ԵԳԻՊՏՈՍ ( ՇԱՐՄ ԷԼ ՇԵՅԽ


ԻՆՉՈՒ՞ ԵԳԻՊՏՈՍ

Եգիպտոս՝ Շարմ Էլ Շեյխ և Հուրգադա մեկնելու ( ճանապարհորդելու ) հարյուրավոր ( միգուցե՝ հազարավոր ) պատճառներ կան և դժվար թե հնարավոր լինի բոլորը շարադրել 1 ( Մեկ ) հոդվածում, քանզի Եգիպտոսի մասին ամբողջությամբ գրելը կկազմի բազմաթիվ հատորներ: Այնուամենայնիվ, եթե պլանավորւմ եք հերթական ճանապարհորդությունը ( տուրը ) դեպի Եգիպտոս, ապա ստորև ներկայացված են ամենակարևոր պատճառները, որոնք հիմք կարող են հանդիսանալ Եգիպտոս ճանապարհորդելու համար:

ԵԳԻՊՏՈՍԸ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է

ԵԳԻՊՏՈՍ-ՇԱՐՄ-ԷԼ-ՇԵՅԽ-ՏՈՒՐԵՐ

  • Եգիպտական բուրգերը և Սֆինքսը աշխարհի հրաշալիքներից են: Ինչ էլ որ ակնկալեք, նրանք դեռ կզարմացնեն ձեզ իրենց չափսերով և ընդհանրապես՝ իրենց պատմությամբ ու գաղտնիքներով,
  • դուք կարող եք տեսնել Մուհամմադ Ալիի ձյունաճերմակ գմբեթով մզկիթը իր հիանալի հնագույն ճարտարապետությամբ,
  • Կառնակ տաճարը ամենատեսարժան շինություններից մեկն է: Անհավանական հսկայական սյուներ, որոնք հնարավոր չէ զննել մեկ հայացքով: Տաճարը կանգուն է գրեթե 2 հազարամյակ:
  • Թագավորների հովիտում դուք կիջնեք խորը ստորգետնյա փոս-դամբարանների մեջ: Ինչ-որ տեղ սարսափելի, բայց հետաքրքիր Է:

Եգիպտոսում դուք կգտնենք ամեն ինչ հնագույն պատմության վերաբերյալ:


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: 1 ( մեկ ) հոդվածում գովազդի գինը կազմում է սկսած ՏԱՐԵԿԱՆ 18 000 ( ԱՄՍԱԿԱՆ 1 500 ) դրամից:

ԳՈՎԱԶԴ - MARKETING - GOVAZD


ԵԳԻՊՏՈՍԻ ԼՈՂԱՓԵՐՆ ԱՆՆԿԱՐԱԳՐԵԼԻ ԵՆ

ԵԳԻՊՏՈՍ-ԼՈՂԱՓ-ԼՈՂԱՓԵՐ-ՏՈՒՐ-ԹՐԱՎԵԼ-ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ-ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եգիպտոսի լողափերն առաջարկում են այն ամենը, ինչի մասին կարող եք երազել.

  • լինի դա արկածային ծովային սպորտաձևեր,
  • ճոխ սնունդ ծովափին,
  • հանգիստ արևի մահճակալների վրա,
  • սկուբա դայվինգ:

Եգիպտոսի որոշ լողափեր աշխարհի ամենաշքեղ լողափերից են և ներառում են մի շարք 5 աստղանի հանգստավայրեր և հիանալի հարմարություններով հյուրանոցներ:


Ինչպե՞ս Մեկնեմ Եգիպտոս

ՍԼԱՔ


ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՔ ԶԲԱՂՎԵԼ ՋՐԱՅԻՆ ՍՊՈՐՏԱՁԵՎԵՐՈՎ

ԹՐԱՎԵԼ

Եգիպտոսը ողողված է երկու ծովերով՝

  • Միջերկրական և
  • Կարմիր:

Բայց հենց վերջինն է աֆրիկյան այս պետության իրական պարծանքը։ Կարմիր ծովում սուզվելը անմոռանալի փորձ է: Նախկինում երբեք չե՞ք սուզվել: Իսկապես, միայն Շարմ էլ-Շեյխում կան մոտ հարյուր սուզվելու կենտրոններ, որտեղ կարելի է սուզվել և մարզվել, սուզվել արտասովոր ձկների, զարմանալի կորալային ժայռերի, ստորջրյա քարանձավների աշխարհ:



ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՔ ՎԱՅԵԼԵԼ ՍԱՖԱՐԻ ԵՎ ՈՒՂՏԵՐՈՎ ՏՈՒՐԵՐ

Եգիպտոսի արևմտյան անապատով ուղտերով զբոսանքները կամ սաֆարի տուրերը հետաքրքիր զբաղմունք են առաջին անգամ ճանապարհորդողների համար և դա Եգիպտոս այցելելու լավագույն պատճառներից մեկն է:

Դուք ընտանիքով կամ ընկերներով կարող եք վայելել անապատային տուրերը Եգիպտոսի որոշ մեծ անապատներով, ինչպիսիք են.

  • Սինայի անապատը,
  • Նուբիական անապատը,
  • Սահարա անապատը,
  • Արևելյան անապատը կամ
  • Լիբիական անապատը:

Սա քաղաքի ամբոխից և աղմուկից խուսափելու և Եգիպտոսի անապատները լիարժեք ուսումնասիրելու կատարյալ միջոց է:

ԵԳԻՊՏՈՍ-ՏՈՒՐԵՐ - ՏՈՒՐ


ԵԳԻՊՏՈՍԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՆԱԵՎ ԿՐՈՒԶ ( CRUISE )

ԵԳԻԽՏՈՍ-ՆԵՂՈՍ-ԿՐՈՒԻԶ

Մասնակցելով զբոսանավով տուրին Նեղոս գետի վրայով՝ դա լավագույն միջոցն է տեսնելու Հին Եգիպտոսի անհավանական ավերակները և ժամանակակից կյանքը Նեղոսի ափերի երկայնքով:

Նավարկելով Նեղոսով Դուք հնարավորություն կունենաք այցելել Վերին Եգիպտոսի հետաքրքրաշարժ տեսարժան վայրեր, ինչպիսիք են.

  • Լուքսորի տաճարը ( աշխարհի ամենամեծ բացօթյա թանգարանը ),
  • Կառնակ տաճարը ( Եգիպտոսի սիրտը Նոր Թագավորության ժամանակ ),
  • Հաթշեփսութ թագուհու տաճարը ( Հաթշեփսութը պատմության մեջ առանձնանում է որպես Հին Եգիպտոսի ամենահաջողակ փարավոններից մեկը ):


ԹՐԱՎԵԼ - ԹՐԱՎԸԼ - ԹՐԱՎԼ

Պատրաստվում ե՞ք գնել դեպի Եգիպտոս տուր փաթեթ: Գիզայի բուրգերը, Թագավորների հովիտը և Կարմիր ծովի առատ կենդանական աշխարհը ընդամենը մի կարճ ցուցակ է, թե ինչ է սպասվում Եգիպտոսում ճանապարհորդներին:


ԵԹԵ ԴՈՒՔ ԳԻՇԵՐԱՅԻՆ ԺԱՄԱՆՑԻ ՍԻՐԱՀԱՐ ԵՔ՝ ՇԱՐՄ ԷԼ ՇԵՅԽԸ ԵՎ ՀՈՒՐԳԱԴԱՆ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՁԵԶ

Երկար տարիներ Շարմ Էլ Շեյխը հայտնի է իր գիշերային կյանքով: Յուրաքանչյուր ամիս շատ հայտնի երգիչներ, դիջեյներ, համույթներ են այցելում Շարմ Էլ Շեյխ:

Գիշերային կյանքը Շարմ Էլ Շեյխում առաջարկում է ինչ-որ բան յուրաքանչյուրի համար իր.

  • բարերով,
  • ռեստորաններով,
  • գիշերային ակումբներով և
  • առևտրի վայրերով:

Շարմ Էլ Շեյխը Ձեզ կպարգևի անմոռանալի հանգիստ և հիշարժան տուրեր:

ՇԱՐՄ-ԷԼ-ՇԵՅԽ-ԵԳԻՊՏՈՍ-ՏՈՒՐԵՐ-ԳԻՇԵՐԱՅԻՆ-ԿՅԱՆՔ


ՄԱՏՉԵԼԻ

ԱՎԻԱՏՈՄՍԵՐ

ՎԱՃԱՌՈՂ

TOP 5 ԿԱՅՔԵՐ


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Այժմ դուք տեղեկացված եք դեպի Եգիպտոս ( Շարմ Էլ Շեյխ ) տուրերի վերաբերյալ: Հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի դեպի Եգիպտոս տուրեր ընտրելիս և դուք արդեն կկարողանաք ճիշտ տուրիստական ընկերություն ընտրել: Խնդրում ենք նաև հիշել և Եգիպտոս ճանապարհորդելուց հետո սույն կայքում հայտնել ձեր կարծիքը տուրիստական ընկերության մասին, որի համար կայքը նախապես հայտնում է

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,

  • նախ՝ կօգնեք ապագա զբոսաշրջիկներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
  • միաժամանակ կօգնեք տուրիստական ընկերություններին վերացնել առկա թերությունները, եթե այդպիսիք կլինեն և մատուցել բարձրակարգ տուրիստական ծառայություններ:

Եվ եթե այս հոդվածը օգտակար էր ձեզ համար և օգնեց ձեզ, ապա կիսվեք ձեր ընկերների և հարազատների հետ:


ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝

Տուրիստական-Գործակալությունների-Վարկանիշը

Տուրիստական Գործակալությունների Վարկանիշը


Դեպի Եգիպտոս Տուրերի Վարկանիշը

ԵԳԻՊՏՈՍ


Էջի Ասույթը

Էրիխ-Մարիա-Ռեմարկ՝-գերմանացի-գրող

Որքան պարզունակ է մարդը, այնքան բարձր է նրա կարծիքը իր մասին

— Էրիխ Մարիա Ռեմարկ՝ գերմանացի գրող

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ


ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ

Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով:


Leave a Comment

Looking for the Best Apps?

When an unknown printer took a galley of type and scrambled it to make a type specimen book. It has survived not.