ԻՆՉՈՒ՞ ՈՒՂԵՎՈՐՎԵԼ ԵԳԻՊՏՈՍ ( EGYPT )

Եգիպտոսը հայտնի է իր հին գանձերով և հնագույն պատմությամբ, սակայն Եգիպտոսում կա ավելին, քան կարող եք ակնկալել՝ սյուրռեալիստական ջրերով և ոսկե ավազով լայն լողափերից մինչև ուշագրավ ճարտարապետություն և բնական բուժումներ: Եգիպտոսը հաստատ գովաբանության արժանի երկիր է: Ահա 13 պատճառ, թե ինչու Եգիպտոսը պետք է լինի ձեր հաջորդ հանգրվանը:

ԵԳԻՊՏՈՍԸ ԱՇԽԱՐՀԻ ՀՆԱԳՈՒՅՆ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է

Հին Եգիպտոսը աշխարհի ամենահետաքրքիր ու ամենահին քաղաքակրթություններից մեկն է: Գիզայի Մեծ բուրգերը, հին եգիպտացիների արձանները և դամբարանները շարունակում են գրավել հնագետների և ամբողջ աշխարհի ուշադրությունը:

ԵԳԻՊՏՈՍՈՒՄ Է ԳՏՆՎՈՒՄ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԵՐԿԱՐ ԳԵՏԸ

Աշխարհի ամենաերկար Նեղոս գետի երկարությունը կազմում է շուրջ 6,695 կմ և հոսում Եգիպտոսի տարածքով դեպի Միջերկրական ծով: Ավելին, զբոսաշրջիկները կարող են այցելել Նեղոս գետով մի քանի տեսարժան վայրեր, ամենաակնառուները՝ Նեղոսի աջ ափին գտնվող Լյուքսորի տաճարը ու Ասուանի ջրամբարը:

ՆԵՂՈՍ-ԳԵՏ-ԵԳԻՊՏՈՍ

ԴՈՒՔ ԿՔԱՅԼԵՔ ՄՈՎՍԵՍԻ ՀԵՏՔԵՐՈՎ

Դուք կարող եք քայլել Մովսես մարգարեի հետքերով և այցելել մի շարք սրբավայրեր, որտեղ այցելում են տարբեր կրոնի հավատացյալներ.

  • իսլամ,
  • քրիստոնեություն և
  • հուդայականություն:

Այնտեղ է, երբ Մովսես մարգարեն, ( խաղաղություն լինի նրա վրա), Աստծուց ստացավ աստվածային պատվիրանները: Այն գտնվում է Սինայի գեղեցիկ թերակղզում, որտեղ շատերը նույնպես վայելում են լեռնագնացությունը և արշավները:

 ԵԳԻՊՏՈՍ-ԾՈՎԱՓ

ԵԳԻՊՏՈՍԻ ԼՈՂԱՓԵՐԸ ՍՅՈՒՌԵԱԼ ԵՆ

Եգիպտոսի լողափերը իրականություն դարձած երազ են: Եգիպտոսում են գտնվում միջազգային մրցունակ լողափեր՝ ոսկե փափուկ ավազներով, որոնք հիանալի են.

  • մեղրամիսների,
  • ընտանիքով հանգստի,
  • ընկերներով հանգստի և նույնիսկ
  • միայնակ

ճանապարհորդողների համար:

ԵԳԻՊՏՈՍԻ ՍՏՈՐՋՐՅԱ ՏԱՐԱԾՔԸ ԶԱՐՄԱՆԱՀՐԱՇ Է

Կարմիր ծովը Եգիպտոսում և նույնիսկ ամբողջ աշխարհում սուզվելու լավագույն վայրն է: Պայծառ մարջաններից մինչև գունագեղ տարբեր ձկներ, դուք երբեք չեք ցանկանա վերադառնալ ջրի մակերես: Եգիպտոսը սուզվելու տարբեր հնարավորություններ է առաջարկում և շատ զբոսաշրջիկներ այն համարում են ջրասուզման դրախտ:

ՋՐԱՅԻՆ-ՍՊՈՐՏ-JRAIN-SPORT

ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՔ ԶԲԱՂՎԵԼ ՑԱՆԿԱՑԱԾ ՋՐԱՅԻՆ ՍՊՈՐՏՈՎ

Դահաբը, Սաֆագան, Հուրգադան, Ռաս Սուդրը և Էլ Գոունան, բոլորը Եգիպտոսում ջրային սպորտով զբաղվելու լավագույն վայրերից են: Փոքր օդապարիկների և ռեգատայի մարզիկները աշխարհի տարբեր երկրներից այցելում են Եգիպտոս մարզումներ անցկացնելու նպատակով:

Եթե դուք պարզապես ջրային սպորտաձևերի սիրահար եք, ապա Եգիպտոսում կան նաև ջրային սպորտաձևերի լավագույն դպրոցները, այնպես որ կարող եք փորձել ձեր ուժերը:

ԵԳԻՊՏՈՍԻ ԼՈՂԱՓԵՐԸ ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՈՂՋ ՏԱՐԻՆ

Եգիպտոսի տուրիստական սեզոնը, իր բազմազան տուրիստական ուղղություններով, երբեք չի ավարտվում: Ամառը սուզվելու կատարյալ ժամանակն է, մինչդեռ ձմռանը ավելի լավ է այցելել պատմական վայրեր, քանի որ դրանց մեծ մասը տեղակայված են անապատային տարածքներում:

ԵԳԻՊՏՈՍԸ ՀԱՐՄԱՐ Է ԱՆԱՊԱՏԱՅԻՆ ՏՈՒՐԵՐԻ ՀԱՄԱՐ

Եգիպտոսի տարածքի շուրջ 90 տոկոսն անապատ է՝ այն դարձնելով անապատային նոր արկածախնդրության կատարյալ վայր: Անապատը կամ օազիսը բացահայտելու լավագույն միջոցը սաֆարի ճանապարհորդությունն է:

Գրանցվեք այդ խմբակներում և վայելեք սաֆարի տուրիզմը:

ԱՆԱՊԱՏԱՅԻՆ-ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ

ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՔ ՄԱՍՆԱԿՑԵԼ ՈՒՂՏԵՐՈՎ ԿԱՄ ՁԻԵՐՈՎ ԱՐՇԱՎՆԵՐԻՆ

Լինել Եգիպտոսում և չմասնակցել ուխտերով կամ ձիերով արշավին, թերի կլինի ճանապարհորդությունը դեպի Եգիպտոս:

Եգիպտոսում դուք կարող եք գրանցվել և մասնակցել նման անմոռանալի արշավների:

ԵԳԻՊՏՈՍԸ ՈՒՆԻ ՀԱՐՈՒՍՏ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Եգիպտոսի ճարտարապետությունը հեքիաթ է ճարտարապետության և արվեստի սիրահարների համար: Կահիրեն ունի իսլամական լավագույն ճարտարապետությունն ու արվեստը, որոնք գանձեր են համարվում: Այդպիսի կոթողներից են.

  • Իբն Թուլունի մզկիթը,
  • Մուհամեդ Ալիի մզկիթը,
  • Սուլթան Հասանի մզկիթը և ցուցակը շարունակվում է:

Այս մզկիթները կատարյալ համադրություն են ճարտարապետության, արվեստի և պատմության բոլոր սիրահարների համար:

ԵԳԻՊՏԱԿԱՆ-ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱՀԻՐԵ

ԵԳԻՊՏՈՍԻ ՋՈՒՐԸ ԵՎ ԱՎԱԶԸ ԱՌՈՂՋԱՐԱՐ ԵՆ

Եգիպտոսում բուժական տուրիզմը միշտ էլ սիրված է եղել: Դրա տաք աղբյուրները կարող են բուժել.

  • շնչառական հիվանդությունները,
  • երիկամների,
  • ոսկորների և
  • մաշկի այլ խնդիրներ:

Շատ շրջաններում ցեխը հայտնի է նաև մաշկի խնդիրները բուժելու համար:

Ավազի թաղման մերսումները նույնպես շատ հայտնի են Եգիպտոսում և ասում են, որ դրանք բուժում են նաև ֆիզիկական վնասվածքները:

ԵԳԻՊՏՈՍԸ ՈՒՆԻ ՀԱՐՈՒՍՏ ՄՇԱԿՈՒՅԹ

Հավանաբար չկա Եգիպտոսին նման հարուստ և բազմազան մշակույթ ունեցող երկիր: Եգիպտացիները ունեն տարբեր շեշտադրումներ, առանձնահատուկ սնունդ, եզակի ավանդույթներ և նույնիսկ տարբեր նորաձևություններ, որոնք ներկայացնում են յուրաքանչյուր քաղաք: Որոշ քաղաքներ ունեն նաև տարբեր լեզուներ: Ուղղակի Եգիպտոսում թափառելը ինքնին հետաքրքիր է:

ԵԳԻՊՏԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑԸ ՀԱՄԵՂ Է

Եգիպտական խոհանոցի վրա ազդել են Մերձավոր Արևելքի հարևան երկրները, ինչի արդյունքում առաջացել են համեղ բույրերով լի ուտեստներ:

Խոհանոցը ոչ միայն համեղ է, այլ Եգիպտոսում սնունդը ձևավորում է նրա մշակույթը: Եգիպտացիները երջանկության, կարիքի և պայքարի ժամանակ մեծ նշանակություն են տալիս ուտելիքին: Դա ցանկացած առիթի կարևորագույն մասն է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Հանգիստը Եգիպտոսում կարելի է կոչել ամենահարմարավետն ու բազմազանը, որը կբավարարի նույնիսկ ամենաքմահաճ զբոսաշրջիկի կարիքները։ Եգիպտոսում ձեր հանգիստը պլանավորելիս կարող եք վստահ լինել, որ ծախսած ժամանակն ու գումարն ամբողջությամբ կփոխհատուցվեն անմոռանալի հույզերով և տպավորություններով:

Այժմ դուք ավելի շատ եք տեղեկացված Եգիպտոսի վերաբերյալ և հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի: Խնդրում ենք նաև հիշել և Եգիպտոս մեկնելուց և ձեր տուրը տպավորիչ և հիշարժան անցկացնելուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը տուրիստական գործակալության մասին, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,

  • նախ՝ կօգնեք ձեր ընկերներին և զբոսաշրջիկներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
  • միաժամանակ կօգնեք տուրիստական գործակալություններին վերացնել առկա թերությունները՝ վերջիններիս առկայության դեպքում:

Էջի Ասույթը

Ոչ ճիշտ տեղեկատվությունը փամփուշտից վտանգավոր է

Мстители ( The Avengers ) ֆիլմից

Looking for the Best Apps?

When an unknown printer took a galley of type and scrambled it to make a type specimen book. It has survived not.