ԻՆՉՈՒ՞ ՕԳՏՎԵԼ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԲԱՌԱՐԱՆԻՑ
Գնել նոր և հարմարավետ բնակարան շատերի երազանքն է: Ուստի այդ նպատակին հասնելու համար շատերն են դիմում հիփոթեքի օգնությանը: Հիփոթեք կամ ցանկացած վարկ ստանալու հետ կապված հարցը քննարկելիս և հիփոթեք ստանալու գործարք կատարելիս, բոլորն են առնչվում հիփոթեքային ( ֆինանսական ) տերմինների հետ, որոնք հաճախ շփոթության պատճառ են հանդիսանում և շատ դեպքերում մեկնաբանման կարիք ունեն: Ստորև նեկյացված են այն հիփոթեքային ( ֆինանսական ) տերմինները, որոնք առավել հաճախ են օգտագործվում հիփոթեքային գործարք անելիս.
- Բնակարան` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 222-րդ հոդվածով սահմանված բնակարանը, ինչպես նաև անհատական բնակելի տունը,
- բնակարանային հիփոթեքային կրեդիտ, հիփոթեքային կրեդիտ կամ կրեդիտ` կրեդիտավորողի տրամադրած վարկ, փոխառություն կամ այլ ֆինանսավորում, որը տրամադրվել է հետևյալ պայմաններով,
- ա. կրեդիտի տրամադրման նպատակը բնակարան ձեռք բերելը, կառուցելը, վերակառուցելը, վերանորոգելը, բարեկարգելը կամ արդիականացնելն է, և
- բ. կրեդիտի վերադարձելիությունն ապահովված է այդ բնակարանի հիփոթեքով կամ կառուցվող բազմաբնակարան շենքի բնակարանի հիփոթեքով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 270-րդ հոդվածին համապատասխան, կամ բնակարանի կառուցման համար նախատեսված հողամասի, անավարտ շինարարության և գրավատուին պատկանող շինարարության համար ձեռք բերված նյութերի ու սարքավորումների հիփոթեքով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 271-րդ հոդվածին համապատասխան, կամ կրեդիտավորողից և կրեդիտառուից անկախ պատճառներով ձեռք բերվող, կառուցվող, վերակառուցվող, վերանորոգվող կամ արդիականացվող բնակարանը գրավադրելու անհնարինության դեպքում` այլ գրավով` պայմանով, որ գրավադրումը բացառող պայմանների վերացման դեպքում կգրավադրվի ձեռք բերվող, կառուցվող, վերակառուցվող, վերանորոգվող կամ արդիականացվող բնակարանը, և
- գ. կրեդիտը տրամադրվել է որոշակի հատուցման դիմաց,
Սույն օրենքի իմաստով հիփոթեքային կրեդիտ են համարվում նաև սույն կետում նշված կրեդիտների վերաֆինանսավորման նպատակով կրեդիտառուներին տրամադրված վարկերը կամ փոխառությունները,
- բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման պայմանագիր կամ կրեդիտավորման պայմանագիր` պայմանագիր, որով կրեդիտավորողը կրեդիտառուին տրամադրում կամ պարտավորվում է տրամադրել բնակարանային հիփոթեքային կրեդիտ.
- կրեդիտի անվանական տոկոսադրույք` հաստատուն կամ լողացող տոկոսադրույք, որի հիման վրա կրեդիտավորողը հաշվարկում է կրեդիտառուի կողմից վճարման ենթակա տոկոսագումարները,
- հաստատուն տոկոսադրույք` կրեդիտի այն անվանական տոկոսադրույքն է, որը կրեդիտավորման պայմանագրի համաձայն`
- ա. ենթակա չէ փոփոխության կրեդիտավորման պայմանագրի գործողության ողջ ընթացքում, կամ
- բ. կրեդիտավորման պայմանագրի գործողության որևէ ժամանակահատվածում կարող է ճշգրտվել ( բարձրանալ կամ նվազել )` «Բնակարանային Հիպոտեկային Կրեդիտավորման Մասին ՀՀ Օրենքի» 12-րդ հոդվածի 6-րդ մասում նշված պայմաններով,
- լողացող տոկոսադրույք` կրեդիտի այն անվանական տոկոսադրույքն է, որը կարող է փոփոխվել ( բարձրանալ կամ նվազել ) կրեդիտավորման պայմանագրի գործողության ընթացքում` կախված այդ տոկոսադրույքի հաշվարկման հիմքում ընկած կոնկրետ, հրապարակվող և կրեդիտավորողից չկախված ցուցանիշների փոփոխություններից: Լողացող տոկոսադրույքի հաշվարկման հիմքում դրվող թույլատրելի ցուցանիշները կամ ցուցանիշների ընտրության չափանիշները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով,
- կրեդիտառու` կրեդիտ ստացող ֆիզիկական անձ,
- կրեդիտավորող` բանկ կամ վարկային կազմակերպություն,
- կրեդիտի մարմանն ուղղված վճարներ` կրեդիտի գումարի մարմանն ուղղված վճարներ և կրեդիտառուի կրեդիտավորման ընդհանուր ծախսի մեջ ներառվող վճարներ,
- տարեկան փաստացի տոկոսադրույք` ըստ «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,
- կրեդիտավորման ընդհանուր ծախս` բոլոր տոկոսներն ու այլ վճարումներն են, որոնք կրեդիտառուն պարտավոր է վճարել ( կատարել ) կրեդիտավորման համար,
- օվերդրաֆտ` բանկի կողմից կրեդիտի տեսքով` սույն օրենքով նախատեսված նպատակներով բանկային, ավանդային կամ այլ հաշվի վրա տրամադրված գումար կամ այդպիսի գումարի տրամադրման խոստում, այդ թվում` վճարային քարտերով:
Ի ԴԵՊ …
Այժմ դուք ավելի շատ եք տեղեկացված հիփոթեքային տերմինների մասին և հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի հիփոթեք ստանալիս: Խնդրում ենք նաև հիշել և հիփոթեք ստանալուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը բանկերի և վարկային կազմակերպությունների մասին, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,
- կօգնեք համաքաղաքացիներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
- միաժամանակ կօգնեք բանկերին և ՈՒՎԿ -ներին վերացնել սպասարկման առկա թերությունները, եթե այդպիսիք կլինեն և բարձրացնել ծառայությունների որակը:
Էջի Ասույթը

Երբ բարգավաճումը ( հարստությունը ) գալիս է, մի օգտագործեք այն ամբողջությամբ
~ Կոնֆուցիուս