ՀԵՆՐԻ-ՖՈՐԴ-ԱՍՈՒՅԹ-ԱՍՈՒՅԹՆԵՐ-FORD-ASUYT

   Սույն հակիրճ հոդվածը ամենևին ավտոարդյունաբերության կամ ավտոմեքենաների մասին չէ, թեև այն ավտոմեքենայի «ճարտարապետ» Հենրի Ֆորդի հանճարեղ ասույթներից մեկի մասին է:

Ո՞ՐՆ Է ՀԵՆՐԻ ՖՈՐԴԻ ՀԱՆՐԱՀԱՅՏ ԱՍՈՒՅԹԸ


Եթե Դուք Մտածում Եք, Որ Չեք Կարող՝

Դուք Ճիշտ Եք :

Եթե Մտածում Եք Կարող Եք՝

Դուք Կրկին Ճիշտ Եք :

— Հենրի Ֆորդ


   Ի՞նչ է նկատի ունեցել Հենրի Ֆորդը սույն երկտողը գրելիս: Առաջին հայացքից երկտողում առկա է հակասություն, ինչպե՞ս կարող է երկու դեպքում էլ ճիշտ լինել: Սակայն լեգենդար Ֆորդը իր կյանքի փորձը հաշվի առնելով եկել է այն եզրակացության, որ երկու դեպքում էլ Դուք ճիշտ եք: Դա նշանակում է, որ Դուք ինքներդ եք կերտում Ձեր ապագան՝ Ձեր հաջողությունները և Ձեր անհաջողությունները:

Եթե Դուք մտածում կամ կարծում եք, որ ինչ-որ բան Դուք կարող եք անել, ապա Ձեր մոտ կառաջանա այն անելու ձգտումը, իսկ երբ առաջանա ձգտումը, կառաջանա նաև գործողություններ անելու և սկսելու ցանկությունը և ի վերջո հանգամանքները կդասավորվեն այնպես, որ Դուք կհասնեք այնտեղ, որտեղ որ ցանկանում եք լինել:

  Մյուս դեպքում, երբ դուք մտածում եք, որ ինչ-որ նպատակի չեք կարող հասնել, ապա տվյալ դեպքում Դուք նախապես ոչ-մի գործողություն երբեք չեք անի այդ նպատակին հասնելու համար, քանի որ Դուք արդեն որոշել եք, որ այդպիսի նպատակի Դուք չեք կարող հասնել, ուստի կրկին անգամ Դուք ճիշտ եք:

 Այսպիսով՝ Հենրի Ֆորդը բավականին հիմնավոր է ասել սույն նախադասությունը:


 Եղեք վստահ Ձեր մտքերում ու գործողություններում:

ԷՋԻ ԱՍՈՒՅԹԸ

Եթե Դուք դուր եք գալիս մարդկանց, նրանք կլսեն Ձեզ, բայց եթե վստահեն Ձեզ, նրանք Ձեզ հետ բիզնես կհիմնադրեն

—  Զիգ Զիգլար ( Zig Ziglar ) հեղինակ, վաճառող և մոտիվացիոն բանախոս

Looking for the Best Apps?

When an unknown printer took a galley of type and scrambled it to make a type specimen book. It has survived not.