
Ո՞Վ Է ԿՈՆՖՈՒՑԻՈՒՍԸ
Կոնֆուցիուսը ( իրական անունը՝ Կnւն Ցյու ) սովորական մարդ էր, սակայն նրա ուսմունքը հաճախ անվանում են կրոն, թեև աստվածաբանության և թեոլոգիայի հարցերը որպես այդպիսին ընդհանրապես կարևոր չեն կոնֆուցիականության համար։ Ամբողջ ուսմունքը հիմնված է բարոյականության, էթիկայի և մարդկային փոխհարաբերությունների կենսական սկզբունքների վրա: Նա առաջիններից մեկն էր, ով առաջարկեց բարձր բարոյական և ներդաշնակ հասարակություն կառուցելու գաղափարը: Իսկ նրա էթիկայի ոսկե կանոնը հնչում էր այսպես՝

Ուրիշին մի արա այն, ինչ ինքդ քեզ համար չես ցանկանում
— ԿՈՆՖՈՒՑԻՈՒՍ
Նրա ուսմունքն այնքան լայն արձագանք գտավ ժողովրդի մեջ, որ պետական մակարդակով ընդունվեց որպես գաղափարական նորմ և այն հայտնի մնաց գրեթե 20 դար։
Նրա դասերը հեշտ ընկալելի են բոլորի համար, ինչի համար, հավանաբար, դրանք այդքան ոգեշնչող են.
- Երեք ճանապարհներ են տանում դեպի գիտելիք՝ մտորումների ուղին ամենաազնիվ ճանապարհն է, ընդօրինակման ճանապարհը ամենահեշտ ճանապարհն է, իսկ փորձառության ճանապարհը՝ ամենադառը ճանապարհը,
- Եթե ատում ես, ուրեմն պարտվել ես,
- Երկրում, որտեղ կարգուկանոն կա, համարձակ եղեք և՛ գործողություններում, և՛ ելույթներում, Մի երկրում, որտեղ չկա կարգուկանոն, եղիր գործի մեջ համարձակ, բայց խոսքում զգույշ,
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: 1 ( մեկ ) հոդվածում գովազդի գինը կազմում է սկսած ՏԱՐԵԿԱՆ 18 000 ( ԱՄՍԱԿԱՆ 1 500 ) դրամից:

- Վրեժ լուծելուց առաջ երկու գերեզման փորեք,
- Հրահանգներ տվեք միայն նրանց, ովքեր գիտելիք են փնտրում իրենց տգիտությունը բացահայտելուց հետո,
- Երջանկությունն այն է, երբ քեզ հասկանում են, մեծ երջանկությունն այն է, երբ քեզ սիրում են, իսկական երջանկությունն այն է, երբ սիրում ես,
- Իրականում կյանքը պարզ է, բայց մենք համառորեն բարդացնում ենք այն,
- Մանրուքների մեջ անզուսպ լինելը կփչացնի մեծ գործը,
- Միայն երբ ցուրտը գալիս է, պարզ է դառնում, որ սոճիներն ու նոճիները վերջինն են կորցնում իրենց զգեստը,
- Խորհուրդը ընդունում ենք կաթիլներով, բայց բաժանում ենք դույլերով,

- Ազնվական մարդն իրենից է պահանջում, ոչ ազնվականը մարդը՝ ուրիշներից,
- Վատ սովորությունները կարող եք հաղթահարել միայն այսօր, ոչ վաղը,
- Երեք բան երբեք չի վերադառնում` ժամանակը, խոսքը, հնարավորությունը: Ուստի՝ ժամանակ մի կորցրեք, բառերն ընտրեք, հնարավորությունը բաց մի թողեք,

ACER ՆՈԹԲՈՒՔ

LENOVO ՆՈԹԲՈՒՔ

HP ՆՈԹԲՈՒՔ
- Ընտրեք այն աշխատանքը, որը սիրում եք և դուք ոչ մի օր չեք աշխատի ձեր կյանքում,
- Ես վրդովված չեմ, եթե մարդիկ ինձ չեն հասկանում — Ես վրդովված եմ, եթե չեմ հասկանում մարդկանց,
- Փորձեք լինել թեկուզ մի փոքր ավելի բարի և կտեսնեք, որ վատ արարք կատարել չեք կարողանա,
- Հին ժամանակներում մարդիկ սովորում էին իրենց կատարելագործելու համար։ Այսօր նրանք սովորում են ուրիշներին զարմացնելու համար,
Շատերին հետաքրքրում է նաև «ՄԵԶՈԹԵՐԱՊԻԱ ԹԵ՞ ՊԼԱԶՄՈԹԵՐԱՊԻԱ / ՄԵԶՈԹԵՐԱՊԻԱՅԻ ԵՎ ՊԼԱԶՄՈԹԵՐԱՊԻԱՅԻ ՀԱՄԵՄԱՏՈՒՄ» հոդվածը

Ժամանակակից կոսմետոլոգիան հաճախորդներին առաջարկում է երկու տեսակի բարձր արդյունավետ պրոցեդուրաներ՝ պլազմոթերապիա և մեզոթերապիա …
- Դուք կարող եք անիծել խավարը ձեր ամբողջ կյանքում կամ կարող եք վառել փոքրիկ մոմ,
- Ամեն ինչի մեջ կա գեղեցկություն, բայց ոչ բոլորն են դա կարող տեսնել,
- Եթե թքում են մեջքիդ, ուրեմն դու առաջ ես,
- Ոչ թե նա է մեծը, ով երբեք չի ընկել, այլ նա, ով ընկել և վեր է կացել:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝

Դասընթացների ( Ուսումնական Կենտրոնների ) Վարկանիշը
Օտար Լեզուների Կենտրոնների Վարկանիշը

Էջի Ասույթը

Ոչ թե նա է մեծը, ով երբեք չի ընկել, այլ նա, ով ընկել և վեր է կացել
— ԿՈՆՖՈՒՑԻՈՒՍ
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
- ԻՆՏԵՐԻԵՐԻ ԴԻԶԱՅՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄ / ԻՆՉՊԵ՞Ս ԴԱՌՆԱԼ ԻՆՏԵՐԻԵՐ-ԴԻԶԱՅՆԵՐ

- ՀԱՈՒՍ ( HOUSE ) VS ՀՈՄ ( HOME ) / ԱՆԳԼԵՐԵՆԻ ԴԱՍԸՆԹԱՑ / Ե՞ՐԲ ԵՆ ՕԳՏԳԱԳՈՐԾՎՈՒՄ HOUSE ԵՎ HOME ԲԱՌԵՐԸ

- ՖԻՆԱՆՍԻՍՏ ( ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏՆՕՐԵՆ ) ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄ / Ո՞Վ Է ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏՆՕՐԵՆԸ

- ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ( ԳՐԱՍԵՆՅԱԿ ) ԸՆՏՐԵԼՈՒ 10 ԿԱՆՈՆ / ԸՆՏՐԻՐ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ

- ԳՐԱՖԻԿԱԿԱՆ ԴԻԶԱՅՆ ( ԳՐԱՖԻԿ ԴԻԶԱՅՆ ) / Ի՞ՆՉ Է ԳՐԱՖԻԿԱԿԱՆ ԴԻԶԱՅՆԸ

- ԴԻԶԱՅՆ / ԴԻԶԱՅՆԻ 10 ԳԼԽԱՎՈՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ / ԴԻԶԱՅՆԻ ԷՔՍՊՐԵՍ ԴԱՍԸՆԹԱՑ


ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով: