ՆԱԽԱԲԱՆ ( ԻՆՉՈՒ՞ ԻՏԱԼԻԱ )

Կարելի է թվարկել տասնյակ, միգուցե՝ հարյուրավոր պատճառներ, թե ինչու պետք է գեթ մեկ անգամ այցելել Իտալիա: Այն բոլորովին դժվարին ցուցակ չէ, բայց հակիրճության համար սույն հոդվածում ձեզ ենք ներկայացնում կարևոր պատճառներից մի քանիսը և համոզված ենք, որ այն ձեզ կօգնի հերթական տուրիստական փաթեթը ընտրելիս: Իտալիան, անշուշտ, շատ բան ունի առաջարկելու.

  • դիտարժան քաղաքներ,
  • հնագույն ավերակներ,
  • հիանալի թանգարաններ,
  • սարեր և գեղեցիկ լանդշաֆտներ,
  • աննկարագրելի լողափեր և
  • բնական գեղեցիկ տեսարաններ:

ԻՏԱԼԻԱՆ ԱՄԵՆԻՑ ՇԱՏ ՊԱՏՄԱԿԱՆ ՎԱՅՐԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԿԻՐՆ Է

Այո, Իտալիայի նման փոքր երկիրը ՅՈւՆԵՍԿՕ -ի համաշխարհային ժառանգության ավելի շատ վայրեր ունի, քան աշխարհի ցանկացած այլ եվրոպական երկիր: Նրա 55 վայրերից 50 -ը մշակութային են, իսկ հինգը` բնական:

Որպես Հռոմեական կայսրության և Վերածննդի դարաշրջանի ծննդավայր Իտալիայում են գտնվում.

  • Պոմպեյը,
  • Հերկուլանեմը և
  • Տորե Անունցիատան,
  • Ֆլորենցիայի, Նեապոլի, Հռոմի և Դոլոմիտների պատմական կենտրոնները:

ԻՏԱԼԻԱՆ ՀԱՐՈՒՍՏ Է ՆՇԱՆԱՎՈՐ ՔԱՂԱՔՆԵՐՈՎ

ԻՏԱԼԻԱ-ԹՐԱՎԵԼ-ՏՈՒՐԵՐ

Իտալիան բազմաթիվ գոհարների տուն է, որոնք պարզապես ապշեցնում են ցանկացած զբոսաշրջիկի: Իտալիայի հպարտանալու հիմնական գրավականը շքեղ քաղաքներն են, սկսած հիանալի մշակութային մետրոպոլիաներից, ինչպիսիք են.

  • Հռոմը,
  • Ֆլորենցիան,
  • Վենետիկը և
  • Միլանը,

որտեղ գերակշռում են հոյակապ տաճարները, մինչև հարյուրավոր հյուրասեր հարավային քաղաքներ և գյուղեր, ինչպիսիք են.

  • Ամալֆին,
  • Ռավելլոն,
  • Սորենտոն և
  • Պոզիտանոն,

որոնք առաջարկում են հմայիչ ոլորուն փողոցներ՝ միջերկրածովյան գունագեղ տներով և ափամերձ անզուգական տրամադրությամբ: Իտալական ինչ քաղաք և շրջան էլ ըտնրեք, դուք երբեք չեք սխալվի, քանի որ ձեր ծրագրած տուրերը դեպի Իտալիա միշտ անմոռանալի կլինեն:

ԻՏԱԼԻ-ՏՈՒՐԵՐ-ՏՈՒՐ-ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ-ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ-ITALY

ԻՆՉՊԵ՞Ս ՄԵԿՆԵԼ ԻՏԱԼԻԱ

ՍԼԱՔ - ՍԼԱՔՆԵՐ - SLAQ - SLAQNER - NKAR

ՀՌՈՄԸ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ Է

 ՀՌՈՄ-ԻՏԱԼԻԱ-ՏՈՒՐԵՐ-ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ-ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒ

Հռոմի նման աշխարհում իրոք չկա այլ քաղաք: Մինչ Հռոմը ցանկանում է լինել 21-րդ դարի ժամանակակից քաղաք, նա միաժամանակ փորձում է կանխել իր պատմական ավերակների և հուշարձանների փլուզումը:

Քաղաքն իսկապես մի մեծ հնագիտական ​​թանգարան է, որը շարունակում է բացահայտել իր 2800 տարվա պատմությունը: Իսկ իր անցյալի պահպանումը շարունակում է մնալ մոնումենտալ խնդիր գրեթե 3 միլիոնանոց այս քաղաքի համար: Շրջագայել Կոլիզեումով և Հռոմեական ֆորումով, որտեղ ժամանակին իշխում էին Ռոմուլոսը, Հուլիոս Կեսարը և Ներոնը, ձեզ համար կլինի հետաքրքիր և անմոռանալի:

ԻՏԱԼԻԱՆ ՀԱՐՈՒՍՏ Է ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾԵՐՈՎ

ԼԵՈՆԱՐԴՈ-ԴԱ-ՎԻՆՉԻ-ԿՈԼՈՄԲԻՆԱ

Դժվար է մեկ հոդվածում նկարագրել մշակութային այն հարուստ ժառանգությունը, որը ունի Իտալիան:

Իտալիան վերածննդի ամբողջ ժամանակաշրջանում ( 1300-1600 թվ. ) արվեստի և գիտության ​​զարգացման հիմնական կենտրոնն էր:

Բարձր վերածննդի դարաշրջանում, Լեոնարդո դա Վինչիի, Միքելանջելոյի և Ռաֆայելի աշխատանքները հայտնի էին ամբողջ աշխահում և հենց դրանք ոգեշնչեցին վերածննդի դարաշրջանի հաջորդ փուլը, որը հայտնի է որպես մաներիզմ ( իտալերեն՝ manierismo, maniera- մաներա, ոճ, եղանակ ),:

ԻՏԱԼԻԱՅԻ ԵՂԱՆԱԿԸ

Ոչ, Իտալիայում միշտ չէ, որ ամառ է: Անձրևի և ձյան բավականին լավ չափաբաժին կա աշնանը և ձմռանը: Բայց, շատ այլ երկրների համեմատ, միջինից ավելի շատ արևոտ օրեր կան Իտալիայում: Եթե հարցնեք, թե երբ պետք է այցելել Իտալիա, իսկապես դժվար է պատասխանել, քանի որ դա կախված է ձեզանից, ձեր ճանապարհորդական ճաշակից, ձեր երթուղուց և նրանից, թե ինչ եք ցանկանում ստանալ ճանապարհորդությունից:


ԻՏԱԼԻԱՆ ՀԱՅՏՆԻ Է ԻՐ ԼՈՂԱՓԵՐՈՎ

ԻՏԱԼԱԻԱ-ԼԱՎԱԳՈՒՅՆ-ԼՈՂԱՓԵՐ-ԼՈՂԱՓ-ՏՈՒՐ-ՏՈՒՐԵՐ

Իտալիայի թերակղզում կան հարյուրավոր լողափեր, չնայած դրանք գուցե այն սովորական ավազոտ վայրերը չեն, որոնց դուք սովոր եք:

Իհարկե, զբոսաշրջիկները այցելում են իտալական լողափեր հանգստանալու և արևը վայելելու համար, բայց այն, ինչ առանձնացնում է ափերը այլ ուղղություններից, երկրի գրավիչ բնական լանդշաֆտն է:

ԻՏԱԼԻԱՆ ԳԻՆԻՆԵՐԻ ԵՐԿԻՐ Է

ԻՏԱԼԱԿԱՆ-ԳԻՆՈՒ-ՓԱՌԱՏՈՆ

Իտալիա մեկնելու բազմաթիվ պատճառներից մեկը գինու համտեսի ֆանտաստիկ տուրերն են: Երկիրը հայտնի է Chianti գինիով, 80% Sangiovese խաղողի կարմիր խառնուրդով, որը պատրաստված է Տոսկանայում:

Երբ շրջում եք որևէ իտալական շրջանի բլուրների գագաթներով և միջնադարյան եկեղեցիներով, մի մոռացեք գինեգործարան այցելել` գինիներ համտեսելու համար:

ԻՏԱԼԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑԸ ԱՆԶՈՒԳԱԿԱՆ Է

 ԻՏԱԼԻԱ-ՏՈՒՐ-ՓԱԹԵԹ

Այստեղ շատ քիչ ներածություն է անհրաժեշտ: Եթե դուք պետք է մտածեք Իտալիա մեկնելու պատճառներից միայն մեկի մասին, ապա այն է, որ իտալական խոհանոցն աշխարհում.

  • ամենահայտնին,
  • գնահատվածն ու նաև՝
  • պատճենվածն է:

ՁԵՌՔ ԿԲԵՐԵՔ ՆՈՐ ԸՆԿԵՐՆԵՐ

 ԻՏԱԼԻԱ-ՏՈՒՐԵՐ-ԾԱՆՈԹԱՑԵՔ

Իտալիա կատարած ձեր ճանապարհորդության ընթացքում, ամենայն հավանականությամբ, նոր ընկերներ ձեռք կբերեք:

Ցերեկները՝ լողափ կամ սպորտային ակումբ գնալը, հանգստավայրերում և զբոսայգիներում զբոսնելը, երեկոյան ժամերին՝ ակումբներ կամ պանդոկներ այցելելը կամ տեղական որոշ փառատոնների և շրջագայությունների մասնակցելը՝ ամենուր հնարավորություններն են բնակիչների կամ ներքին զբոսաշրջիկների հետ հանդիպելու և զրուցելու համար:

ԱՄՓՈՓՈՒՄ

Այժմ դուք ավելի շատ եք տեղեկացված Իտալիայի և դեպի Իտալիա տուրերի մասին: Հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի շրջագայելիս և դուք արդեն կկարողանաք ճիշտ տուրերի ընտրություն կատարել: Խնդրում ենք նաև հիշել և Իտալիա մեկնելուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը Իտալիայի եվ տուրիստական ընկերության մասին, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,

  • նախ՝ կօգնեք ապագա զբոսաշրջիկներին նույնպես կատարել ճիշտ տուրիստական ընկերության ընտրություն և
  • միաժամանակ կօգնեք տուրիստական գործակալությանը վերացնել առկա թերությունները, եթե այդպիսիք կլինեն:

Եվ եթե այս հոդվածը օգտակար էր ձեզ համար և օգնեց ձեզ, ապա կիսվեք ձեր ընկերների և հարազատների հետ:

ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝

 Դեպի-Իտալիա-Տուրեր

Դեպի Իտալիա Տուրերի Վարկանիշը

Տուրիստական Գործակալությունների Վարկանիշը

Տուրիստական-Գործակալությունների-Վարկանիշը

Էջի Ասույթը

Էնդի Դյուֆրեին

Վախը դարձնում է գերի: Հույսը ձեզ ազատություն է տալիս

—  Էնդի Դյուֆրեին՝ ( Побег из Шоушенка ) ֆիլմից

Looking for the Best Apps?

When an unknown printer took a galley of type and scrambled it to make a type specimen book. It has survived not.