ՆԱԽԱԲԱՆ

Հիփոթեք ստանալը և բնակարան, առանձնատուն գնելը յուրաքանչյուր վարկառուի համար ուղեկցվում է ստթրեսային իրավիճակներով, մտահոգություններով, անհանգիստ իրավիճակով և այլն: Հիփոթեք ստանալը և անշարժ գույք գնելը ամենօրյա գործարք չէ, այն քաղաքացիների մոտ կարող է լինել կյանքում 1-2 անգամ, իսկ որոշ մարդկանց մոտ՝ ընհանրապես չլինել: Հիփոթեք ստանալիս, ինչպես նաև անշարժ գույք գնելիս քաղաքացիները առնչվում են.

  • բազմաթիվ ֆինանսական տերմինների,
  • բանաձևերի,
  • ինչպես նաև իրավաբանական հասկացությունների հետ:

Ուստի շատ դեպքերում դժվարանում են ճիշտ ընտրություն կատարել հիփոթեքային շուկայում և ընտրել նվազագույն ծախսերով հիփոթեք, իսկ ընտրելուց էլ, հետագայում պարզվում է, որ ընտրությունը այնքան էլ ճիշտ չէր, քանի որ ժամանակի ընթաքում առաջանում են լրացուցիչ վճարներ, փոփոխվում է հիփոթեքի տոկոսադրույքը և այլն:

ԻՆՉՈՒ՞ ԵՆ ՀԻՓՈԹԵՔԻ ( ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԻ ) ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՌԱՋԱՆՈՒՄ ՀԵՏՈ ԵՎ ՈՉ ԹԵ ՍԿԶԲՈՒՄ

  • Հիփոթեքային հայտարարություններում  հիմնականում դուք տեսնում եք հիփոթեքային տոկոսադրույքի անվանական արժեքը և ոչ թե փաստացի տոկոսադրույքը: Անցեք հետևյալ հղումներով հիփոթեքի ( վարկի ) անվանական և փաստացի տոկոսադրույքների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու համար,
  • Հիփոթեքային բանկերը և վարկային կազմակերպությունները հաճախ հիփոթեքային վարկերի տեսակները սահմանում են հիփոթեքային տոկոսի միջակայքերով, օրինակ՝ 9 -15 %, արդյունքում՝ հայտարարությունները տրվում են ցածր տոկոսադրույքով: Կրկին անգամ պայմանագիր կնքելիս համոզվեք ձեր տոկոսադրույքի ընտրության հարցում, անհրաժեշտության դեպքում կրկին քննարկեք տոկոսադրույքի մեծության հարցը,
  • Հաճախ բանկերը սահմանում են հիփոթեքի սպասարկման սակագին կամ վճար, որոնք նույնպես շատ հաճախ բացակայում են հիփոթեքային հայտարարություններում, սակայն տեղ են գտնում պայմանագրում: Կրկին վերընթերցեք հիփոթեքային պայմանագիրը, անհրաժեշտության դեպքում դիմեք նաև մասնագետի՝ իրավաբանի օգնությանը,
  • Հիփոթեքի պայմանագրում հաճախ նշվում են վաղաժամկետ մարելու վերաբերյալ դրույթներ: Նշենք, որ, «Կերդիտավորման Մասին» ՀՀ օրենքի համաձայն դուք կարող եք առանց տուգանքների և տույժերի մարել հիփոթեքի մայր կամ մնացորդային գումարը առանց վճարումների,
  • Ուշադրություն դարձրեք տոկոսի հաստատուն և լողացող լինելու հանգամանքին: Հաճախ կարելի է հանդիպել հիփոթեքային առաջարկներ, որտեղ նշված են հիփոթեքի միայն հաստատուն մասը, սակայ ժամանակի ընթացքում ուժի մեջ է մտնում նաև լողացող տոկոսադրույքի հասկացությունը, որը կարող է ինչպես աճել, այնպես էլ՝ նվազել:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Այժմ դուք ավելի շատ եք տեղեկացված հիփոթեքի վերաբերյալ: Հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի հիփոթեք ստանալիս: Խնդրում ենք նաև հիշել և հիփոթեք ստանալուց ու բնակարան գնելուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը բանկի ծառայությունների մասին, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,

  • նախ՝ կօգնեք համաքաղաքացիներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
  • միաժամանակ կօգնեք բանկերին և վարկային կազմակերպություններին վերացնել բանկային ծառայությունների առկա թերությունները, եթե այդպիսիք կլինեն:


ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝

Բանկերի Վարկանիշը


Անշարժ Գույքի Գործակալությունների Վարկանիշը


Էջի Ասույթը

Բոլորն են սխալներ գործում, բայց ոչ բոլորն են կրկնում դրանք

— Վլադիմիր Պուտին՝ ՌԴ նախագահ

Looking for the Best Apps?

When an unknown printer took a galley of type and scrambled it to make a type specimen book. It has survived not.