HASHVAPAHAKAN - HASHVAPAH - HASHVAPAHAKAN CARAUTYUNNER - HASHVAPAHUTYUN - ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐ - ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ


ՆԱԽԱԲԱՆ

Յուրաքանչյուր բիզնես սկսելու համար անհրաժեշտ է գումար՝ սկզբնական կապիտալ։ Կապիտալը կարող է լինել երկու տեսակի՝ հիմնական և շրջանառու կապիտալ, որտեղ առաջինը վերաբերում է այն կապիտալին, որը ներդրվում է բիզնեսի համար հիմնական միջոցներ ձեռք բերելու մեջ, մինչդեռ երկրորդը՝ բիզնեսի առօրյա գործունեությունը ֆինանսավորելու համար: Ոչ մասնագետի համար այս տերմինները նման են հնչում, բայց հաշվապահության մեջ դրանք շատ առումներով տարբերվում են։


ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ - ՀԱՇՎԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ - ՀԱՇՎԱՊԱՀԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ - HASHVAPAH - HASHVAPAHAKAN YNKERUTYUN


ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ԱՂՅՈՒՍԱԿ

ՉԱՓԱՆԻՇՆԵՐՖԻՔՍՎԱԾ ( ՀԻՄՆԱԿԱՆ ) ԿԱՊԻՏԱԼՇՐՋԱՆԱՌՈՒ ԿԱՊՒՏԱԼ
ՆշանակությունՀիմնական միջոցները վերաբերում են ընկերության երկարաժամկետ ակտիվներում կատարված ներդրումներինՇրջանառու կապիտալը վերաբերում է ընկերության ընթացիկ ակտիվներում կատարված կապիտալ ներդրումներին
Բաղկացած էԵրկարաժամկետ ապրանքներից, որոնց օգտակար ծառայության ժամկետը մեկից ավելի հաշվետու ժամանակաշրջան էԿարճաժամկետ ակտիվներ և պարտավորություններ
ԻրացվելիությունՀամեմատաբար ցածր իրացվելիություն Բարձր իրացվելիություն
ՆպատակՕգտագործվում է բիզնեսի համար ոչ շրջանառու ակտիվներ գնելու համարՕգտագործվում է կարճաժամկետ ֆինանսավորման համար
Ծառայում էՌազմավարական նպատակներինԳործառնական նպատակներին

ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ

Հիմնական միջոցները վերաբերում են ընկերության երկարաժամկետ ակտիվներում կատարված կապիտալ ներդրումներին: Դա ընկերության պարտադիր պահանջ է սկզբնական փուլում՝ զրոյից սկսելու կամ արդեն իսկ գոյություն ունեցող բիզնես վարելու համար: Դա ընդհանուր կապիտալի այն մասն է, որը օգտագործվում արտադրության համար, բայց գործում է մեկից ավելի հաշվետու տարի: Դրա բնույթը մշտական ​​է և գոյություն ունի ընկերության նյութական և ոչ նյութական ակտիվների տեսքով:

Ցանկացած բիզնեսում հիմնական միջոցների անհրաժեշտությունը կախված է արտադրական հզորություններից, ճանապարհներից, հեռահաղորդակցությունից, ենթակառուցվածքներից և պահանջում է բարձր հիմնական կապիտալ՝ համեմատած մեծածախ և մանրածախ առևտրով զբաղվող ձեռնարկությունների հետ: Այն օգտագործվում է բիզնեսի առաջխաղացման, ընդլայնման, արդիականացման և այլնի համար:
Հիմնական միջոցները ( ՀՄ ) ներդրվում են ոչ ընթացիկ ակտիվների ձեռքբերման մեջ: Հետևաբար նման ակտիվների վրա հաշվարկվում է մաշվածություն, որը ժամանակի ընթացքում նվազեցնում է դրանց արժեքը:

Ձեռնարկությունների կողմից օգտագործվող հիմնական միջոցների տեսակներն են.

  • շենքեր, կառույցներ,
  • մեքենաներ, սարքավորումներ,
  • ընկերությանը պատկանող ճանապարհներ,
  • համակարգիչներ, թվային տեխնոլոգիաներ, ռոբոտներ,
  • գործիքներ, արտոնագրեր, հեղինակային իրավունք,
  • գրադարանային հավաքածուներ, հնաոճ իրեր, թանգարանային արժեքավոր իրեր և այլն։

ՇՐՋԱՆԱՌՈՒ ԿԱՊԻՏԱԼԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ

ՇՐՋԱՆԱՌՈՒ ԿԱՊԻՏԱԼԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ - HASHVAPAHAKAN - HASHVAPAHUTYUN

Շրջանառու կապիտալը, որը ձեռնարկության ֆինանսական կայունությունն ու արդյունավետությունը չափող «բարոմետր» է, հավասար է ընթացիկ ակտիվների և ընթացիկ պարտավորությունների տարբերությանը, որտեղ ընթացիկ ակտիվները կարող են մեկ տարվա ընթացքում փոխակերպվել կանխիկի։ Այս գումարները ստացվում են ընկերության հաշվեկշռից։ Օրինակ, եթե շրջանառու ակտիվները կազմում են 450,000 դրամ, իսկ շրջանառու պարտավորությունները՝ 320,000 դրամ, ապա ընկերության շրջանառու կապիտալը կազմում է 130,000 դրամ։ Շրջանառու կապիտալի բանաձևն է.

Շրջանառու կապիտալ = Ընթացիկ ակտիվներ – Ընթացիկ պարտավորություններ։

Ընթացիկ պարտավորությունները մարվում են մեկ տարվա ընթացքում՝ կրեդիտորներ, հարկային դրույթներ, կարճաժամկետ վարկեր, բանկային օվերդրաֆտ և այլն։ Նույնիսկ հիմնական միջոցների զգալի ծավալի դեպքում ձեռնարկությունը կարող է ունենալ կանխիկի դեֆիցիտ, երբ ակտիվները չեն փոխակերպվում կանխիկի։ Եթե ընկերությունը իր շրջանառու ակտիվների մեծ մասն ունի պաշարների տեսքով, պաշարները պետք է վաճառվեն։

Շրջանառու կապիտալն օգտագործվում է առօրյա գործունեության ֆինանսավորման և վճարման համար: Այն որոշում է ընկերության կարճաժամկետ վճարունակությունը:


TOP 10

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ

ԵՎ

ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՀԻՄՆԱԿԱՆ ԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Հիմնական միջոցները սահմանվում են որպես բիզնեսի ընդհանուր կապիտալի այն մասը, որը ներդրվում է երկարաժամկետ ակտիվներում: Շրջանառու միջոցները վերաբերում են այն կապիտալին, որն օգտագործվում է ամեն օր,
  • հիմնական ակտիվները երկարաժամկետ են, որոնք կմնան բիզնեսում մեկից ավելի հաշվետու ժամանակահատվածում: Մյուս կողմից, շրջանառու կապիտալը բաղկացած է բիզնեսի շրջանառու ակտիվներից և պարտավորություններից,
  • հիմնական միջոցները համեմատաբար ոչ իրացվելի են, քանի որ դրանք չեն կարող արագ փոխակերպվել կանխիկի: Շրջանառու կապիտալը կարող է արագ և հեշտությամբ փոխակերպվել կանխիկի,
  • հիմնական կապիտալն օգտագործվում է բիզնեսի համար ոչ շրջանառու ակտիվներ գնելու համար, մինչդեռ շրջանառու միջոցները՝ կարճաժամկետ ֆինանսավորման համար,
  • հիմնական կապիտալը ծառայում է կազմակերպության ռազմավարական նպատակներին, որոնք ներառում են երկարաժամկետ բիզնես ծրագրեր։ Շրջանառու կապիտալը աշխատում է շահույթ ստեղծելու համար։


Շատերին հետաքրքրում է նաև «ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ / ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ԸՆՏՐԵԼՈՒ ՕԳՈՒՏՆԵՐԸ» հոդվածը

Վաղ թե ուշ յուրաքանչյուր ձեռնարկատեր բախվում է իր բիզնեսի համար հաշվապահական և հարկային հաշվառում վարելու անհրաժեշտությանը: Եվ ընկերության հետագա հաջողությունը մեծապես կախված է նրանից, թե որքան գրագետ են կառուցված հաշվապահական հաշվառման գործընթացները:


ԱՄՓՈՓՈՒՄ

Հիմնական և շրջանառու ակտիվների միջև տարբերությունը դրանց նպատակն է։ Վերոնշյալ կետերը հաշվի առնելով՝ բավականին ակնհայտ է, որ հիմնական և շրջանառու ակտիվները իրենց բնույթով չեն հակասում միմյանց, այլ լրացնում են միմյանց՝ ապահովելով ընկերության միջոցների շահութաբեր օգտագործումը։

Ի ԴԵՊ …

Սույն հոդվածը ընթերցելուց հետո դուք ավելի շատ և մանրամասն եք տեղեկացված հիմնական միջոցների և շրջանառու կապիտալի վերաբերյալ և հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի: Միաժամանակ խնդրում ենք նաև հիշել և ձեր պահանջներին համապատասխան հաշվապահական ծառայություններ ստանալուց հետո սույն կայքում հայտնել ձեր կարծիքը հաշվապահական ընկերության վերաբերյալ, որի համար կայքը նախապես հայտնում է

Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,

  • նախ՝ կօգնեք ձեր ընկերներին ու համաքաղաքացիներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
  • միաժամանակ կօգնեք հաշվապահական ընկերություններին վերացնել ծառայություններում առկա թերությունները, եթե իհարկե այդպիսիք կլինեն:

Եվ եթե այս հոդվածը օգտակար էր ձեզ համար և օգնեց ձեզ, ապա կիսվեք ձեր ընկերների և հարազատների հետ:


ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ`

Բանկերի Վարկանիշը


Հաշվապահական Կազմակերպությունների Վարկանիշը


Էջի Ասույթը

ՊԼԱՏՈՆ

― Պլատոն

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ


ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ

Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով:


Leave a Comment

Looking for the Best Apps?

When an unknown printer took a galley of type and scrambled it to make a type specimen book. It has survived not.