
Ի՞ՆՉ Է CRM ( ՍԻ ԱՐ ԷՄ ) -Ը
Հաճախորդների հետ հարաբերությունների կառավարումը ( CRM, անգլ. Customer Relationship Management, ՍԻ ԱՐ ԷՄ ) տեխնոլոգիա է ընկերության հաճախորդների և հավանական հաճախորդների հետ փոխհարաբերությունների կառավարման համար: Նպատակը պարզ է` ձեր բիզնեսը զարգացնելու համար բարելավել գործարար հարաբերություններ:
CRM համակարգը ընկերություններին օգնում է.
- կապվել հաճախորդների հետ,
- պարզեցնել գործընթացները և
- բարելավել շահութաբերությունը:
Երբ մարդիկ խոսում են CRM- ի մասին, նրանք սովորաբար հղում են անում CRM համակարգին: CRM գործիքներն այժմ կարող են օգտագործվել հաճախորդի հետ կապը.
- կառավարելու,
- շուկայավարման,
- վաճառքների,
- թվային առևտրի և
- հաճախորդների սպասարկման և կառավարման համար:
CRM համակարգը կօգնի ձեզ կենտրոնանալ ձեր կազմակերպության գործարարար հարաբերությունների վրա և բարելավել այդ հարաբերությունները, մասնավորապես.
- առանձին մարդկանց հետ, ներառյալ հաճախորդներին,
- ծառայությունից օգտվողներին,
- գործընկերների հետ, այդ թվում մատակարարների,
- ներառյալ նոր հաճախորդներ գտնելը, նրանց աջակցություն և լրացուցիչ ծառայություններ տրամադրելը:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: 1 ( մեկ ) հոդվածում գովազդի գինը կազմում է սկսած ՏԱՐԵԿԱՆ 18 000 ( ԱՄՍԱԿԱՆ 1 500 ) դրամից:

ԻՆՉՊԵ՞Ս Է ԱՇԽԱՏՈՒՄ CRM ՀԱՄԱԿԱՐԳԸ
CRM համակարգի միջոցով կառուցվում է արդյունավետ երկխոսություն հաճախորդի հետ, բացառվում են մարդկային գործոնի հետ կապված բնորոշ սխալները: Արդյունքում, հաջող գործարքների թիվն աճում է, ղեկավարների աշխատանքի արդյունավետությունը բարձրանում է, իսկ ընկերության շահույթը մեծանում է: Ներկայիս կատարյալ CRM համակարգերում, երբ օգտվողը հետաքրքրված է ընկերության արտադրանքով կամ ծառայությամբ և նա այցելում է ընկերության կայք կամ զանգահարում, նրա տվյալներն ուղարկվում են CRM տվյալների բազա և պահվում: Գործողությունների ցանկը նույնպես ինքնաբերաբար կազմվում է.
- ձայնագրվում են զանգերի ժամանակը,
- հաղորդագրությունների տեքստը և
- կատարված գնումները:
ԳՈՎԱԶԴ ԷՋՈՒՄ

TOP 10
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ
ԵՎ
ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ի՞ՆՉ Է ՏԱԼԻՍ CRM ՀԱՄԱԿԱՐԳԸ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ
- Վաճառքի բաժնի որակը գնահատելու և դրա կատարելագործման վրա աշխատելու հնարավորություն,
- պահպանել յուրաքանչյուր շփումը,
- հարաբերական անկախություն որոշակի մենեջերից, որը կարող է պարզապես հեռանալ կազմակերպությունից կամ հիվանդանալ.
- վաճառքի բաժնի և ընդհանուր առմամբ ձեռնարկության արդյունավետությունը վերլուծելու համար տվյալներ,
- ազատություն սովորական առաջադրանքներից և մշտական վերահսկողություն:
Շատերին հետաքրքրում է նաև «TOP 5 ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ / ՍՏԱՑԻՐ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ» հոդվածը

Հաշվապահական հաշվառման աութսորսինգը հարմար միջոց է գործարարների համար հարկային հաշվարկներն ու հաշվետվությունները վստահելու մասնագետներին և բիզնեսը վարելու …
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Այժմ դուք գիտեք, թե ինչ է նշանակում CRM ( Customer Relationship Management ) հապավումը, ինչ է թաքնված այս երեք լատինական տառերի տակ, ինչպես են այդպիսի ծրագրային համակարգերը կարող օգտակար լինել ձեզ համար և ինչպես դրանք իրականացնել ձեր ձեռնարկությունում: Իհարկե, մեկ բան է կարդալ տեղեկատվությունը և մեկ այլ բան`գնել և իրականացնել CRM համակարգ ձեր ընկերությունում:
ԿԱՐԵՎՈՐ Է ՆԱԵՎ …
Առհասարակ շատ ԿԱՐԵՎՈՐ է.
- արձագանքնել հաճախորդներին և պոտենցիալ հաճախորդներին,
- օգնել նրանց,
- լսել նրանց առաջարկները և կարծիքները:
Ձեր հաճախորդները պարտադիր չէ, որ այցելեն ձեր կայք կամ գրասենյակ: Հնարավոր է, որ նրանք ձեր մասին տեղեկանան այլ կայքերում կամ սոցիալական կայքերում և ընդհանրապես չայցելեն ( կամ անմիջապես այցելեն ):

Դուք ձեռք կբերեք ավելի շատ հաճախորդներ, եթե հետևեք նրանց և նրանց կարծիքներին այլ կայքերում ևս, հատկապես սույն կայքում, որը հանդիսանալով անկախ կայք, հաճախորդներից հավաքագրում է կարծիքներ և ձևավորվում է բիզնեսի վարկանիշը: Եթե ձեր բիզնեսը կունենա լավ վարկանիշ, ապա պոտենցիալ հաճախորդները կշարունակեն հետաքրքրվել ձեր արտադրանքով, այլապես նրանք կնտրեն ավելի բարձր վարկանիշ ունեցող ընկերություններ:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ`

Աուդիտորական Կազմակերպությունների Վարկանիշը
Հաշվապահական Կազմակերպությունների Վարկանիշը

Էջի Ասույթը

Հավատացեք լսածներից ոչ մեկին և տեսածների՝ կեսին
— Բենջամին Ֆրանկլին
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
- 1C, SAP, Odoo / Ի՞ՆՉ ERP/CRM ( ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ) ԸՆՏՐԵԼ
- ՓՆՏՐՈՒ՞Մ ԵՔ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
- ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱԱՀ ( ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿ ) ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ / TOP 5 ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿՈԴԵՐ / Ի՞ՆՉ ԵՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՌԱԽՈՍԻ ԿՈԴԵՐԸ
- TOP 5 ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐ ( ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ) ՆԵՐՄՈՒԾՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ
- TOP 5 ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ( ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ) ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ

ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով:





