ԱՌԱՆՑ ԿԱՆԽԱՎՃԱՐԻ ՀԻՓՈԹԵՔ

ՆԱԽԱԲԱՆ

   Առ այսօր շատ քաղաքացիների համար է բնակարան գնելը և սեփական տանիք ունենալը դարձել օրհասական խնդիր: Սեփական բնակարան ունենալը մնում է շատ հայաստանցիների համար ընդամենը երազանք:  Այդ երազանքը, ցավոք միշտ չէ, որ հասանելի է բոլոր ՀՀ քաղաքացիներին և նրանցից քչերն են կարողանում օգտվել հիպոթեքային ծառայություններից: Այնուամենայնիվ, բնակարանային խնդիրը Հայաստանում մնում է ակտուալ բնագավառներից մեկը, որը պահանջում է հատուկ պետական մոտեցումներ:   

    ՀՀ Կառավարությունը տարբեր ծրագրերով, օրինակ՝ «Երիտասարդ ընտանիքին` մատչելի Բնակարան», «Մատչելի բնակարան Զինծառայողներին» ծրագրերի շրջանակներում խրախուսում է հիպոթեքային վարկերի ցածր տոկոսով տրամադրումը և օգնում է երիտասարդ ընտանիքներին, ինչպես նաև զինծառայողներին գնել բնակարան և կառուցել սեփական ընտանեկան կյանքը սեփական տանը: Այնուամենայնիվ, հաճախ, անգամ ցածր տոկոսադրույքները մատչելի չեն վարկառուներին հիփոթեքի կանխավճարը մուծելու և հիփոթեք վարկի սպասարկման վճարումները կատարելու համար և իրականում շատ քչերն են օգտվում իրենց ընձեռնված հնարավորությունից:

ԻՆՉՊԻՍԻ՞Ն Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊՐԱԿՏԻԿԱՆ

Կան երկրներ, որոնք քաղաքացիներին օգնում են ստանալ հիփոթեք վարկեր առանց կանխավճարային գումարի կամ շատ ցածր կանխավճարով՝ մինչև 3,5 տոկոս: Օրինակ՝ ԱՄՆ-ի քաղաքացիները իրենց աշխատավարձից հատակցումներ են կատարում IRA ( Individual retirement account ), ROTH IRA, 401( k ), Federal Housing Administration ( FHA ) ֆոնդերին և ԱՄՆ-ի օրենքների համաձայն քաղաքացին կարող է ժամանակից շուտ օգտագործել իր կողմից կուտակված միջոցները: 

Այսեպս՝ օրիանկ Federal Housing Administration ( FHA )-ը քաղաքացիներին առաջարկում է հիփոթեք վարկեր 3,5 տոկոս կանխավճարով, որոնք ապահովագրված են ապահովագրական ընկերությունների կողմից: Շատ դեպքերում այդ 3.5 տոկոս կանխավճարները նույնպես սուբսիդավորովում են պետութան կողմից, որի արդյունքում քաղաքացին ստանում է հիփոթեքային վարկ առանց որևէ կանխավճարի: Եթե քաղաքացին չի կարողանում օգտվել Federal Housing Administration ( FHA ) –ի պայմաններից, ապա նա կարող է օգտագործել իր կուտակային կենսաթոշակներին հատկացրած գումարները և գնել բնակարան IRA ( Individual retirement account ) ֆոնդի հաշվին:

ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է ԱՌԱՆՑ ԿԱՆԽԱՎՃԱՐՈՎ ՀԻՓՈԹԵՔԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

 Զուգահեռներ անցկացնելով ԱՄՆ-ի օրենսդրության հետ կարելի է նշել, որ ՀՀ –ի կուտակային կենսաթոշակային հատկացումները նույնպես հնարավոր է ծառայեցնել ՀՀ քաղաքացիներին հիփոթեք տրամադրելուն և նրանց բնակարանային խնդիրները լուծելու համար: Ավաղ, առայժմ ( հոդվածը գրելու պահի դրությամբ՝ 2023 թվ. ) ՀՀ օրենսդրությունը չի նախատեսնում նման գործառույթ, ուստի ՀՀ քաղաքացիներին մնում է սպասել և հուսալ, որ մոտ ապագայում նրանք նույնպես կկարողանան բնակարան գնել առանց որևէ կանխավճարի գումարի և որպես հիփոթեքի կանխավճարի վճարման երաշխիք կծառայի կուտակային կենսաթոշակային ֆոնդին հատկացրած գումարները:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Այժմ դուք ավելի շատ եք տեղեկացված հիփոթեքի վերաբերյալ և հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի: Խնդրում ենք նաև հիշել և նոր բնակարան գնելուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը բանկերի, վարկային կազմակերպությունների և նորակառույցի / կառուցապատողի վերաբերյալ, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,

  • նախ՝ կօգնեք համաքաղաքացիներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
  • միաժամանակ կօգնեք բանկերին, վարկային կազմակերպություններին և նորակառույցների կառուցապատողներին վերացնել առկա թերությունները, եթե այդպիսիք կլինեն:

Եվ եթե այս հոդվածը օգտակար էր ձեզ համար և օգնեց ձեզ, ապա կիսվեք ձեր ընկերների և հարազատների հետ:

Էջի Ասույթը

Վաղ թե ուշ հաղթողները նրանք են, ովքեր կարծում էին, որ կարող են

— Պոլ Տուրնիե՝ Շվեյցարացի բժիշկ

Looking for the Best Apps?

When an unknown printer took a galley of type and scrambled it to make a type specimen book. It has survived not.