Ի՞ՆՉՈՒ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԱՈՒԹՍՈՐՍԻՆԳ
Ինչպես շատ գործարարներն են բնութագրում, լավ հաշվապահ ունենալը, դա՝ գործի կեսն է: Իհարկե գործարարները չեն սխալվում, քանզի հաշվապահության ստորաբաժանումը իսկապես կարող է ֆինանսական օգուտներ ապահովել ընկերությանը: Շատ ընկերություններ, սկսնակ ձեռնարկատերեր և ձեռներեցներ դժվարանում են բարձրակարգ հաշվապահ վարձել: Հատկապես,
- ընկերության ֆինանսական հաշվետվությունները պատրաստելու,
- բանկային հաշվի գործառույթները կառավարելու,
- ֆինանսական տվյալները վերլուծելու և
- հաշիվները պատրաստելու
արհեստավարժ (պրոֆեսիոնալ) հմտություններով հաշվապահ վարձելը այնքան էլ դյուրին գործ չէ:
Խնդիրը ավելի է բարդանում փոքր և միջին բիզնեսի համար, քանզի հաշվառմանը վերաբերվող պահանջները մնում են նույնը, իսկ ընկերության վճարունակությունը միջին և փոքր բիզնեսի համար այդքան էլ բարձր չէ: Այդ իսկ պատճառով, փոքր և միջին ընկերությունների մեծ մասը, իրենց հարմարավետ չեն զգում ինքնուրույն հաշվապահություն վարելով:
Արժե քննարկել հաշվապահական ծառայությունից օգտվելու հարցը, քանզի ծառայություն մատուցողները կարող են նույն աշխատանքը կատարել ավելի որակյալ և ծախսարդյունավետ: Ստորև ներկայացված են պատճառներ, որոնք կօգնեն ձեզ պարզելու, թե ինչու արժե օգտվել հաշվապահական ծառայությունից:
ԿՆՎԱԶԵՑՆԵՔ ՁԵՐ ԾԱԽՍԵՐԸ
Ընդհանուր առմամբ, տնտեսվարողների մեծ մասը աութսորսինգը համարում է ավելորդ ծախսեր իրենց բիզնեսի համար: Դա բնավ ճիշտ ընկալում չէ: Իրականում դա հակառակն է: Ընկերությունները, ովքեր օգտվում են հաշվապահական ծառայությունից, նվազեցնում են իրենց ծախսերը և ամենակարևորը` առանց որակի նվազեցման:

Այդ նվազող ծախսերն են.
- լրիվ դրույքով կամ կես դրույքով հաշվապահության աշխատողների աշխատավարձերը,
- հաշվապահության աշխատակազմի հարկերը,
- գրասենյակային ապրանքների ծախսերը,
- գրասենյակային տարածք ( նաև՝ այդ տարածքի ծախսերը ) և այլն:
Արդյունքում Դուք կվճարեք միայն այն ամենի համար, ինչ ձեզ հարկավոր է:
ԿԽՆԱՅԵՔ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԾԱԽՍՎՈՂ ՁԵՐ ԺԱՄԱՆԱԿԸ
Շատ ընկերություններ չեն գնահատում այն ժամանակը, որը նրանք ծախսում են պրոֆեսիոնալ հաշվապահ փնտրելու համար, իսկ ինչպես ասում են. « Ժամանակը Փող է» : Այն նույնպես պետք է հաշվի առնել որպես բիզնես գործընթացների ապահովման համար ծախսվող ժամանակի խնայողություն:
ԿԽՆԱՅԵՔ ՁԵՐ ԺԱՄԱՆԱԿԸ
Եթե դուք մի պահ խորհեք, կտեսնեք, որ դուք ավելի շատ ժամանակ եք ծախսում ձեր ֆինանսները կառավարելու վրա և ավելի քիչ ժամանակ՝ բիզնեսը զարգացնելու համար: Հետևաբար, հաշվապահական հաշվառումը վարող հաշվապահական ծառայությունը կօգնի ձեզ կենտրոնացնել ձեր ժամանակը, էներգիան և ռեսուրսները, բիզնեսի ռազմավարության ձևավորման վրա: Դա ավելի շատ եկամուտ կբերի:

ՁԵՐ ՀԵՏ ԿԱՇԽԱՏԵՆ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ
Աութսորսինգը կարող է ձեզ առաջարկել ավելի բարձր մակարդակի փորձագետներ, քան դուք սպասում եք: Հաշվապահական հաշվառման և հաշվապահական ծառայություններ մատուցող ընկերությունները անընդհատ ստիպված են կատարելագործել իրենց հմտություններն ու որակավորումը` շուկայում մրցունակ մնալու համար:
Պատկերացրեք, բազմաթիվ հաշվապահներ աշխատում են նույն գրասենյակում: Նրանք կարող են հեշտությամբ քննարկել ցանկացած հաշվապահական հաշվառման նոր միտումները, խնդիրները և լուծումները:
ԿՆՎԱԶԵՆ ԲԻԶՆԵՍ ՌԻՍԿԵՐԸ
Աութսորսինգ ընկերության հաշվապահական ծառայություններից օգտվելիս, դուք կկրեք գրեթե զրոյական ռիսկեր՝ հարկային (ավելացված արժեքի հարկ, շահութահարկ, եկամտային հարկ), ֆինանսական և բոլոր պարտադիր հաշվետվությունները կներկայացվեն պատշաճ մակարդակով և անթերի:
Ի ԴԵՊ …
Սույն հոդվածը ընթերցելուց հետո դուք ավելի շատ և մանրամասն եք տեղեկացված հաշվապահական ծառայություններ ընտրելու վերաբերյալ և հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի: Միաժամանակ խնդրում ենք նաև հիշել և ձեր պահանջներին համապատասխան հաշվապահական ծառայություններ ստանալուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը հաշվապահական ընկերության վերաբերյալ, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,
- նախ՝ կօգնեք ձեր ընկերներին ու համաքաղաքացիներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
- միաժամանակ կօգնեք հաշվապահական ընկերություններին վերացնել ծառայություններում առկա թերությունները, եթե իհարկե այդպիսիք կլինեն:
Եվ եթե այս հոդվածը օգտակար էր ձեզ համար և օգնեց ձեզ, ապա կիսվեք ձեր ընկերների և հարազատների հետ:
Էջի Ասույթը

Խնդիրը ընդունելը՝ դրա լուծման գործի կեսն է
— Զիգմունդ Ֆրեյդ՝ ավստրիացի հոգեբան