ԵԳԻՊՏՈՍ ՏՈՒՐ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ / ԻՆՉՊԵ՞Ս ՄԵԿՆԵՄ ԵԳԻՊՏՈՍ ՏՈՒՐԵՐԻ ( ՀՈՒՐԳԱԴԱ, ՇԱՐՄ ԷԼ ՇԵՅԽ ) - EGIPTOS TURER


ՆԱԽԱԲԱՆ

Երբ մոտենում է հերթական արձակուրդը, մեր մոտ առաջանում են մի շարք հարցեր, թե ուր մեկնել և ինչպես առավելագույնս հաճելի անցկացնել մեր հանգիստը: Բնականաբար, տուրիստական գործակալությունները առաջարկում են տասնյակ հետաքրքիր տուրեր, և զբոսաշրջիկները դժվարանում են ընտրել այն, ինչ իսկապես իրենք ցանկանում են: Բայց կան երկրներ և վայրեր, որոնք բոլոր զբոսաշրջիկները անպայման պետք է այցելեն իրենց կյանքում գեթ մեկ անգամ, և դրանցից մեկը Եգիպտոսն է, որը հարուստ է մշակույթով, պատմությամբ, բնությամբ և տեսարժան վայրերով: Եգիպտոսը չի զիջում իր դիրքերը հայ զբոսաշրջիկների շրջանում ամենահայտնի ուղղությունների թոփ 5-ում:


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: 1 ( մեկ ) հոդվածում գովազդի գինը կազմում է սկսած ՏԱՐԵԿԱՆ 18 000 ( ԱՄՍԱԿԱՆ 1 500 ) դրամից:

ԳՈՎԱԶԴ - MARKETING - GOVAZD


ԻՆՉՈՒ՞ ԸՆՏՐԵԼ ՏՈՒՐ ԴԵՊԻ ԵԳԻՊՏՈՍ

Այս զարմանահրաշ երկրում տուրիստական ​​սեզոնը տևում է ամբողջ տարին։ Նույնիսկ ամռանը, երբ օդի ջերմաստիճանը հասնում է առավելագույնին, այստեղ են գալիս լողափերի սիրահարները:

Եգիպտոսի տեսարժան վայրերը ( այդ թվում՝ պատմական վայրերը ) գրավում են զբոսաշրջիկների ամբողջ աշխարհից.

  • շքեղ ու հիանալի լողափեր և երկու ծովերի փիրուզագույն ալիքներ,
  • ստորջրյա աշխարհի ցնցող գույներ,
  • երկրի հազարամյա պատմության եզակի հուշարձաններ, որը կոչվում է քաղաքակրթության օրրան:

ԻՆՉՊԵ՞Ս ՄԵԿՆԵԼ ԵԳԻՊՏՈՍ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ

Հայաստանի զբոսաշրջիկները Եգիպտոս հիմնականում մեկնում են 2 տարբերակով.

  • ուղիղ չվերթով Երևանից դեպի Եգիպտոս, մասնավորապես՝ Հուրգադա և Շարմ Էլ Շեյխ քաղաքներ: Շատ հաճախ ( հատկապես ակտիվ սեզոնին ) հայկական ավիաընկերությունները կազմակերպում են ուղիղ չվերթներ Երևանից դեպի Եգիպտոս, և դուք կարող եք պարզապես գնել ավիատոմսեր և մեկնել Եգիպտոս,
  • դուք կարող եք Եգիպտոս մեկնել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիից, ընդ որում Թբիլիսի կարող եք մեկնել ինչպես ավտոբուսով ( միկրոաֆտոբուսով ), այնպես էլ տաքսի ավտոմեքենայով: Ի դեպ բարձրակարգ տաքսի ծառայությունների և ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների ցանկը տեսնելու համար անցեք ստորև ներկայացված հղումներով:
TAXI - TAXI SERVICE - TAXI SERVICE - ՏԱՔՍԻ ՍԵՐՎԻՍ

ԱՎՏՈԲՈՒՍ - ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐ - ՏՈՒՐԵՐ

ՈՐՏԵՂԻ՞Ց ԳՆԵԼ ՄԱՏՉԵԼԻ ԱՎԻԱՏՈՍԵՐ

Կան տասնյակ վեբ կայքեր, որտեղից դուք կարող եք գնել ավիատոմսեր դեպի Եգիպտոս: Սակայն մենք ստորև ներկայացնում ենք ավիատոմսեր վաճառող բոլոր առաջատար կայքերը, որտեղից դուք կարող եք գնել մատչելի ավիատոմսեր ինչպես դեպի Եգիպտոս, այնպես էլ Թբիլիսի:

Ստորև ներկայացված կայքերում դուք կարող եք ամրագրել նաև ձեր պահանջներին համապատասխան հյուրանոցային համարներ մատչելի գներով:


ՄԱՏՉԵԼԻ

ԱՎԻԱՏՈՄՍԵՐ

ՎԱՃԱՌՈՂ

TOP 5 ԿԱՅՔԵՐ


ՎԱՅՐԷՋՔ ԿԱՏԱՐԵՑԻՆՔ ԵԳԻՊՏՈՍՈՒՄ, ԻՍԿ ՀԵՏՈ՞

Հենց օդանավակայանում ձեզ կդիմավորեն անձնագրային բաժնի աշխատակիցները: Համապատասխան բաժնում դուք պետք է վճարեք Վիզայի գումար, որը կկազմի մոտ 25-30 ԱՄՆ դոլար: Համապատասխան փաստաթղթերի ստուգումից հետո դուք կկարողանաք դուրս գալ օդանավակայանի տարածքից և անիմիջապես կզգաք եղանակային տարբերությունը՝ Եգիպտոսի ջերմությունը:

ԻՆՉՊԵ՞Ս ՄԵԿՆԵԼ ՀՅՈՒՐԱՆՈՑ ( ՎԱՐՁԱԿԱԼՎԱԾ ԲՆԱԿԱՐԱՆ )

Ձեր նախընտրած հյուրանոցը հասնելու համար դուք ունեք 2 տարբերակ.

  • օգտվել հասարակական տրանսպորտից: Այս դեպքում դուք պարզապես պետք է նախապես ծանոթանաք,
    • տրանսպորտային միջոցի գրաֆիկին,
    • արդյո՞ք տվյալ տրանսպորտային միջոցի երթուղին նպատակահարմար է:
  • օգտվել տաքսի ծառայությունից: Այդ դեպքում նույնպես կա 2 տարբերակ.
    • օգտվել օդանավակայանում առկա տաքսի ծառայություններից: Կախված հյուրանոցի հեռավորությունից՝ տաքսի ծառայության վճարը կարող է տատանվել 20 — 100 ԱՄՆ դոլար: Սակայն մի հուսաթափվեք, այս հարցին նույնպես կա լուծում՝ շարունակեք կարդալ …
    • տաքսի ծառայություն դուք կարող եք պատվիրել նաև օնլայն տարբերակով՝ նախքան Եգիպտոս թռչելը կամ անմիջապես վայրէջք կատարելուց հետո: Մեքենան կմոտենա 10-15 րոպեից և ամենակարևորը՝ ծառայության վճարման ենթակա գումարը կլինի 3-4 անգամ պակաս:

ՍՆՈՒՆԴ

Սննդի հարցում ամեն ինչ կախված է ձեր դրամապանակից և նախասիրություններից՝ քեյթրինգ կամ տնական սնունդ, շուկայից կամ սուպերմարկետից ապրանքներ: Երբ դուք ապրում եք հյուրանոցում, պարզ է, որ ուտելիք պատրաստելու հնարավորություն չկա։ Կարծում ենք, որ այդքան էլ նպատակահարմար չի լինի հյուրանոցային պայմաններում սնունդ պատրաստելը: Իսկ եթե ձեր բյուջեն բավականացնում է, ապա խորհուրդ ենք տալիս օգտվել հյուրանոցային սննդից, քանզի եգիպտացի խոհարարները շատ համեղ են պատրաստում:



Ո՞Ր ԱՄԻՍՆ Է ԵԳԻՊՏՈՍ ՄԵԿՆԵԼՈՒ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԺԱՄԱՆԱԿԸ

Օդի ջերմաստիճանը, նույնիսկ ձմռանը Եգիպտոսում, հազվադեպ է իջնում ​​+20°C-ից, ուստի ցանկության դեպքում զբոսաշրջիկներն այստեղ են գալիս ամբողջ տարին։ Բայց եթե գնում եք ոչ թե Կարմիր ծով, այլ Միջերկրական ծով, ապա ավելի լավ է գնալ ապրիլ-հունիս, սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։ Դեկտեմբերից մարտ ամիսներին շատ ուժեղ քամի է և սառն է՝ չնայած արևին։

Ընդհանուր առմամբ Եգիպտոսում հուլիս-օգոստոսը շատ շոգ է, հունիսն ու սեպտեմբերը պարզապես շոգ են, ուստի ամենահարմար ամիսներն են ապրիլ-մայիսը և հոկտեմբեր-նոյեմբերը:


ԹՐԱՎԵԼ - ԹՐԱՎԸԼ - ԹՐԱՎԼ

Պատրաստվում ե՞ք գնել դեպի Եգիպտոս տուր փաթեթ: Գիզայի բուրգերը, Թագավորների հովիտը և Կարմիր ծովի առատ կենդանական աշխարհը ընդամենը մի կարճ ցուցակ է, թե ինչ է սպասվում Եգիպտոսում ճանապարհորդներին:


ՈՐՏԵ՞Ղ ԿԱՐԵԼԻ Է ԱՆՑԿԱՑՆԵԼ ՀԱՆԳԻՍՏԸ

Շարմ Էլ Շեյխ -ում կան հսկայական թվով հյուրանոցներ տարբեր գնային սեգմենտներով, իսկ կորալային խութերը կարելի է գտնել հենց ափի մոտ: Այս տարբերակը հարմար է ոչ միայն ծովափնյա հանգստի և ջրային սպորտաձևերի սիրահարների համար, այլև էքսկուրսիոն ծրագրերի սիրահարների համար:

Հուրգադան հայ զբոսաշրջիկների շրջանում հայտնի հանգստավայր է Կարմիր ծովի ափին ավազոտ լողափերով, որտեղ կա զվարճանք յուրաքանչյուր ճաշակի համար՝ սուզումներ, թանգարաններ, ակվարիումներ, տեսարժան վայրեր: Այստեղից մեկնում են էքսկուրսիաներ Կահիրե, Լուքսոր, Գիզա, Ալեքսանդրիա, Ասուան և այլ ուղղություններ:

Շարմ էլ-Շեյխից մեկ ժամ հեռավորության վրա գտնվող հանգստավայրը սիրված է իր անհոգ ծովափնյա քաղաքային մթնոլորտի համար: Մոտակայքում է գտնվում «Blue Hole» ստորջրյա ուղղահայաց քարանձավը, որը հայտնի է փորձառու սուզորդների կողմից: Այստեղից հարմար է ճանապարհորդել Ռաս Աբու Գալում և Գաբր իլ-Բենտ բնության արգելոցներ, ինչպես նաև Սինայի թերակղզու բոլոր այլ զբոսաշրջային վայրեր:


TOP 10

ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ

ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՍԼԱՔ


Համեմատաբար երիտասարդ հանգստավայրեր են երկար լողափերով և արագորեն մասսայականություն են վայելում: Սա լավ վայր է սերֆինգով, դայվինգով և այլ ջրային սպորտով զբաղվելու համար, կամ պարզապես վայելելու մաքուր ծովը գունագեղ ձկներով և մարջաններով:

Բավականին թանկ հանգստավայր է Հուրգադայի մոտ, որը գտնվում է կամուրջներով միացված կղզիների վրա։ Քանի որ զբոսաշրջիկներին նավակներով տեղափոխում են իմպրովիզացված ջրանցքներով, հանգստավայրը կոչվում է «Եգիպտական ​​Վենետիկ»։

Մեկ այլ երիտասարդ շքեղ հանգստավայր Հուրգադայի մոտակայքում:


ԳԵՂԵՑԻԿ ԱՐԵՎԱՅՐՈՒՔ

Արևայրուքը բնական պրոցես է, որն առաջանում է արևի ուլտրամանուշակագույն ճառագայթման կամ սոլյարի լամպերի նկատմամբ մարմնի արձագանքի արդյունքում: Արևի տակ հայտնվելու դեպքում մաշկի …


ԱՄՓՈՓՈՒՄ

Այժմ դուք ավելի շատ եք տեղեկացված Եգիպտոս տուր մեկնելու վերաբերյալ և հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի: Խնդրում ենք նաև հիշել և Եգիպտոս մեկնելուց և ձեր տուրը տպավորիչ և հիշարժան անցկացնելուց հետո սույն կայքում հայտնել ձեր կարծիքը տուրիստական գործակալության մասին, որի համար կայքը նախապես հայտնում է

Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,

  • նախ՝ կօգնեք ձեր ընկերներին և զբոսաշրջիկներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
  • միաժամանակ կօգնեք տուրիստական գործակալություններին, ավիաընկերություններին, ուղևորափոխադրող կազմակերպություններին վերացնել ծառայություններում առկա թերությունները՝ վերջիններիս առկայության դեպքում:

Եվ եթե այս հոդվածը օգտակար էր ձեզ համար և օգնեց ձեզ, ապա կիսվեք ձեր ընկերների և մտերիմների հետ:


ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝

Տուրիստական-Գործակալությունների-Վարկանիշը

Տուրիստական Գործակալությունների Վարկանիշը


Դեպի Եգիպտոս Տուրերի Վարկանիշը

ԵԳԻՊՏՈՍ


Jamie - ԳՐՈՂ

—  Ջեյմի Լին Բիթթի

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ


ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ

Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով:


Leave a Comment

Looking for the Best Apps?

When an unknown printer took a galley of type and scrambled it to make a type specimen book. It has survived not.