BNAKARAN

ԻՆՉՈՒ՞ ԸՆՏՐԵԼ ԲՆԱԿԱՐԱՆ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑՈՒՄ

Կարելի է ասել գրեթե բոլորի երազանքն է ունենալ նոր, արդիականացված, տեխնիկայով հագեցած բնակարան նորակառույց շենքում։ Նորակառույց բնակարանները բոլոր ժամանակներում էլ միշտ եղել են հասարակության ցանկությունների կիզակետում։ Որքան էլ նորակառույցները առաջնակարգ տեղ զբաղեցնեն անշարժ գույքի շուկայում, միևնույնն է բնակարանի ձեռքբերման գործընթացը գնորդից պահանջում է հաշվի առնել մի շարք՝ մեկը մյուսից ոչ պակաս կարևոր գործոններ։ Այդպիսի գործոններ կարող են հանդիսանալ օրիանկ՝

  • բնակարանի մակերեսը,
  • գտնվելու վայրը,
  • հարկը,
  • բնակարանի գինը,
  • բնակարանի հատակագիծը,
  • և այլ մանրամասներ։

ԻՆՉՊԵ՞Ս Է ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԳԻՆԸ

Եվ այսպես՝ պրակիտակայում բնակարանաշինությամբ զբաղվող կազմակերպությունները հիմնականում հանդիսանում են ԱԱՀ ( Ավելացված Արժեքի Հարկ ) վճարողներ, ուստի նրանց կողմից բնակարանի համար առաջարկվող գինը իր մեջ պարունակում է նաև ԱԱՀ ( Ավելացված Արժեքի Հարկ ), որի ընթացիկ օրենսդրությամբ նախատեսնված տոկոսադրույքը 20 ( Քսան ) տոկոս է, իսկ գնի մեջ ներառված ԱԱՀ -ի ( Ավելացված Արժեքի Հարկ ) տոկոսադրույքը 16,67 տոկոս։ Կառուցապատողը համաձայն ՀՀ գործող օրենսդրության պարտավոր է վճարել ԱԱՀ ( Ավելացված Արժեքի Հարկ )։ Ուստի կառուցապատողի ( շինարարական կազմակերպության ) կողմից գնագոյացման արդյունքում հաշվարկվում է այնպիսի վաճառքի գին, որը վաճառող շինարարական ընկերությանը կապահովի շահույթ առանց հաշվի առնելու ԱԱՀ-ն ( Ավելացված Արժեքի Հարկը )։

Իհարկե ձեզանից շատերը կասեն, որ այդ սկզբունքը գործում է բոլոր արտադրվող ապրանքների համար և չեն սխալվի։ Սակայն պետք է նաև հաշվի առնել անշարժ գույքի մյուս առանձնահատկությունները ևս, օրինակ՝ անշարժ գույքը համարվում է երկարաժամկետ ակտիվ և նախատեսված է երկարաժամկետ օգտագործման համար, ինչը այդպես չէ մյուս արտադրատեսակների համար:

Նկատենք նաև, որ անշարժ գույքի շուկան գնորդներին առաջարկում է նաև բնակարաններ, որոնց գնագոյացման գործընթացում ԱԱՀ-ի գործոնը ընդհանրապես բացակայում է։ Եթե ուսումնասիրելու լինենք կոնկրետ վայրում երկու տարբերակներ՝ բնակարաններ

  • նորակառույցում և
  • ոչ նորակառույցում,

ապա կնկատենք, որ նորակառույցում բնակարանների գները գրեթե կրկնակի անգամ են գերազանցում ոչ նորակառույցներից, ինչը ևս ցույց է տալիս, որ նորակառույցների գնագոյացման գործընթացում, բացի շենքի և շինության նոր լինելու գործոնը, առկա է մեկ այլ գործոն ևս՝ տվյալ դեպքում ԱԱՀ-ն, ինչը ենթադրում է, որ գնի մեջ ներառված ԱԱՀ -ն ( Ավելացված Արժեքի Հարկը ) կարծես թե արհեստականորեն բարձրացնում է ակտիվի գինը, որի դիմաց վճարում է գնորդը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ


Ամփոփելով սույն հոդվածը գնորդներին հորդորում ենք միշտ հաշվի առնել նորակառույցում և նույն տարածքում ու նույն պայմաններով ոչ նորակառույցում գները և մշտապես համեմատել ներդրման գումարները, նկատի ունենալով, որ գնորդը կառուցապատողին վճարելու է ԱԱՀ ( Ավելացված Արժեքի Հարկ ), որը ինքը երբեք հետ չի ստանալու, ինչը անշարժ գույքի դեպքում անհամեմատ բարձր է, քան սովորական կենցաղային ապրանքների դեպքում: Դեռ ավելին, ԱԱՀ-ը վճարելու համար գնորդներից շատերը ստանում են հիփոթեք, որի սպասարկման համար նույնպես հաշվարկվում են տոկոսներ:

Ի ԴԵՊ …

Սույն հոդվածը ընթերցելուց հետո դուք ավելի շատ եք տեղեկացված անմիջապես կառուցապատողից բնակարան գնելու վերաբերյալ և հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի: Խնդրում ենք նաև հիշել և ձեր պահանջներին համապատասխան բնակարան գնելուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը կառուցապատող ընկերությունների վերաբերյալ, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է

Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք.

  • նախ՝ կօգնեք ձեր ընկերներին ու համաքաղաքացիներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
  • միաժամանակ կօգնեք ընկերություններին վերացնել առկա թերությունները, եթե այդպիսիք կհայտնաբերվեն:

Եվ եթե այս հոդվածը օգտակար էր ձեզ համար և օգնեց ձեզ, ապա կիսվեք ձեր ընկերների և հարազատների հետ:

Էջի Ասույթը

Jay Baer՝ մարքեթտինգի խորհրդատու

Դարձրեք ձեր մարքեթինգը օգտակար, մարդիկ կվճարեն ձեզ դրա համար

Jay Baer՝ մարքեթտինգի խորհրդատու, ԱՄՆ

Looking for the Best Apps?

When an unknown printer took a galley of type and scrambled it to make a type specimen book. It has survived not.