ՆԱԽԱԲԱՆ

Նոր համակարգիչ գնելիս գնորդների մոտ սովորաբար առաջանում են բազմաթիվ հարցեր կապված համակարգչային տեխնիկայի.

  • բրենդի ընտրության,
  • չափերի և
  • օգտագործման պայմանների հետ:

Գրեթե բոլոր ապրանքանիշերը հաճախորդներին խոստանում են բարձրակարգ և գերժամանակակից համակարգիչ, սակայն ձեր ոգևորվածությունը կարող է շատ շուտ մարել, երբ համակարգիչ գնելուց հետո պարզվի, որ չեք ստացել այն, ինչ ի սկզաբնե ձեզ անհրաժեշտ էր: Համակարգիչների ընտրության ահռելի քանակը կարող է վախեցնել ձեզ, բայց այս հակիրճ ուղեցույցը կարող է օգնել ձեզ խնայել ձեր ժամանակը և գումարները:

ՔԱՅԼ 1 — ՀԱՐՑՐԵՔ ԻՆՔՆԵՐԴ ՁԵԶ, ԹԵ ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ Է ՁԵԶ ՀԱՐԿԱՎՈՐ ՀԱՄԱԿԱՐԳԻՉԸ

Պարզելու համար թե ինչի՞ համար եք ուզում համակարգիչը, ինքներդ ձեզ ուղղեք սույն հարցերը՝

  • կօգտագործե՞մ համակարգիչը հիմնականում էլեկտրոնային փոստը ստուգելու և համացանցը զննելու համար,
  • նախատեսու՞մ եմ համակարգչով զգալի քանակությամբ գրասենյակային աշխատանք կատարել,
  • պլանավորու՞մ եմ համակարգիչը օգտագործել ժամանակակից առցանց խաղեր խաղալու համար,
  • նախատեսու՞մ եմ համակարգիչը օգտագործել պատկերներ, երաժշտություն կամ տեսանյութեր ստեղծելու համար,
  • արդյո՞ք համակարգիչը կօգտագործվի ընտանիքիս բոլոր անդամների կողմից,
  • իմ համակարգիչը հյուրասենյակի զվարճանքի կենտրոն կդառնա՞:

ՔԱՅԼ 2 — ՆՈՈՒԹԲՈՒՔ ԹԵ՞ ՀԱՄԱԿԱՐԳԻՉ

Նոութբուքերը շարժական են և հիանալի են ուսանողների կամ գրասենյակային աշխատողների համար, բայց խաղերի ժամանակ դրանք, սովորաբար չեն ցուցաբերում իրենց աստղային հնարավորությունները:

Նոութբուք ընտրելու դեպքում ուշադրություն դարձրեք գովազդվող մարտկոցի կյանքին, քանի որ ձեր մարտկոցը կթելադրի, թե որքան շարժական կարող է լինել ձեր նոութբուքը:

Նոութբուքերը թույլ կտան աշխատել գործնականում ցանկացած վայրից, որտեղ կարող եք լիցքավորել նրա մարտկոցը կամ Wi-Fi ինտերնետ կապ ստանալ:

ՆՈՈՒԹԲՈՒՔ
ՆՈԹԲՈՒՔ

Սեղանի համակարգիչները սովորաբար շատ ավելի հզոր են, քան նոութբուքերը, բայց կարող են նաև ավելի թանկ նստել: Նրանք նաև զգալիորեն ավելի շատ տեղ են զբաղեցնում, քան նոութբուքը: Հարցրեք ինքներդ ձեզ, թե որքա՞ն ժամանակ եք տրամադրելու սեղանի համակարգչով աշխատելու համար և դուք կգտնեք պատասխանը, թե որքանով է այն ձեզ հարմար:

Ներկայումս անսովոր չէ, երբ անհատները կամ ընտանիքները ունենան մեկից ավելի տեսակի համակարգիչներ: Եթե ​​գտնում եք, որ հաճախակի անհրաժեշտություն է առաջանալու ձեր համակարգիչը տեղափոխելու, ապա ամենայն հավանականությամբ ձեզ հարկավոր է նոութբուք:

Եթե ​​շարժունակությունը մտահոգիչ չէ, ապա կարող եք գնել սեղանի համակարգիչ, քանի որ շատ հավանական է, որ նույն գումարի դիմաց ավելի շատ աշխատունակություն ստանաք:


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Համակարգիչների ընտրություն կատարելը դառնում են ավելի շփոթեցնող, քանի որ կատեգորիաների միջև սահմանները մշուշվում են: Օրինակ՝

  • որոշ նոր սեղանի համակարգիչներ գրեթե նույնքան փոքր են և աննկատելի, որքան նոութբուքը,
  • ընդհակառակը, դուք հեշտությամբ կարող եք գտնել նոութբուք, որը նույնքան հզոր է, որքան սովորական սեղանի համակարգիչը,
  • կան մի փոքր անսովոր կատեգորիաներ, ինչպիսիք են պլանշետները և բոլորը մեկում սեղանի համակարգիչները, որոնք առանձին մոնիտորի կարիք չունեն:


ՔԱՅԼ 3 — ԴԻՏԵՔ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ԿԱՐԾԻՔՆԵՐԸ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԽԱՆՈՒԹ ՍՐԱՀՆԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ

Սույն հոդվածում մենք չանդրադարձանք համակարգիչների տեխնիկական բնութագրերին: Հարցումները ցույց են տալիս, որ գնորդների ավելի քան 95 % չի տիրապետում համակարգչային տեխնիկան բնութագրող հասկացություններին և անգամ նկարագրության դեպքում այդ թվերը և հասկացությունները նրանց ոչինչ չի ասում:

ԿԱՐԾԻՔ

Քայլ 3-ում պարզապես խորհուրդ ենք տալիս դիտել ( կարդալ ) այն հաճախորդների կամ սպառողների կարծիքները այս կամ այն համակարգչի կամ համակարգչային խանութի վերաբերյալ, որոնք արդեն.

  • գնել և
  • օգտագործել

են որևէ համակարգիչ կամ նոութբուք: Չէ՞ որ նրանք արդեն շփվել են համակարգչի կամ նոութբուքի թերությունների հետ կամ ծանոթ են համակարգչային խանութի սպասարկմանը: Հաճախորդների կարծիքներն ու գնահատականները ձեզ կօգնեն կողմնորոշվել համակարգչի և համակարգչային խանութի ընտրության հարցում:

Ցանկալի է հաճախորդների կարծիքներին հետևեք ոչ թե տվյալ վաճառողի կայքում, այլ անկախ և 3-րդ կողմ հանդիսացող կայքերում, ինչպիսին հանդիսանում է ( BR ) BizRatings.online կայքը, որտեղ հավաքագրվում են կարծիքներ բոլոր բիզնեսների վերաբերյալ՝ ինչպես ԴՐԱԿԱՆ, այնպես էլ ԲԱՑԱՍԱԿԱՆ կարծիքներ:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Այժմ դուք ավելի շատ եք տեղեկացված, թե ինչպե՞ս ընտրել և գնել համակարգիչ և հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի համակարգիչների ընտրություն կատարելիս: Խնդրում ենք նաև հիշել և համակարգիչ ( նոութբուք ) գնելուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը համակարգչի և համակարգչային խանութի մասին, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,

  • նախ՝ կօգնեք ձեր ընկերներին և համաքաղաքացիներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
  • միաժամանակ կօգնեք համակարգչային խանութ-սրահներին ( կայքերին ) վերացնել սպասարկման առկա թերությունները, եթե այդպիսիք կլինեն:

Էջի Ասույթը

ԷԴԻՍՈՆ

Գաղափարի արժեքը դրա օգտագործման մեջ է

— Թոմաս Էդիսոն ( Thomas Edison )


Looking for the Best Apps?

When an unknown printer took a galley of type and scrambled it to make a type specimen book. It has survived not.