Ի՞ՆՉ Է ԱՅԳՈՒ ԿԱՀՈՒՅՔԸ

Այգու կահույքը, որը կոչվում է նաև բացօդյա կահույք, կահույքի տեսակ է, որը հատուկ նախագծված է բացօդյա տարածքներում օգտագործման համար: Այն սովորաբար պատրաստված է հատուկ նյութերից, որոնք հաշվի են առնում եղանակային պայմանները: Բացօդյա հիանալի կահույքը հարմարավետություն և նոր շունչ է հաղորդում այգուն: Այն թույլ է տալիս ձեր փակ սենյակները տեղափոխել դուրս: Օրինակ՝ եղանակային բավարար պայմանների դեպքում այգում տեղադրված սեղանն ու աթոռները ձեր ճաշասենյակը կտեղափոխեն դուրս և կստեղծեն հարամարավետ հյուրասենյակ, որի առաստաղը կապույտ երկինքն է: Այգու կամ բացօդյա կահույք ընտրելու առաջին քայլը մտածելն է այն մասին, թե ինչպե՞ս եք ուզում օգտագործել ձեր արտաքին տարածքը և ստորև թվարկած հարցերը ձեզ կօգնեն այգու կահույք ընտրելիս.

  • նախատեսու՞մ եք ճաշել այգում,
  • իսկ հանգստանա՞լ բակում գտնվող կրակի մոտ,
  • դուք մարդկանց մեծ խմբերի՞ն եք զվարճացնելու,
  • թե՞ ավելի փոքր, ավելի մտերիմ հավաքույթներ եք կազմակերպելու:

ԸՆՏՐՈՒՄ ԵՆՔ ՆՅՈՒԹԵՐ ԱՅԳՈՒ ԿԱՀՈՒՅՔԻ ՀԱՄԱՐ

Երբ այգու կամ բացօդյա կահույք եք գնում, ընտրեք հեշտ խնամվող նյութեր և կտորներ, որոնք ներդաշնակ են ձեր լանդշաֆտին և տան դիզայնին: Բացօդյա կահույքի բազմաթիվ տարբերակներ կան.

Բնական փայտը ամուր և հարմարավետ է, բայց դրա համար անհրաժեշտ կլինի պարբերաբար այն պահպանել և խնամել եղանակային անբարենպաստ պայմաններից և ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Այնուամենայնիվ, եթե որոշել եք գնել փայտից այգու կահույք, ապա ընտրեք դիմացկուն փայտ, ինչպիսիք են կարմրափայտը, մայրին կամ նոճին, որոնք ավելի քիչ սպասարկում են պահանջում:

Բնական ծղոտե հյուսվածքով կահույքը ( ռաթան կահույքը ), ձեր բացօդյա տարածքի համար կապահովի հարմարավետ և գեղեցիկ տեսք, բայց դրա համար անհրաժեշտ կլինի լրացուցիչ խնամք:

Պողպատյա և կռած կահույքը նույնպես այգու կահույքի լավագույն տարբերակներից է: Երկու նյութերն էլ չափազանց ամուր են, բայց կահույքի ( աթոռների ) հարմարավետության համար անհրաժեշտ են բարձեր: Դրանք հիանալի են դրսում, բայց ժանգը կանխելու համար հարկավոր է պարբերաբար ներկել կամ մշակել դիմացկուն ծածկույթով:

ՈՐՏԵՂԻ՞Ց ԳՆԵՄ ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ԱՅԳՈՒ ԿԱՀՈՒՅՔ

ՍԼԱՔ

Ալյումինե, պլաստմասե և ՊՎՔ նյութերը կոռոզիակայուն են, թեթև, էժան և հեշտությամբ պահպանվում են և խնամվում մի փոքր օճառով և ջրով: Այնուամենայնիվ, նրանց թեթև կառուցվածքի պատճառով հնարավոր է, որ դրանք անհրաժեշտ լինի ամրացնել կամ որևէ կերպ պահպանել ուժեղ քամու և փոթորիկի ժամանակ:

Քարե ( մասնավորապես՝ բազալտե ) կահույքը հիանալի լուծում կլինի ցանկացած այգի կահավորելու համար: Առաջին հերթին, այն էկոլոգիապես մաքուր է և երկրորդ՝ հատուկ խնաք չի պահանջում:

Մետաղական կահույքի նման, քարե կահույքը շահագործելիս նույնպես պետք է օգտագործել բարձեր կամ տակդիրներ:

Ի՞ՆՉ ԱՅԼ ՊԱՐԱԳԱՆԵՐ ԵՆ ՀԱՐԿԱՎՈՐ ԱՅԳՈՒ ՀԱՄԱՐ

Այգում ավելի շատ կոմֆորտ ստեղծելու համար կան մի շարք պարագաներ: Դրանցից առավել հատկանշականներից են.

  • արևապաշտպան միջոցները ( հովանոցը ),
  • ճոճանակը,
  • գրիլ ( խորոված ) պատրաստող սարքը:

ԱՐԵՎԱՊԱՇՏՊԱՆ ՀՈՎԱՆՈՑ

Բացօթյա կահույքի ամենակարևոր պարագաներից մեկը արևապաշտպան հովանոցն է: Այն կօգնի ձեզ առանց ավելորդ արևայրուքի և անհարմարությունների անցկացնել ձեր բացօդյա ժամանցը նույնիսկ ամենաշոգ օրերին:

ՃՈՃԱՆԱԿ

Այգու ճոճանակները վաղուց դարձել են ոչ շքեղ ամառանոցի ատրիբուտ և ոչ միայն մանկական ժամանցի: Ներկայումս այն գրեթե ցանկացած ամառանոցի կամ այգու կարևորագույն պարագաներից է:

Ճոճանակը ձեր և ձեր հյուրերի հանգիստը առավել հարմարավետ դարձնելու լավագույն միջոցներից է:

Ճոճանակը նաև այն պարագաներից է, որը բոլորին հիշեցնում է մանկության օրերը:

ԳՐԻԼ ( ԽՈՐՈՎԱԾ ) ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՍԱՐՔ

Ամառային օրերից առավելագույնս օգտվելու ուղիներից մեկը բացօդյա խոհանոցում ներդրումներ կատարելն է: Գրիլի կամ խորովածի սարք գնելով, ամառային օրերին դուք կկարողանաք ձեր ընտանիքի և ընկերների հետ ամենահիշարժան օրերն անցկացնել այգում ուտեստներ պատրաստելով և վայելելոով:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Այժմ Դուք ավելի շատ եք տեղեկացված այգու կահույք գնելու հարցում: Հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի կահույքի ընտրություն կատարելիս: Խնդրում ենք նաև հիշել և այգու կահույք գնելուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը այգու կահույքի և կահույքի սրահի մասին, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք.

  • նախ՝ կօգնեք ապագա գնորդներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
  • միաժամանակ կօգնեք կահույքի խանութ-սրահներին և կահույք արտադրողներին վերացնել առկա թերությունները, եթե այդպիսիք կլինեն:


ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝

Կահույքի Սրահների Վարկանիշը


Լանդշաֆտի Դիզայներների Վարկանիշը


Էջի Ասույթը

Բենջամին Ֆրանկլին՝ ամերիկացի քաղաքական գործիչ

Սովորեցրե՛ք ձեր երեխաներին լռել. Խոսել՝ նրանք կսովորեն ինքնուրույն

— Բենջամին Ֆրանկլին՝ ամերիկացի քաղաքական գործիչ

Looking for the Best Apps?

When an unknown printer took a galley of type and scrambled it to make a type specimen book. It has survived not.