ԲԱՑԱՌԵՔ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԾՈՒՂԱԿՆԵՐԸ
Հիփոթեքը իրենից ներկայացնում է մեծ գումարով վարկային պարտավորություն, իսկ բնակարանի ձեռքբերումը կամ կառուցումը համարվում է քաղաքացիներից թերևս շատերի համար ամենախոշոր գործարքը: Ահա թե ինչու շատ կարևոր է հիփոթեք ստանալիս բացառել սխալները և ծուղակները:
ԲԱՆԱԿՑԵՔ ՀԻՓՈԹԵՔԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՇՈՒՐՋ

Երբ դուք փնտրում եք ավիատոմսեր, բնականաբար համեմատում եք մի քանի ավիաընկերությունների առաջարկը և ընտրում էժան տարբերակները: Նմանատիպ ձևով վարվում եք նաև սննդի խանութներում կամ տոնավաճառում և ընտրում համեմատաբար էժան ապրանքներ:
Սակայն վերլուծությունը ցույց է տալիս, որ հիփոթեք ստացող հաճախորդները գրեթե չեն բանակցում հիփոթեքի տոկոսադրույքների շուրջ և ընդունում են տոկոսադրույքի այն չափը, ինչը ներկյացվում է բանկի գովազդային հոլովակներում կամ առաջարկներում:
ԻՐԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ
Վաճառքի գինը, որը առաջարկում է վաճառողը, իրականում այն բոլոր ծախսերը չեն, որ դուք կրում եք: Մի պահ ուսումնասիրեք ձեր բնակարանի հիփոթեքի մարման աղյուսակը և անմիջապես աչքի կնգնի լրուցուցիչ այն տոկոսները, որ դուք պետք է վճարեք: Հաշվի առեք նաև, որ իրական ծախսերի մեջ կարող են ներառվել նաև ապահովագրական ծախսերը և այլ պարտադիր վճարներ, որոնք կարող են առաջանալ հիփոթեքի գործողության ժամանակ:
ՄԻ ՊԱՀ ԱՆՏԵՍԵՔ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՏՈԿՈՍՆԵՐԸ

Որոշ հիփոթեք տրամադրող կազմակերպություններ հաճախ գովազդում և առաջարկում են ցածր տոկոսադրույքով հիփոթեքներ, բայց իրականում տրամադրում են բարձր ծախսատարությամբ հիփոթեքներ, որոնք ավելի ծախսատար են քան եթե հիփոթեքի տոկոսմերը լինեին բարձր:
Դուք պետք է բացի հիփոթեքային տոկոսներից, համեմատեք նաև հիփոթեքի մյուս պայմանները, մասնավորապես սպասարկման վճարները և այլ վճարները կամ հիփոթեքի տրամադրման ծախսերը:
ՀԻՓՈԹԵՔԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ՁԱԽՈՂՎՈՒՄ Է
Եթե դուք բանավոր կամ գրավոր փորձել եք ստանալ հիփոթեքի նախնական հաստատում և մերժվել եք, դա դեռ չի նշանակում, որ բանկը կամ վարկային կազմակերպությունը հրաժարվում է ընդհանրապես ձեզ ֆինանսավորել անշարժ գույքի ձեռքբերման համար:
Հաճախ են պատահում դեպքեր, երբ հիփոթեքի նախնական հայտը մերժվում է, սակայն բանկը կամ վարկային կազմակերպությունը պատրաստ է տրամադրել մի փոքր քիչ գումար, օրինակ՝ հայտում նշված է հիփոթեքով ստանալու ենթակա գումարը 100 000 ԱՄՆ դոլար, սակայն բանկը պատրաստ է վճարել 90 000 ԱՄՆ դոլար և հնարավոր է , որ դուք կարողանաք օգտվել տվյալ հիփոթեքային առաջարկից լրացուցիչ այլ աղբյուրներից ֆինանսավորվելով տարբերություն 10 000 ԱՄՆ դոլարը:
ԱՄՓՈՓՈՒՄ
Այժմ դուք ավեի շատ եք տեղեկացված հիփոթեքի մասին: Հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի հիփոթեք ստանալիս և դուք արդեն կկարողանաք ճիշտ ընտրություն կատարել: Խնդրում ենք նաև հիշել և հիփոթեք ստանալուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը բանկերի և վարկային կազմակերպությունների մասին, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,
- նախ կօգնեք համաքաղաքացիներին և ձեր ընկերներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
- միաժամանակ կօգնեք բանկերին վերացնել սպասարկման առկա թերությունները, եթե այդպիսիք կլինեն և բարձրացնել ծառայությունների որակը:
Եվ եթե այս հոդվածը օգտակար էր ձեզ համար և օգնեց ձեզ հիփոթեք ընտրելու հարցում, ապա կիսվեք ձեր ընկերների և մտերիմների հետ:
Էջի Ասույթը

Մարդը միայն իր մտքերի արդյունքն է
— Մահաթմա Գանդի