ՆԱԽԱԲԱՆ

Բենթլի ապրանքանիշի հիմնադիր Ուոլթեր Օուեն Բենթլին նախընտրում էր իրեն անվանել W.O. և 1919 թ. հուլիսի 10-ին նա հիմնադրեց իր անունը կրող ընկերությունը: Ուոլթեր Օուեն Բենթլին ծնվել է 1888 թվականին և իր եղբայրներից ամենաերիտասարդն էր: Ներկայումս, ավելի քան 100 տարի անց, նրա անունը հայտնի է ամբողջ աշխարում:

Բենթլի ( Bentley ) անունը կրող առաջին ավտոմեքենան արտադրվել է Մեծ Բրիտանիայում, Լոնդոնի New Street Mews- ում՝ 1919 թվ.-ին: Համեստ սկզբից հետո, ընկերությունը քայլ առ քայլ հաղթահարում է բոլոր խոչընդոտները, միաժամանակ հետևելով ավտոմեքենայի շքեղությանը և կատարելագործմանը:

ԲԵՆԹԼԻԻ ԴԺՎԱՐԱԳՈՒՅՆ ՏԱՐԻՆԵՐԸ

Bentley Motors- ի համար դժվարագույն ժամանակները սկսվեցին 1930 թվականների վերջին: Մեծ թռիչքից հետո, կտրուկ անկում եղավ: Դա սկսվեց նրանից, որ նոր մոդելը ի վիճակի չեղավ հասնել վերջնագծին: Հետո եկավ Մեծ դեպրեսիայի ժամանակը, երբ շքեղ մեքենաների նկատմամբ հետաքրքրությունը նվազեց: Արդյունքում ապրանքանիշը հարկադրված էր աճուրդի հանել Բենթլի ապրանքանիշը: Արդյունքում՝ Բենթլի Մոթորսը դարձավ Rolls-Royce կոնցեռնի մաս և սկսվեց Բենթլիի նոր պատմությունը:

ԲԵՆԹԼԻ ՄՈԹՈՐՍ ԼԻՄԻԹԵԴ ( BENTLEY MOTORS LIMITED )

Դատենք թվերով: Երջանիկ քչերը կարող են իրենց թույլ տալ գնել Բենթլի ( Bentley ) ավտոմեքենա: Համաձայն հաշվետվությունների, Բենթլի շքեղ ավտոմեքենան տարեկան վաճառվում է մոտ 11 000 ից 13 000 հատ: Այս ցուցանիշը մոլորակի բոլոր բնակիչների 0,001% -ից մի փոքր ավելին է: Մինչդեռ միլիոնավոր ինտերնետ օգտագործողներ բաժանորդագրվել են Bentley- ի նորություններին և տեսանյութերին: Եվ սա, իհարկե, նախանձ չէ , այլ երազելու հնարավորություն և միանալու հիանալի ավտոպատմությանը:

ԲԵՆԹԼԻՆ ԱՅՍՕՐ

ԲԵՆԹԼԻ ՄՈԹՈՐՍ ԼԻՄԻԹԵԴ ( BENTLEY MOTORS LIMITED )

Bentley- ն թագավորական էլիտայի մեքենա է: Այսօր այն արտադրվում է Անգլիայում ՝ Կրյու քաղաքում: Բենթլին այսօր հանդիսանում է արհեստների և 21-րդ դարի ավտոմոբիլային տեխնոլոգիաների միաձուլում և այս ամենը նույն գործարանում: Ներկայումս ինժեներներն իրենց ստեղծագործական աշխատանքի համար օգտագործում են բարձր տեխնոլոգիական գերճշգրիտ ռոբոտներ:

Ներկայումս, ավելի քան մեկ դար անց W.O.- ի տեսլականը շարունակում է առաջնորդել մեր հույսերը, գործողությունները և հավակնությունները: 1998 թվականից ի վեր Բենթլի Մոթորսը պատկանում է Volkswagen AG- ին և Բենթլի Մոթորսը շարունակում է մնալ բրիտանական շքեղ ավտոմեքենաների ընկերություն և առաջնորդում է լյուքս դասի աշխարհի ամենաշքեղ ավտոմեքենաների հիտը:

ԲԵՆԹԼԻ՝ ՖՈՏՈՇԱՐՔ

ԲԵՆԹԼԻ ՄՈԹՈՐՍ ԼԻՄԻԹԵԴ ( BENTLEY MOTORS LIMITED )
ԱՎՏՈՄԵՔԵՆԱ
ԱՎՏՈՄԵՔԵՆԱ
ԱՎՏՈՄԵՔԵՆԱ

ԲԵՆԹԼԻԻ ԱՌԱՎԵԼ ՀԱՅՏՆԻ ՄՈԴԵԼՆԵՐՆ ԵՆ

  • Arnage saloon,
  • Hunaudieres Concept,
  • State Limousine,
  • Continental GT coupé,
  • Continental Flying Spur saloon,
  • Azure convertible,
  • Continental GT convertible,
  • Continental GT Speed coupé,
  • Bentley Brooklands coupé
  • Bentley Continental Flying Spur (2005) ,
  • Continental GTC Speed,
  • Azure T,
  • Arnage saloon, Final Series,
  • Continental Supersports,
  • Bentley Zagato GTZ,
  • Bentley Mulsanne,
  • 2nd Generation Continental GT:

ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ`

ԱՎՏՈՄԵՔԵՆԱ

Ավտոդիլերների Վարկանիշը


Ավտոպահեստամասեր Վաճառողների Վարկանիշը

Էջի Ասույթը

Փիլիսոփայությունը առողջ բանականությունն է ՝ բարձր խոսքերով

—  Ջեյմս Մեդիսոն ( Джеймс Мэдисон )՝ ամերիկացի քաղաքական գործիչ

Looking for the Best Apps?

When an unknown printer took a galley of type and scrambled it to make a type specimen book. It has survived not.