ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԲՐՈՔԵՐ

ՆԱԽԱԲԱՆ

«Վաճառվում են 1, 2, 3 Սենյականանոց Բնակարաններ, « Վաճառվում է Ամառանոց », « Վաճառվում է Առանձնատուն» ՝ ահա այս արտահայտություններով է սովորաբար սկսվում անշարժ գույքի կամ բնակարանի բրոքերի ( գործակալի ) աշխատանքային առօրյան: Հաճախ է քաղաքացիների մոտ հարց առաջանում, թե ի՞նչ գործառույթներ է իրականացնում անշարջ գույքի բրոքերը կամ գործակալը:

Ո՞ՐՆ Է ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԲՐՈՔԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԱԿԱԼԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՈՐԾԱԿԱԼ


Անշարժ գույքի գործակալը կարող է հանդիսանալ այն անձը, ով սովորաբար աշխատում է որևէ անշարժ գույքի գործակալական ընկերությունում: Գործակալը ներկայացնում է այն ընկերությանը, որտեղ նա աշխատում է: Նրանք ապահովում են.

  • անշարժ գույքի վաճառքների հետ կապված քաղաքականության և
  • օրենքների պահանջներին համապատասխան բոլոր փաստաթղթերը.

Ինչպես հաճախ տեղի է ունենում, գործարքի կատարումից հետո, անշարժ գույքի գործակալների և հաճախորդների հետ հարաբերությունները դադարում են:

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԲՐՈՔԵՐ

Անշարժ գույքի բրոքերն այն անձն է, ով ներկայացնում է պատվիրատուին և ոչ թե ընկերությանը: Բրոքերի հիմնական դերը կայանում է հաճախորդին տեղեկատվություն և վաճառք ապահովելու մեջ և նա ներգրավված է անշարժ գույքի վաճառքի անմիջական գործընթացներում։ Բրոքերների մեծ մասը չեն աշխատում որոշակի ընկերության համար, բայց աշխատում են գործարար հարաբերությունների հիմունքներով, ինչը թույլ է տալիս նրանց հաճախորդներին մատուցել բազմաթիվ ծառայություններ:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ


Գործակալները աշխատում են վարչական, իրավական խնդիրների և փաստաթղթային գործերի վրա, ի տարբերություն բրոքերների, որոնք վաճառք են իրականացնում և հաճախորդներին խորհուրդ են տալիս:

• Երկուսն էլ պետք է ունենան հավաստագրեր և լիցենզիաներ, որպեսզի կարողանան աշխատել այս ոլորտում,
• Աշխատում են որպես միջնորդներ, գործակալները ներկայացնում են ընկերություն, իսկ բրոքերները ներկայացնում են հաճախորդներին:

Ի ԴԵՊ …

Սույն հոդվածը ընթերցելուց հետո դուք ավելի շատ եք տեղեկացված անշարժ գույքի բրոքերների և գործակալների վերաբերյալ և հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի: Խնդրում ենք նաև հիշել և ձեր պահանջներին համապատասխան անշարժ գույք գնելուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը ընկերությունների վերաբերյալ, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է

Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք.

  • նախ՝ կօգնեք ձեր ընկերներին ու համաքաղաքացիներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
  • միաժամանակ կօգնեք անշարժ գույքի գործակալություններին և բրոքերներին վերացնել ծառայություններում առկա թերությունները, եթե այդպիսիք կհայտնաբերվեն:

Եվ եթե այս հոդվածը օգտակար էր ձեզ համար և օգնեց ձեզ, ապա կիսվեք ձեր ընկերների և հարազատների հետ:

Էջի Ասույթը

Թեոդոր Ռուզվելտ

Կատարեք այն, ինչ կարող եք, ունենալով այն, ինչ ունեք և որտեղ գտնվում եք

— Թեոդոր Ռուզվելտ

Looking for the Best Apps?

When an unknown printer took a galley of type and scrambled it to make a type specimen book. It has survived not.