ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ՆԱԽԱԲԱՆ

«Երիտասարդ Ընտանիքին Մատչելի Բնակարան»  Ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարության 2010 թվ.-ի թիվ 98-Ն որոշման համաձայն երիտասարդ ընտանիքները կարող են բնակարան, անշարժ գույք գնել նույն որոշման պայմաններին համապատասխան: Բնակարանների ձեռքբերման դեպքում՝ երիտասարդ ընտանիքները բնակարան կարող են գնել այն կառուցապատողներից, ովքեր օրինական շինարարական թույլտվությամբ և այլ օրենքով պահանջվող համապատասխան փաստաթղթերով կառուցում են բազմաբնակարան բնակելի շենքեր:

Անհատական բնակելի տան ձեռքբերման դեպքում՝ բոլոր իրավաբանական անձ և ԱՁ կառուցապատողներից, ովքեր օրինական շինարարական թույլտվության և այլ համապատասխան փաստաթղթերով բնակելի թաղամասերում կամ համալիրներում կառուցել և վաճառում են անհատական բնակելի տներ:

Անհատական բնակելի տան կառուցապատման՝ շինարարության դեպքում բոլոր սեփականատերերին, ովքեր օրինական շինարարական թույլտվությամբ և այլ համապատասխան փաստաթղթերով իրենց պատկանող հողամասում կառուցապատում են անհատական բնակելի տուն և այդ նպատակով վարկ են ստացել:

ԾԱՆՈԹԱՑՈՒՄ

Շինարարության թույլտվությունը կառուցապատողի` ինչպես նոր կառուցապատման նպատակով սահմանված կարգով տրամադրված հողամասում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում որոշակի շինարարարական գործունեություն իրականացնելու կամ ոչ հիմնական շինություն տեղադրելու իրավունքը հաստատող փաստաթուղթ է:

Էջի Ասույթը

Մարդիկ սովորաբար ամենաերջանիկն են տանը

— Ուիլյամ Շեքսպիր

Looking for the Best Apps?

When an unknown printer took a galley of type and scrambled it to make a type specimen book. It has survived not.