Ի՞ՆՉ Է ՕԴԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

Օդափոխում կամ օդափոխություն ասելով հասկանում ենք որևէ տարածքում դրսի օդի նպատակային ներհոսքը դեպի բնակելի, արտադրական կամ որևէ այլ տարածք: Օդափոխությունը հիմնականում օգտագործվում է ներքին օդի որակը վերահսկելու համար` ներքին աղտոտիչները նոսրացնելով և տեղահանելով: Այն կարող է օգտագործվել նաև ներսի ջերմաստիճանը, խոնավությունը և օդի շարժումը վերահսկելու համար՝ օգուտ բերելով ջերմային հարմարավետությանը, ներքին միջավայրի այլ բավարարվածությանը կամ այլ նպատակների համար:

ԻՆՉՈՒ՞ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ՕԴԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

Նվազեցնում Է CO2 Գազի Պարունակությունը

co-2-ԳԱԶԻ-ՆՎԱԶԵՑՈՒՄ-ՕԴԱՓՈԽՈՒԹՅՈՒ

Կատարում Է Բնակարանի «Թոքերի» Դերը

ՕԴԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ-ՕԴՈՐԱԿՈՒՄ

Ապահովում Է Հարմարավետ Կլիմա

ՀԱՐՄԱՐԱՎԵՏ-ՄԻԿՐՈԿԼԻՄԱ-ՁԵՐ-ԲՆԱԿԱՐԱՆՈՒՄ

Երկարացնում Է Տան Ծառայության Ժամկետը

ՕԴԱՓՈԽՈՒԹՅԱՆ-ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

Մաքրում է Օդը Փոշուց Եվ Այլ Ալգերգեններից

ԲՆԱԿԱՆ-ՄԱՔՈՒՐ-ՕԴ-ՕԴԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Ինքնուրույն Կարող Եք Կարգավորել Կլիման

ՕԴ
ՕԴԱՓՈԽԵԼ

CO2 ԳԱԶԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԱՂՅՈՒՍԱԿ

Մարդկանց « ուղեղը չի աշխատում », առաջանում է ապատիա, գլխացավ, բացակայում է ստրատեգիական մտածողությունը, առաջանում է խրոնիկական հոգնածություն

Առաջանում է հոգնածություն, ցանկություն չի լինում որոշումներ կայացնել և մշակել տեղեկատվությունը

Ընկնում է ուշադրությունը, ստացված տեղեկությունների ընկալումը,

Սենյակային նորմա

Նորման Դրսում

ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՕԴԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Դրսի օդի նպատակային ներմուծումը՝ օդափոխությունը սովորաբար դասակարգվում է որպես՝

  • մեխանիկական օդափոխություն,
  • բնական օդափոխություն,
  • խառը ռեժիմով օդափոխություն ( հիբրիդ օդափոխություն ):

Որտե՞ղ Պատվիրեմ Օդափոխության Համակարգ

ՍԼԱՔ

Մեխանիկական Օդափոխության Համակարգեր

Մեխանիկական օդափոխությունը՝ արտաքին օդի միտումնավոր օդափոխիչն է, որը դրսի օդը ուղղորդում է շենքի տարածք:

Մեխանիկական օդափոխության տեսակներն են.

  • օդի ներհոսքով օդափոխություն,
  • արտանետվող օդափոխություն,
  • ներհոսքով և արտահոսքով համակցված օդափոխություն ( приточно-вытяжная вентиляция ):

Օդի ներհոսքով օդափոխություն: Օդի մատակարարումը կարելի է իրականացվել պարզ և բնական օդափոխության միջոցով, սակայն այս մեթոդը թերություններ ունի: Բաց պատուհաններից ոչ միայն թթվածին է թափանցում, այլև՝ աղմուկ, փոշի, ալերգեններ և ցուրտ:

Օդի ներհոսքով օդափոխությունը մի համակարգ է, որը փողոցից թարմ օդը հասցնում է սենյակ: Այդ նպատակին ծառայում են բազմաթիվ էլեկտրական և ոչ էլեկտրական սարքեր:

ՕԴԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Արտանետվող օդափոխություն: Արտանետվող օդափոխությունը իրականացվում է տեխնիկական սարքի միջոցով, որը նախատեսված է սենյակից աղտոտված կամ տաքացված օդը արագ և արդյունավետ հեռացնելու համար:

Այն լայնորեն օգտագործվում է բնակելի տարածքներում և առավել հաճախ տեղադրվում է խոհանոցում, սանիտարական հանգույցներում և լոգարանում, բուխարու սենյակում:

ՕԴԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ-ՕԴԱՓՈԽՈՒԹՅԱՆ-ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

Ներհոսքով և արտահոսքով համակցված օդափոխություն: Այս դեպքում սենյակից տաք օդը անցնում է մաքրող ֆիլտրի միջով, մտնում է հատուկ սարք և ջերմության մեծ մասը սարքի միջոցով փոխանցվում ներհոսող օդին, այնուհետև՝ հեռացվում է արտանետվող օդափոխիչի միջոցով:

Սառը օդը, անցնելով մաքրող ֆիլտրի միջով, մտնում է հատուկ սարք և ստանալով ջերմություն հեռացվող օդից, մտնում է սենյակ՝ օգտագործելով ներհոսքի օդափոխիչը:

Ջերմափոխանակող սարքը զգալիորեն նվազեցնում է ջերմային էներգիայի կորուստը:

Բնական Օդափոխություն

ԱՌԱՆՁՆԱՏԱՆ-ԲՆԱԿԱՆ-ՕԴԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Բնական օդափոխությունը պլանային բացվածքների միջոցով արտաքին օդի պասիվ հոսքն է դեպի շենքի տարածքներ ( օրինակ՝ պատուհաններից, դռներից ):

Բնական օդափոխությունը չի պահանջում մեխանիկական համակարգեր արտաքին օդը տեղափոխելու համար: Փոխարենը, այն ամբողջովին ապավինում է ֆիզիկական երևույթներին, ինչպիսին է օրինակ՝ քամու ճնշումը:

Բնական օդափոխության բացվածքները կարող են լինել ամրացված ( ֆիքսված ) կամ կառավարելի: Կառավարվող բացվածքները կարող են կառավարվել նաև ավտոմատ կերպով:

Համակցված Օդափոխություն

Խառը ռեժիմով օդափոխման համակարգերն օգտագործում են ինչպես մեխանիկական, այնպես էլ բնական գործընթացներ: Մեխանիկական և բնական բաղադրիչները կարող են օգտագործվել միաժամանակ կամ օրվա տարբեր ժամերին կամ տարվա տարբեր եղանակներին:

Քանի որ բնական օդափոխության հոսքը կախված է շրջակա միջավայրի պայմաններից, այն միշտ չէ, որ կարող է ապահովել համապատասխան քանակությամբ օդափոխություն: Այս դեպքում մեխանիկական համակարգերը կարող են օգտագործվել բնական շարժիչ հոսքը լրացնելու կամ կարգավորելու համար:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Մաքուր օդը մարդու հիմնական կարիքներից մեկն է: Օդի բավարար փոխանակման բացակայությունը հանգեցնում է արդյունավետության նվազման, դանդաղ ու քնկոտ վիճակի, նվազեցնում է սենյակի հարմարավետությունը: Հիմնական խնդիրը, որը լուծում է համակարգը, օդի օպտիմալ կազմի պահպանումն է:

Այժմ դուք ավելի շատ եք տեղեկացված օդափոխության վերաբերյալ, դրանց հատկությունների և կիրառելիության մասին: Հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի օդափոխության համակարգերի ընտրության հարցում և դուք արդեն կկարողանաք ճիշտ ընտրություն կատարել: Խնդրում ենք նաև հիշել և օդափոխության համակարգեր պատվիրելուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,

  • նախ՝ կօգնեք ապագա պատվիրատուներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
  • միաժամանակ կօգնեք օդափոխության համակարգեր տեղադրողներին վերացնել առկա թերությունները, եթե այդպիսիք կլինեն:

Եվ եթե այս հոդվածը օգտակար էր ձեզ համար և օգնեց ձեզ, ապա կիսվեք ձեր ընկերների և հարազատների հետ:

Էջի Ասույթը

Պաբլո Էսկոբար

Նա, ով ունի ասելիք, միշտ լռում է

— Պաբլո Էսկոբար

Looking for the Best Apps?

When an unknown printer took a galley of type and scrambled it to make a type specimen book. It has survived not.