Ի՞ՆՉ Է «ԵՐԻՏԱՍԱՐԴ ԸՆՏԱՆԻՔԻՆ` ՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆ» ԾՐԱԳԻՐԸ

ՀՀ կառավարության կողմից հաստատված «ԵՐԻՏԱՍԱՐԴ ԸՆՏԱՆԻՔԻՆ` ՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ նպատակ ունի ավելի բարելավել երիտասարդ ընտանիքների բնակարանային խնդիրները: Ինչպես մյուս բոլոր, այնպես էլ սույն ծրագրով նախատեսված հիփոթեքի դեպքում վարկառուի կողմից ամենաշատ ուշադրության արժանի հարցերից մեկը մնում է հիփոթեքի տոկոսադրույքը:

Սույն հոդվածը գրելու պահի՝ 2022-ի դրությամբ, համացանցում կատարված վերլուծությունների հիման վրա կարելի է ասել, որ ՀՀ-ում հիփոթեքներ առաջարկվում են մոտ 9-11.5 տոկոս տոկոսադրույքով:

ՈՐՔԱ՞Ն Է ԿԱԶՄՈՒՄ ՀԻՓՈԹԵՔԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՍՈՒՅՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿԱՆԵՐՈՒՄ

Ծրագիրը նախատեսում է առավելագույնը 9.5 տոկոս հիփոթեքային տոկոսադրույք, ընդ որում.

  • երկրորդային շուկայից ( ոչ անմիջապես կառուցապատողից ) բնակարանի ( բնակելի տան ) ձեռքբերման համար հիփոթեքային վարկը տրամադրվելու է առնվազն 10 տարի մարման ժամկետով, առավելագույնը 9.5 տոկոսով, որից 2 տոկոսը կսուբսիդավորի պետությունը ( այսինքն վարկառուի համար վարկի տոկոսը կկազմի առավելագույնը 7,5 տոկոս ), Հայաստանի Հանրապետության մարզերում տրամադրված հիփոթեքային վարկերի համար պետությունը կսուբսիդավորի 4 տոկոսը ( այսինքն` Հայաստանի Հանրապետության մարզերում վարկառուի համար վարկի տոկոսը կկազմի առավելագույնը 5.5 տոկոս ),
  • առաջնային շուկայից ( անմիջապես կառուցապատողից ) բնակարանի ( բնակելի տան ) ձեռքբերման համար հիփոթեքային վարկը տրամադրվելու է առնվազն 10 տարի մարման ժամկետով, առավելագույնը 7.5 տոկոսով, որը չի սուբսիդավորվում:

Այսպիսով՝ արձանագրենք հետևյալը. առավելագույն տոկոսը, որը դուք կվճարեք սույն ծրագրի շրջանակներում հիփոթեք ստանալիս կկազմի.

  • 7,5 տոկոս, եթե դուք բնակարան գնում եք ոչ անմիջապես կառուցապատողից և
  • կկազմի առավելագույնը 5.5 տոկոս եթե բնակարան գնեք մարզերում:

Ի ԴԵՊ …

Այժմ դուք ավելի շատ եք տեղեկացված մատչելի հիփոթեք հասկացության վերաբերյալ և հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի: Խնդրում ենք նաև հիշել և հիփոթեք ստանալուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը բանկերի, վարկային կազմակերպությունների վերաբերյալ, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է

Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,

  • նախ՝ կօգնեք համաքաղաքացիներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
  • միաժամանակ կօգնեք բանկերին, վարկային կազմակերպություններին վերացնել սպասարկման առկա թերությունները, եթե այդպիսիք կլինեն:

Եվ եթե այս հոդվածը օգտակար էր ձեզ համար և օգնեց ձեզ, ապա կիսվեք ձեր ընկերների և հարազատների հետ:

Էջի Ասույթը

Էլեոնոր Ռուզվելտ

Ինքներդ Ձեզ կառավարելու համար օգտագործեք Ձեր գլուխը: Ուրիշներին կառավարելու համար օգտագործեք Ձեր սիրտը

 —  Էլեոնոր Ռուզվելտ

Looking for the Best Apps?

When an unknown printer took a galley of type and scrambled it to make a type specimen book. It has survived not.