZMOC

Բազմոց

ATOR

Աթոռ

SEXAN

Սեղան

Գրասեղան

Գրասեղան

Ռաթթան-Կահույք

Ռաթան ( Rattan ) կահույք

Հեռուստացույցի տակդիր

Մահճակալ

Դարակներ

Դարակներ

ՊԱՀԱՐԱՆ

Հագուստի Պահարան

Կոմոդ

ԳՐԱՊԱՀԱՐԱՆ

Գրապահարան

Ներքնակ

ԿԱՀՈՒՅՔԸ ԸՍՏ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ

ԿԱՀՈՒՅՔ

ՀՅՈՒՐԱՍԵՆՅԱԿԻ ԿԱՀՈՒՅՔ

Հյուրասենյակի կահույքի հավաքածուն սովորաբար իր մեջ ներառում է.

  • աթոռներ ( սովորաբար 4 կամ 6 հատ ),
  • սեղան,
  • սպասքի պահարան,
  • բազմոցներ և
  • սուրճի սեղան:
ԿԱՀՈՒՅՔ

ՆՆՋԱՍԵՆՅԱԿԻ ԿԱՀՈՒՅՔ

Ննջասենյակի կահույքը կահույքի տարատեսակներից մեկն է, որը նույնպես ունի լայն պահանջարկ: Սովորաբար այն ներառում է.

  • երկտեղ մահճակալ,
  • պահարաններ,
  • հայելի,
  • որոշ դարակներ և
  • այլ պարագաներ:
ԿԱՀՈՒՅՔ

ԽՈՀԱՆՈՑԻ ԿԱՀՈՒՅՔ

Խոհանոցի կահույքը բնակարանի ինտերիերի կարևորագույն մասն է: Չէ՞ որ մենք գտնվելով տանը, բավականին շատ ժամանակ ենք անցկացնում խոհանոցում, ինչը պետք է լինի հարմարավետ:

KAHUYQ - ԿԱՀՈՒՅՔ

ԼՈԳԱՍԵՆՅԱԿԻ ԿԱՀՈՒՅՔ

Ունենալ գեղեցիկ դիզայնով և հարմարավետ կահույքով սանհանգույց ( լողասենյակ ), յուրաքանչյուրի ցանկությունն է: Կահավորեք ձեր սանհանգույցը լավագույն կահույքով:

ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԿԱՀՈՒՅՔ

Համակարգչով աշխատելիս, լավ համակարգիչ ունենալուց բացի, շատ կարևոր է նաև ունենալ լավագույն համակարգչային կահույքը:

ԿԱՀՈՒՅՔ

ԳՐԱՍԵՆՅԱԿԱՅԻՆ ԿԱՀՈՒՅՔ

Հարմարավետ գրասենյակային կահույքը գործարարներին և գրասենյակային աշխատողներին կօգնի իրենց ուշադրությունը կենտրոնացնել աշխատանքային խնդիրները լուծելու վրա:

ԿԱՀՈՒՅՔ

ՀՆՈՃ ԿԱՀՈՒՅՔ

Սովորաբար, հնաոճ տերմինը կիրառվում է այն ապրանքների համար, որոնք արտադրվել են մոտ 80-100 տարի առաջ: Նույնը վերաբերվում է նաև կահույքին:

ԿԱՀՈՒՅՔ

ԱՅԳՈՒ ( ԲԱԿԻ ) ԿԱՀՈՒՅՔ

Երբ գալիս է ամառը, բոլորն են ցանկանում իրենց ժամանակը անցկացնել տնամերձ այգում: Այգու կահույքը ձեր ժամանցը կդարձնի ավելի գեղեցիկ և հարմարավետ:

ԴՊՐՈՑԱԿԱՆ ( ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ) ԿԱՀՈՒՅՔ

Դպրոցական կամ աշակերտական կահույքը կահույքի ամենակարևոր տեսակներից է այն առումով, որ այն օգտագործում են երեխաները, ինչը կարևոր է երեխաների զարգացման համար:

ՀՈՌԵԿԱ ԿԱՀՈՒՅՔ

ՀոՌեԿա կահույքը նախատեսված է հյուրանոցները, ռեստորանները, սրճարանները և բարերը կահավորելու համար:

ՄԱՆԿԱԿԱՆ ԿԱՀՈՒՅՔ

Տան փոքր անդամներին անհրաժեշտ է հատուկ ուշադրություն: Գեղեցիկ և հարմարավետ մանկական կահույքը երեխաներին կօգնի մեծանալ անհոգ և երջանիկ:

ԼՅՈՒՔՍ ԿԱՀՈՒՅՔ

Լյուքս կահույքը իր մեջ ներառում է կահույքի բոլոր տեսակները, սակայն այն պատրաստված է լինում անհամեմատ ավելի որակյալ նյութերով, ինչն էլ հանդիսանում է լյուքս կահույքի բարձր գների պատճառը:

Լյուքս-Ննջասենյակի-Կահույք
ԿԱՀՈՒՅՔ
ԿԱՀՈՒՅՔ
ԿԱՀՈՒՅՔ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Այժմ դուք ավելի շատ եք տեղեկացված կահույքի ( կահույքի տեսակների ) վերաբերյալ: Հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի կահույքի և կահույքի սրահի ընտրության հարցում և դուք արդեն կկարողանաք ճիշտ ընտրություն կատարել: Խնդրում ենք նաև հիշել և կահույք գնելուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը կահույքի և կահույքի խանութ-սրահի մասին, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,

  • նախ՝ կօգնեք կահույք գնող ձեր ընկերներին ու համաքաաքացիներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
  • միաժամանակ կօգնեք կահույք արտադրողներին և ներմուծողներին վերացնել առկա թերությունները, եթե այդպիսիք կհայտնաբերվեն:

Եվ եթե այս հոդվածը օգտակար էր ձեզ համար և օգնեց ձեզ, ապա կիսվեք ձեր ընկերների և հարազատների հետ:

ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏՔԱՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝

ԿԱՀՈՒՅՔ

Կահույք Ներմուծողների Վարկան

Կահույք Ներմուծողների Վարկանիշը

Շինարարական Կազմակերպությունների Վարկանիշը

Էջի Ասույթը

Մենք չենք կարող խնդիրները լուծել այն մակարդակում, որում դրանք առաջացել են

— Ալբերտ Այնշտայն ( Էյնշտեյն )

Looking for the Best Apps?

When an unknown printer took a galley of type and scrambled it to make a type specimen book. It has survived not.