ՆԱԽԱԲԱՆ

Հյուրասենյակների կամ ննջասենյակների ժամանակակից ինտերիերում միշտ առկա է դիվան ( բազմոց ) և դա հաճախորդներին ներկայացված է տարբեր տեսակի բազմաթիվ մոդելներով: Դիվանը ( բազմոցը ) կարող է տարբերվել հավաքման մեխանիզմով, պաստառի նյութով, դիզայնով, նպատակներով և այլն:

Յուրաքանչյուր կահույք ունի իր ծառայության ժամկետը և վաղ թե ուշ գալիս է մի պահ, երբ այն պետք է փոխարինվի նորով: Այս հակիրճ հոդվածում մենք ձեզ կներկայացնենք, թե ի՞նչ հաշվի առնել բարձրակարգ կահույք ( մասնավորապես՝ բազմոց ) գնելիս և կառաջարկենք TOP 5 կահույքի խանութ-սրահները, որոնք ձեզ կապահովեն այնպիսի դիվան ( բազմոց ), որն առավելագույնս կհամապատասխանի ձեր պահանջներին:

Ի՞ՆՉ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼ ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ԴԻՎԱՆ ( ԲԱԶՄՈՑ ) ԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

  • Քիչ գնորդներ ունեն փափուկ կահույքի ընտրության մեծ փորձ և գիտելիքներ: Նախքան բազմոց գնելը, պետք է հասկանալ, թե որն է լինելու դրա հիմնական նպատակը։ Շատերն ամեն օր քնելու համար որպես մահճակալ ընտրում են դիվանը ( բազմոցը ), մյուսների համար այն հանգստանալու վայրի դեր է կատարում,
  • փափուկ կահույքի որակը գնահատելու համար փորձագետները ստուգում են
    • շրջանակը ( կարկասը ),
    • լցոնիչը և
    • պաստառը,
  • բազմոցի գույնի ընտրությունը նույնպես կարևոր է: Հիմնականում այս կահույքը ձեռք է բերվում սենյակի պատերի երանգների հիման վրա: Բազմոցը պետք է ներդաշնակ տեսք ունենա սենյակում,
  • նախքան ձեր տան համար բազմոց ընտրելը, դուք պետք է ուշադիր քննարկեք սենյակի ինտերիերի հայեցակարգը: Կահույքի և դեկորի բոլոր տարրերը պետք է փոխկապակցված լինեն: Ցանկացած դետալ պետք է դիտարկել.
    • եթե ​​դուք հակված եք դասական մոդելներին, ապա կարող եք դիտարկել փայտե շրջանակով բազմոցներ: Սովորաբար դրանք ունեն ունիվերսալ երանգների պաստառներ՝ հարմար ցանկացած ինտերիերի համար,
    • եթե ​​ցանկանում եք ձեր սենյակում ավելի ժամանակակից մոդել տեսնել, ուշադրություն դարձրեք High-Tech կահույքին։ Բայց այստեղ դուք պետք է մանրակրկիտ մտածեք սենյակի դիզայնի մասին, որպեսզի բազմոցը համապատասխան տեսք ունենա,
  • ինչպիսի դիվան ( բազմոց ) էլ որ գնելիս լինեք, խորհուրդ է տրվում օգտվել առաջատար և հեղինակավոր կահույքի խանութ սրահներից, որոնց ԹՈՓ 5 ցուցակը ներկայացված է ստորև.


ԴԻՎԱՆ

ԵՎՐՈԲԱԶԱ ( EUROBAZA )

« Եվրոբազան » -ն համեմատաբար « երիտասարդ » ընկերություն է, որը հիմնադրվել է 2015 թ-ին: Ընկերությունը սպառողին է ներկայացնում ոչ միայն բարձրակարգ փափուկ կահույք, այլ նաև՝ աշխարհահռչակ ընկերություններից ներմուծված և եվրոպական ստանդարտներին համապատասխանող մի շարք ապրանքանիշեր, այդ թվում նաև.

  • մանր և խոշոր կենցաղային տեխնիկա,
  • հեծանիվներ,
  • մարզասարքեր,
  • կահույքի լայն տեսականի։


ՅՈՒՍԿ ԿԱՀՈՒՅՔ ( JYSK FURNITURE )

«JYSK»-ը դանիական կահույքի խանութների ցանց է, որը մասնագիտացված է ներքնակների և կահույքի արտադրության մեջ:

JYSK նշանակում է «Յուտլանդական»՝ հիմնադրվել է Լարս Լարսենի կողմից, ով 1979 թվականի ապրիլին բացեց առաջին խանութը Դանիայի Օրհուս քաղաքում:

Ընդհանուր առմամբ ընկերությունը ունի մոտ 3 000 խանութ ավելի քան 50 երկրներում, որոնց թվում են Դանիան, Նորվեգիան, Շվեդիան, Ուկրաինան, Իտալիան, Իսպանիան, Մեծ Բրիտանիան, Հայաստանը և այլ երկրներ:

ՅՈՒՍԿ
ԿԼԱՅԿ ԿԱՀՈՒՅՔ ( KLAIK FURNITURE )

ԿԼԱՅԿ ԿԱՀՈՒՅՔ ( KLAIK FURNITURE )

«ԿԼԱՅԿ»-ը բարձրակարգ և նորաոճ կահույքի խանութ-սրահների ցանց է, որը սպառողներին երկար տարիներ առաջարկում է ժամանակակից կահույք և ինտերիերի պարագաներ:

«ԿԼԱՅԿ»-ը հաճախորդներին է ներկայացնում կահույքի լայն տեսականի.

  • խոհանոցի կահույք,
  • ննջասենյակի կահույք,
  • հյուրասենյակի կահույք,
  • բազմոցներ և այլն:

ԷՍ ԿԱՀՈՒՅՔ ( ES FURNITURE )

«ԷՍ ԿԱՀՈՒՅՔ»-ը կահույքի ներմուծման ոլորտում հատուկ մասնագիտացված խանութ-սրահ է, որը ձեզ է ներկայանում իր կահույքի ընտրված տեսականիով և բարձրակարգ ոճով: «Էս Կահույք»-ը կահույք ներմուծում է.

  • ռումինական,
  • լեհական,
  • մալայզիական

առաջատար կահույք արտադրողներից և սպառողին է ներկայացնում բացառապես նրբագեղ կահույքի տեսականի:

«ԷՍ ԿԱՀՈՒՅՔ»-ի սրահում հասանելի է յուրաքանչյուր տեսակի, յուրաքանչյուր ոճի և ժամանակաշրջանի հյուրասենյակի, ննջասենյակի, խոհանոցային, գրասենյակի կահույք:

ԷՍ ԿԱՀՈՒՅՔ ( ES FURNITURE )


ԴԵՐԱՐ ԿԱՀՈՒՅՔ ( DERAR FURNITURE )

ԴԵՐԱՐ ԿԱՀՈՒՅՔ ( DERAR FURNITURE )

«ԴԵՐԱՐ» ընկերությունը հիմնադրվել է 2001 թվականին և սպառողներին է առաջարկում բարձրաճաշակ և որակյալ կահույք: «ԴԵՐԱՐ» կահույքը համարվում է լավագույն կահույքի ապրանքանիշերից մեկը և որակի տեսանկյունից չի զիջում եվրոպական անվանի կահույքի բրենդներին:

Իտալական սարքավորումներով հագեցած արտադրությունն ունի

  • փափուկ կահույքի,
  • հյուրասենյակի,
  • ննջասենյակի,
  • խոհանոցի,
  • մանկական,
  • գրասենյակային

կահույքի բազմաոճ տեսականի:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Այժմ դուք ավելի շատ եք տեղեկացված կահույքի սրահների վերաբերյալ և հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի կահույքի ընտրության հարցում և դուք արդեն կկարողանաք ճիշտ ընտրություն կատարել: Խնդրում ենք նաև հիշել և կահույք գնելուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը կահույքի և կահույքի սրահի մասին, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,

  • նախ՝ կօգնեք ձեր ընկերներին, հարազատաներին և համաքաղաքացիներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
  • միաժամանակ կօգնեք կահույքի սրահներին ( կահույք արտադրողներին ) վերացնել առկա թերությունները, եթե այդպիսիք կլինեն:

Եվ եթե այս հոդվածը օգտակար էր ձեզ համար և օգնեց ձեզ բազմոց ընտրելու հարցում, ապա կիսվեք ձեր ընկերների և մտերիմների հետ:

Էջի Ասույթը

Արթուր Կոնան Դոյլ

Ես կարծում եմ, որ տղամարդու ուղեղն ի սկզբանե նման է մի փոքր դատարկ ձեղնահարկի, և դուք պետք է այն համալրեք ձեր ընտրած կահույքով

— Արթուր Կոնան Դոյլ ( Arthur Conan Doyle )

Top 10 Armenia

Looking for the Best Apps?

When an unknown printer took a galley of type and scrambled it to make a type specimen book. It has survived not.