ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

Ֆինանսական հաշվետվությունները ցույց են տալիս ձեռնարկատիրական և ֆինանսական գործունեության ցուցանիշները: Եթե հասկանալի է ֆինանսական հաշվետվությունների տրամաբանությունը, կարող եք հաշվարկել և կանխատեսել բիզնեսի գրեթե ցանկացած ցուցանիշ և կանխատեսել ֆինանսական ռիսկերը։ Դա նման է տան հատակագծին՝ նայում եք հաշվետվությանը և հասկանում՝ արդյոք տունը ճիշտ է նախագծված, ամուր հիմք ունի՞ և արդյո՞ք բավարար գումար կա այն կառուցելու համար: Ֆինանսական հաշվետվությունների հիմնական 3 ( Երեք ) տեսակներն են.
- Հաշվապահական Հաշվեկշիռը,
- Ֆինանսական Արդյունքների Մասին Հաշվետվությունը,
- Դրամական Միջոցների Հոսքերի Հաշվետվությունը:
ՈՒ՞Մ ՀԱՄԱՐ ԵՆ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Ֆինանսական հաշվետվությունների պատրաստումը ֆինանսական տնօրենի հիմնական խնդիրներից մեկն է: Նա օբյեկտիվորեն գնահատում է ձեռնարկության աշխատանքը, բացահայտում է բիզնեսի խնդիրները և տեղեկատվություն է տրամադրում տնօրենների խորհրդին և բաժնետերերին՝ կառավարման և ներդրումային որոշումներ կայացնելու համար,
- Հետևաբար, ղեկավարների և բիզնեսի սեփականատերերի համար այնքան կարևոր է հասկանալ, թե ինչ է գրված ֆինանսական հաշվետվության մեջ և կարողանալ ինքնուրույն վերլուծել այն: Հաշվեկշռի և ֆինանսական արդյունքի հաշվետվության վերլուծությունը ղեկավարությանը թույլ է տալիս տեսնել բիզնեսի ուժեղ և թույլ կողմերը, իսկ ներդրողներին՝ ինքնուրույն որոշել՝ հետագա ներդրումներ անել ընկերությունում, թե ոչ,
- Ֆինանսական հաշվետվությունները կարող են արդյունավետ հաղորդակցման գործիք լինել բոլոր մակարդակների ղեկավարների համար: Հաշվետվություններում ղեկավարությունը ընդհանուր պատկերացում է ստանում ընտրված ռազմավարական կուրսի ճիշտության, բիզնեսի ֆինանսական կայունության և ռեսուրսների օգտագործման արդյունավետության մասին։ Սա թույլ է տալիս նրանց համակարգել գործողությունները, ժամանակին ճշգրտումներ կատարել ձեռնարկության գործունեության մեջ և ազդել բիզնեսի շահույթի վրա:

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Ֆինանսական հաշվետվություններին ներկայացվող բոլոր պահանջները ուղղված են ապահովելու, որ հաշվապահները ( ֆինանսիստները ) պատրաստեն հաշվետվություններ, որոնք կազմակերպության մասին ամբողջական և հավաստի տեղեկատվություն կտրամադրեն բոլոր օգտագործողներին: Կան վեց հիմնական պահանջներ.
- Վստահելիություն: Հուսալիություն ապահովելու համար կազմակերպություններն իրականացնում են ակտիվների և պարտավորությունների տարեկան գույքագրում: Ֆինանսական հաշվետվությունները պետք է պարունակեն միայն ճշմարիտ տեղեկատվություն և օգնեն օգտվողներին պարզել կազմակերպության իրական.
- ֆինանսական վիճակը,
- ֆինանսական արդյունքները և
- դրամական միջոցների հոսքերը,
- Օգտակարություն: Հաշվետվության բոլոր տեղեկությունները պետք է օգտակար լինեն: Այսինքն՝ հաշվետվության մեջ սխալներ չպետք է լինեն, այն պետք է համապատասխանի օգտագործողների կարիքներին, օգնի կառավարման որոշումներ կայացնել և հետևել ցուցանիշների դինամիկային: Օգտակարության կատեգորիան ներառում է.
- Համապատասխանությունը,
- Ժամանակին ներկայացնելը,
- Հուսալիությունը և
- Համեմատելիությունը,
- Ամբողջականություն: Հաշվետվությունները պետք է կազմվեն և ամբողջությամբ փոխանցվեն օգտագործողներին և բոլոր կետերը, որոնք պահանջում են պարզաբանում, պետք է ուղեկցվեն լրացուցիչ տվյալներով,
- Էականություն: Բոլոր ցուցանիշները, որոնց չբացահայտումը կարող է հանգեցնել կառավարման սխալ որոշումների, պետք է արտացոլվեն հաշվետվության մեջ,
- Չեզոքություն: Հաշվետվության մեջ պարունակվող տեղեկատվությունը պետք է բավարարի օգտագործողների բոլոր խմբերի շահերը,
- Հերթականություն: Կազմակերպությունը պետք է հետևողականորեն հետևի հաշվետվության կիրառական բովանդակությանը և ձևերին մի հաշվետու ժամանակաշրջանից մյուսը:
Ի՞ՆՉ Է ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇԻՌԸ՝ ՁԵՎ 1

Հաշվեկշիռը ներկայացնում է որևէ ամսթավի դրությամբ ընկերության ֆինանսական վիճակի ընդհանուր պատկերը: Այն չի կարող ինքնուրույն արտահայտել ֆինանսական ցուցանիշները երկարաժամկետ ժամանակաշրջանում: Այդ պատճառով հաշվեկշռի հոդվածները պետք է համեմատվի նախորդ ժամանակաշրջանների համանուն հոդվածների հետ:
Հաշվեկշիռը հավատարիմ է հաշվապահական հաշվառման ստորև ներկայացված հավասարմանը, որի.
- մի կողմում ակտիվներն են,
- մյուս կողմում` պարտավորությունները և բաժնետերերի սեփական կապիտալը:
Դա պայմանավորված է նրանով, որ ընկերությունը պետք է վճարի իրեն պատկանող բոլոր միջոցների ( ակտիվների ) համար.
- կա՛մ գումար վերցնելով ( պարտավորություններ ստանձնելով ),
- կա՛մ գումար վերցնելով ներդրողներից (թողարկելով բաժնետերերի սեփական կապիտալ):

ՕՐԻՆԱԿ 1
Եթե ընկերությունը բանկից վերցնի հնգամյա 4 մլն դրամ վարկ, ապա նրա ակտիվները ( մասնավորապես ՝ կանխիկ հաշիվը ) կավելանան 4 մլն դրամով: Նրա պարտավորությունները ( մասնավորապես՝ երկարաժամկետ պարտքը ) նույնպես կաճի 4 մլն դրամով՝ հավասարակշռելով ակտիվները և պասիվները:
ՕՐԻՆԱԿ 2
Եթե ընկերությունը ներդրողներից վերցնի 8 000 դոլար, ապա նրա ակտիվները կավելանան այդ գումարով, ինչպես նաև կավելանան բաժնետերերի սեփական կապիտալը:
Հաշվապահական Հաշվեկշռի Օրինակ
ԱԿՏԻՎ | ՀԱԶԱՐ ԴՐԱՄ | ՊԱՍԻՎ | ՀԱԶԱՐ ԴՐԱՄ |
---|---|---|---|
ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ԱԿՏԻՎՆԵՐ | ՍեՓԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼ | ||
Հիմնական միջացներ ( ՀՄ ) | 200.00 | Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի զուտ գումար | 50.00 |
Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ | 50.00 | Էմիսիոն եկամուտ | – |
Ոչ նյութական ակտիվներ | 100.00 | Վերագնահատումից և վերաչափումից տարբերություններ | 20.00 |
Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ | 25.00 | Կուտակված շահույթ | 145.00 |
Հետաձգված հարկային ակտիվներ | 5.0 | Պահուստային կապիտալ | 10.00 |
Այլ ոչ ընթացիկ ակտիվներ, այդ թվում՝ | 30.00 | Սեփական կապիտալի այլ տարրեր, այդ թվում՝ | – |
– | – | ||
– | ԸՆԴԱՄԵՆԸ ՍԵՓԱԿԱՆ ԿԱԽԻՏԱԼ | 225.00 | |
– | |||
– | ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ||
– | Երկարաժամկետ բանկային վարկեր և փոխառություններ | 100.00 | |
– | Հետաձգված հարկային պարտավորություններ | – | |
ԸՆԴԱՄԵՆԸ ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ԱԿՏԻՎՆԵՐ | 410.00 | Ակտիվներին վերաբերող շնորհներ | 20.00 |
– | Ոչ ընթացիկ պահուստներ | – | |
– | Այլ ոչ ընթացիկ պարտավորություններ | – | |
– | – | ||
ԸՆԹԱՑԻԿ ԱԿՏԻՎՆԵՐ | – | ||
Նյութեր | 120.00 | ԸՆԴԱՄԵՆԸ ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | 120.00 |
Աճեցվող և բտվող կենդանիներ | – | ||
Արագամաշ առարկաներ | 10.00 | ԸՆԹԱՑԻԿ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | |
Անավարտ արտադրություն | – | Կարճաժամկետ բանկային վարկեր | 200.00 |
Արտադրանք | 50.00 | Կարճաժամկետ փոխառություններ | 50.00 |
Ապրանքներ | 60.00 | Կրեդիտորական պարտքեր գնումների գծով | 150.00 |
Տրված ընթացիկ կանխավճարներ | 30.00 | Ստացված ընթացիկ կանխավճարներ | 25.00 |
Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով | 200 | Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր բյուջեին | 50.00 |
Կարճաժամկետ դեբիտորական պարտքեր բյուջեի գծով | – | Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր պարտադիր սոցիալական ապահովագրության գծով | 10.00 |
Այլ դեբիտորական պարտքեր | – | Կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով | 70.00 |
Ընթացիկ ֆինանսական ներդրումներ | – | Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր մասնակիցներին (հիմնադիրներին) | 50.00 |
Դրամական միջոցներ և դրանց համարժեքներ | 55.00 | Այլ կրեդիտորական պարտքեր | – |
Այլ ընթացիկ ակտիվներ, այդ թվում՝ | 15.00 | Եկամուտներին վերաբերող շնորհներ | – |
– | Ընթացիկ պահուստներ | – | |
– | Այլ ընթացիկ պարտավորություններ, այդ թվում՝ | – | |
– | – | ||
ԸՆԴԱՄԵՆԸ ԸՆԹԱՑԻԿ ԱԿՏԻՎՆԵՐ | 540.00 | ԸՆԴԱՄԵՆԸ ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | 605.00 |
ՀԱՇՎԵԿՇԻՌ | 950.00 | ՀԱՇՎԵԿՇԻՌ | 950.00 |
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Շահույթ ( Վնաս ) կամ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը երեք կարևոր ֆինանսական հաշվետվություններից մեկն է, որն օգտագործվում է որոշակի հաշվետու ժամանակաշրջանում ընկերության ֆինանսական գործունեության հաշվետվության համար:
Ի տարբերություն հաշվեկշռի, շահույթ ( վնաս ) հաշվետվությունը ընդգրկում է մի շարք ժամանակաշրջաններ, որոնք.
- Տարեկան ֆինանսական հաշվետվությունների համար կազմում են մեկ տարի,
- Իսկ եռամսյակային ֆինանսական հաշվետվությունների համար` եռամսյակ:
ՇԱՀՈՒՅԹ ( ՎՆԱՍ )-Ի ՀԱՇՎԱՌՄԱՆ ԲԱՆԱՁԵՎՆ Է

ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
Գործառնական եկամուտը ընկերության արտադրանքների կամ ծառայությունների վաճառքից ստացված եկամուտն է: Գործառնական եկամուտը առաջանում է ընկերության հիմնական բիզնես գործունեության արդյունքում:
Ոչ գործառնական եկամուտը ոչ հիմնական ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտն է: Այս եկամուտները դուրս են գալիս բիզնեսի առաջնային գործառույթից: Որոշ ոչ գործառնական եկամուտների օրինակներ են.
- Բանկում կանխիկ եղանակով ստացված տոկոսները,
- Գույքի վարձակալությունից ստացված եկամուտը,
- Եկամուտներ ընկերության սեփական անշարժ գույքի վրա գտնվող գովազդային ցուցադրումից և այլն:
ԾԱԽՍԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
Հիմնական՝ գործառնական ծախսերը կատարվում են ձեռնարկության հիմնական գործունեությունից եկամուտ ստանալու գործընթացում: Ծախսերը ներառում են
- Վաճառված ապրանքանյութական արժեքների ինքնարժեքը ( COGS ՝ Cost Of Goods Sold ),
- Վաճառքի և վարչական ծախսերը,
- Մաշվածությունը և ամորտիզացիան,
- Հետազոտության և զարգացման ծախսերը,
- Աշխատողների աշխատավարձը, պարգևավճարները և այլ վճարումները,
- Վաճառքի միջնորդավճարները,
- Կոմունալ ծառայությունները, ինչպիսիք են էլեկտրաէներգիան և ջրամատակարարումը,
- Գործուղումը և այլն:
Օժանդակ` ոչ հիմնական ծախսերը, որոնք կապված են երկրորդային՝ ոչ հիմնական գործունեության հետ, ներառում են.
- Վարկերի կամ պարտքերի դիմաց վճարված տոկոսները,
- Ակտիվի վաճառքից ստացված վնասները նույնպես հաշվառվում են որպես ծախսեր:
Ո՞ՐՆ Է ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ
Սույն աշվետվության հիմնական նպատակը շահութաբերության և ձեռնարկատիրական գործունեության ֆինանսական արդյունքների մասին մանրամասների բացահայտումն է: Այնուամենայնիվ, դա կարող է շատ արդյունավետ լինել՝ ցույց տալու համար, թե վաճառքը կամ եկամուտը աճո՞ւմ են, երբ համեմատվում են մի քանի ժամանակաշրջաններ: Նաև ներդրողները կարող են վերլուծել, թե որքանով է ընկերության ղեկավարությունը վերահսկում ծախսերը` որոշելու համար, թե արդյոք ընկերության ջանքերը վաճառքի արժեքի նվազեցման մեջ կարող են ժամանակի ընթացքում բարձրացնել շահույթը:
Ֆինանսական Արդյունքների Մասին Հաշվետվության Օրինակ
ՑՈՒՑԱՆԻՇԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ | ՀԱԶԱՐ ԴՐԱՄ |
Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ | 25 000.00 |
Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք | ( 14 000.00 ) |
Համախառն շահույթ (վնաս) | 11 000.00 |
Իրացման (առևտրային) ծախսեր | ( 2 000.00 ) |
Վարչական և ընդհանուր այլ ծախսեր | ( 2 000.00 ) |
Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից շահույթ (վնաս) | 7 000.00 |
Գործառնական այլ եկամուտներ | 1 000.00 |
Գործառնական այլ ծախսեր | ( 500.00 ) |
Գործառնական գործունեությունից շահույթ (վնաս) | 7 500.00 |
Ֆինանսական ծախսեր | ( 500.00 ) |
Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով շահույթ (վնաս) | – |
Ընդհատվող գործառնությանը վերագրելի ակտիվների վաճառքներից և արտավորությունների մարումներից շահույթ (վնաս) | – |
Այլ ոչ գործառնական գործունեությունից շահույթ (վնաս) | ( 1 000.00 ) |
Սովորական գործունեությունից շահույթ (վնաս) | 6 000.00 |
Արտասովոր դեպքերից շահույթ (վնաս) | – |
Զուտ շահույթ (վնաս) մինչև շահութահարկի գծով ծախսի նվազեցումը | 6 000.00 |
Շահութահարկի գծով ծախս | 1 200.00 |
Զուտ շահույթ (վնաս) հարկումից հետո | 5 800.00 |
Մեկ բաժնետոմսին բաժին ընկնող բազային շահույթ* | |
Մեկ բաժնետոմսին բաժին ընկնող նոսրացված շահույթ* |
ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀՈՍՔԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Դրամական միջոցների հոսքերի հաշվետվությունը ( Cash Flow Statement ՝ CFS ) ցույց է տալիս, թե որքան լավ է ընկերությունը դրամական միջոցներ ստեղծում.
- Պարտքային պարտավորությունները վճարելու,
- Գործառնական ծախսերը ֆինանսավորելու և
- Ներդրումներ կատարելու համար:
Դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունը լրացնում է հաշվեկշռին և ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությանը: Դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվության տվյալները ներդրողներին հնարավորություն են տալիս հասկանալ, թե.
- Ինչպե՞ս է ընթանում ընկերության գործունեությունը,
- Որտեղի՞ց են առաջանում նրա գումարները և
- Ինչպե՞ս են ծախսվում փողերը:
Չկա կանխիկ դրամական միջոցների հոսքերի հաշվետվության հաշվարկման որևէ բանաձև: Փոխարենը, այն պարունակում է երեք բաժին, որոնք ներկայացնում են դրամական միջոցների հոսքերը տարբեր գործունեության համար, որոնց համար ընկերությունը օգտագործում է իր կանխիկ դրամը: CFS- ի այդ երեք բաղադրիչները թվարկված են ստորև.

- Գործառնական գործունեություն: CFS- ի գործառնական գործունեությունը ներառում է բիզնեսի վարման և դրա արտադրանքի, ապրանքների կամ ծառայությունների վաճառքից ստացված ցանկացած գումար: Գործառնություններից ստացված դրամական միջոցները ներառում են.
- դեբիտորական և կրեդիտորական պարտքերի ցանկացած փոփոխություն,
- աշխատավարձի վճարումը,
- եկամտահարկի վճարումները,
- տոկոսավճարները,
- վարձավճարը և
- ապրանքի կամ ծառայության իրացումից մուտքերը,
- Ներդրումային գործունեություն: Ներդրումային գործունեությունը ներառում է.
- ընկերության ներդրումներից կանխիկ միջոցների ցանկացած աղբյուր,
- այս կատեգորիայի մեջ է մտնում ակտիվի գնումը կամ վաճառքը,
- տրված կամ ստացված փոխառությունները, վարկերը կամ միաձուլման հետ կապված որևէ վճարում,
- այս բաժնում ներառված են նաև հիմնական միջոցների և սարքավորումների գնումները,
- Ֆինանսական գործունեություն: Դրամական միջոցների ֆինանսական գործունեության օրինակներ են.
- պարտքի թողարկումը,
- սեփական կապիտալի թողարկումը,
- բաժնետոմսերի հետգնումը,
- շահաբաժինների վճարումը,
- ֆինանսական վարձակալության վճարումները:
Էջի Ասույթը

Միլիարդատերերի համար աշխատանքը և հաճույքը՝ նույն բանն է
— Դոնալդ Թրամփ՝ ԱՄՆ 45-րդ նախագահ