
ՈՐՏԵ՞Ղ Է ԳՏՆՎՈՒՄ ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՄԱՐԸ
Աշխարհահռչակ նկարիչ Դեմիեն Հերսթի նախագծած Empathy Suite հյուրանոցային համարում մեկ գիշերը արժե $ 100 հազար, բայց դուք կարող եք այնտեղ մնալ առնվազն երկու գիշեր։ Ըստ The Hollywood Reporter-ի՝ աշխարհի ամենաթանկ հյուրանոցային համարը գտնվում է ԱՄՆ Լաս Վեգաս նահանգի Palms Casino Resort Sky Villa-ի 34-րդ հարկում։ Սենյակը նախագծել է նկարիչ Դեմիեն Հերսթը։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: 1 ( մեկ ) հոդվածում գովազդի գինը կազմում է սկսած ՏԱՐԵԿԱՆ 18 000 ( ԱՄՍԱԿԱՆ 1 500 ) դրամից:

Empathy Suite կոչվող լյուքս դասի հյուրանոցային համարի համայնապատկերների պատուհանների, ինչպես նաև ճաշասենյակի աթոռների վրա բժշկական դեղերի անվանումներով կպչուն պիտակներ են։ Ամբողջ սենյակը և դրա մակերեսը կազմում է 836 ք. մ, լի է դեղագործական ակնարկներով:

Հերսթի օրիգինալ աշխատանքը տեսնելու համար՝ դիզայնի տարրեր, կահույք, հատուկ Empathy Suite-ի համար ստեղծված տեքստիլը, պետք է համարը պատվիրել առնվազն երկու գիշերով՝ վճարելով $ 200 հազար, ինչպես նաև կատարել 10 հազար դոլար դեպոզիտի վճարում։
Ընդ որում, դուք չեք կարող պատվիրել համար սովորական առցանց տարբերակով, օրինակ Booking.com -ի միջոցով: Այն պատվիրելու համար հյուրանոցային համարի հյուրերը պետք լրացնեն հայտ ուղված հյուրանոցի ադմինիստրացիային:

ԳՈՎԱԶԴ ԷՋՈՒՄ

TOP 10
ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ
ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՔԱՆԻ՞ ՍԵՆՅԱԿ ՈՒՆԻ ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՄԱՐԸ
Հյուրանոցային համարն ունի թիթեռների խճանկարներով զարդարված.
- Հյուրասենյակ ( ընդհանուր սենյակ ),
- երկու ննջասենյակ,
- մերսման սենյակ,
- երկու լոգասենյակ և
- ջակուզիով սենյակ։
Ջակուզին նայում է դեպի Լաս Վեգասի բուլվար: Բարի կողքին կա երկու սենյակ, որտեղ կարող են տեղավորվել մինչև 52 հյուր։ Ճաշասենյակը նախատեսված է ութ անձի համար։ Թիթեռներով զարդարված են նաև վարագույրները, գորգերը, բազմոցները և դեկորատիվ բարձերը, մի խոսքով՝ ողջ ինտերիերը:

Հյուրանոցային համարում դիզայներ Հերսթը տեղադրել է իր նոր աշխատանքը, որը կոչվում է «Հաղթող / Պարտվող»՝ երկու շնաձկներ, որոնք տեղադրված են ֆորմալդեհիդում;

ԴԵՊԻ ԼԱՍ ՎԵԳԱՍ ՊԱՆՈՐԱՄԱ ՈՒՆԵՑՈՂ ԼՈՂԱՎԱԶԱՆ՝ ԶԱՐԴԱՐՎԱԾ ԹԻԹԵՌՆԵՐՈՎ ԵՎ ԴԵՂՈՐԱՅՔՈՎ

ԲԱՐԻ ՍԵՂԱՆ, ՈՐԻ ԱՊԱԿՈՒ ՏԱԿ ՏԵՂԱԴՐՎԱԾ ԵՆ ԶԱՆԱԶԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՊԱՐԱԳԱՆԵՐ՝ ԱՍԵՂՆԵՐ, ՁԵՌՆՈՑՆԵՐ, ԴԵՂՈՐԱՅՔ ԵՎ ԱՅԼՆ
Շատերին հետաքրքրում է նաև «ԳԵՂԵՑԻԿ ԱՐԵՎԱՅՐՈՒՔԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ» հոդվածը

Արևայրուքը բնական պրոցես է, որն առաջանում է արևի ուլտրամանուշակագույն ճառագայթման կամ սոլյարի լամպերի նկատմամբ մարմնի արձագանքի արդյունքում: Արևի տակ հայտնվելու դեպքում մաշկի …
690 միլիոն դոլար արժողությամբ հյուրանոցի վերանորոգման աշխատանքներից հետո այն կներառի հրապարակային ցուցադրությամբ ժամանակակից արվեստի հսկայական հավաքածու՝
- Ժան-Միշել Բասկիի,
- Էնդի Ուորհոլի,
- Ջեյսոն Ռևոկի,
- Դասթին Յելինի,
- Տակաշի Մուրակամիի,
- KAWS -ի և այլոց գործեր:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝

Տուրիստական Գործակալությունների Վարկանիշը
Դեպի Եգիպտոս Տուրերի Վարկանիշը

Էջի Ասույթը

Կան փող ունեցողներ և հարուստներ
— Կոկո Շանել
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
- ԸՆՏՐՈՒՄ ԵՆՔ ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ / 10 ԽՈՐՀՈՒՐԴ ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԸՆՏՐԵԼԻՍ
- ԽՄԲԱՅԻՆ ՏՈՒՐ ԹԵ՞ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՈՒՐ / Ո՞Ր ՏՈՒՐԵՐՆ ԵՆ ՀԱՐՄԱՐ
- 20 ՓԱՍՏ ՖԻՏՆԵՍԻ ՄԱՍԻՆ / Ի՞ՆՉ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱԼ ՖԻՏՆԵՍ ԱԿՈՒՄԲ ԱՅՑԵԼԵԼԻՍ ( ՖԻՏՆԵՍՈՎ ԶԲԱՂՎԵԼԻՍ )
- ԸՆՏՐՈՒՄ ԵՆՔ ՀԱՐՍԱՆՅԱՑ ՍՐԱՀ / ՀԱՐՍԱՆՅԱՑ ՍՐԱՀԻ ( ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՐԱՀԻ ) ԸՆՏՐՈՒԹՅԱՆ 20 ՀԱՐՑ
- ՍՊԱՍՔԻ ՎԱՐՁՈՒՅԹ / ՍՊԱՍՔԻ ՎԱՐՁՈՒՅԹԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- TOP 5 ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ / ԸՆՏՐՈՒՄ ԵՆՔ ՌԵՍՏՈՐԱՆ ( ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐ ) ԵՐԵՎԱՆՈՒՄ

ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով:




