ԹՈՒՄԱՆՅԱՆ

Ի՞ՆՉ Է ՔԱՌՅԱԿԸ

Քառյակը չորս տողից բաղկացած բանահյուսության ձև է, որն ամբողջությամբ արտահայտում է որևէ մտքի բովանդակությունը, գաղափարը և լիարժեք պատկերը։ Բանաստեղծական խոսքի արտահայտման նման ձևը լայնորեն տարածված է եղել արևելյան միջնադարյան բանահյուսությունում, որը հետագայում տարածում է գտել նաև արևմտյան պոեզիայում: Հայ գրականության մեջ քառյակը հայտնի է միջնադարից: Նոր ժամանակներում նշանավոր են Մեծն Հայոց Բանաստեղծ Հովհաննես Թումանյանի քառյակները, որոնցից 5 (Հինգ) գոհարներ ներկայացված են ստոր.

Ժողովրդական բանահյուսության մեջ այն կոչվել է խաղիկ:

ԹՈՒՄԱՆՅԱՆ

Հին աշխարհքը ամեն օր
Հազար մարդ է մտնում նոր,
Հազար տարվան փորձն ու գործ
Ըսկսում է ամեն օր

ԹՈՒՄԱՆՅԱՆ

Ո՞ւր կորա՛ն…
Մոտիկներըս ո՞ւր կորա՛ն,
Ինչքան լացի, ձեն ածի՝
Ձեն չի տըվին, լո՛ւռ կորան

Լինե՜ր հեռու մի անկյուն,
Լինե՜ր մանկան արդար քուն,
Երազի մեջ երջանիկ,
Հաշտ ու խաղաղ մարդկություն

ԹՈՒՄԱՆՅԱՆ
ԹՈՒՄԱՆՅԱՆ

Երազումըս մի մաքի
Մոտըս եկավ հարցմունքի.
— Աստված պահի քո որդին,
Ո՞նց էր համը իմ ձագի…

ԹՈՒՄԱՆՅԱՆ

Ինչքա՛ն ցավ եմ տեսել ես,
Նենգ ու դավ եմ տեսել ես,
Տարել, ներել ու սիրել, —
Վատը՝ լավ եմ տեսել ես:

Էջի Քառյակը

Ա՛նց կացա՜ն…

Օրերս թռան, ա՛նց կացա՜ն.

Ախ ու վախով, դարդերով

Սիրտըս կերա՜ն, ա՛նց կացա՜ն։

— Հովհաննես Թումանյան


Looking for the Best Apps?

When an unknown printer took a galley of type and scrambled it to make a type specimen book. It has survived not.