Ի՞ՆՉ Է ԱՐԱԳ ՎԱՐԿԸ
Առցանց արագ վարկերը կարճ ժամանակով գումար վերցնելու հարմար միջոց են: Արագ վարկը կամ առցանց վարկը կարող է օգնել ձեզ, երբ մինչև աշխատավարձի վճարման օրը բավարար ֆինանսական միջոցներ չկան ծախսելու համար կամ առաջացել են չպլանավորված ծախսեր: Հազարավոր մարդիկ արդեն օգտվել են արագ վարկավորման ծառայություններից։ Արագ վարկ կարող եք ստանալ անգամ մեկ ժամվա ընթացքում և միջոցները կփոխանցվեն ձեր անձնական բանկային հաշվին:
Ի՞ՆՉ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՐԱԳ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
Արագ վարկ ստանալու համար հիմնականում պահանջվում է, որ դուք լինեք ՀՀ մշտական բնակիչ և 18 տարեկանից բարձր, սակայն նկատի ունեցեք, որ վարկ ստանալու նվազագույն տարիքը կարող է տարբերվել՝ կախված վարկատուի պահանջներից: Որոշ վարկատուներ վարկեր են տրամադրում միայն 20 տարեկանից բարձր անձանց:
ԱՐԴՅՈ՞Ք ԱՐԱԳ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ Է ՈՉ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ
ՀՀ քաղաքացիներին արագ վարկերի տրամադրումը բանկի կամ վարկային կազմակերպության հայեցողության տակ է: Յուրաքանչյուր ֆինանսական կառույց այս հարցում ունի իր ուրույն որոշումը:

Ի՞ՆՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՐԱԳ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
Վարկ ստանալու համար շատ փաստաթղթեր ներկայացնելու կարիք չկա ( բացի անձը հաստատող փաստաթղթերից ): Որոշ դեպքերում, կախված գումարի չափից և մարման ժամկետներից, վարկատուն կարող է խնդրել ձեզ տրամադրել, օրինակ՝ բանկային քաղվածքներ, որը կհաստատի մշտական կանխիկ եկամուտը և կծառայի որպես արագ վարկի վերադարձման երաշխիք:
ԿԱՐՈ՞Ղ ԵՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՄԲ
Վարկատուների մեծ մասը վարկեր չի տրամադրում վատ վարկային պատմություն ունեցող քաղաքացիներին, բայց կարող են լինել բացառություններ:
ՈՐՔԱ՞Ն ԱՐԱԳ Է ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ
Վարկ տրամադրելու որոշումը կայացվում է հաշված րոպեների ընթացքում։
ՈՐՔԱ՞Ն ԱՐԱԳ ԿԱՐՈՂ ԵՄ ՍՏԱՆԱԼ ՎԱՐԿԸ
Եթե վարկատուն հաստատել է վարկի դիմումը, ապա հնարավոր է, որ գումարը փոխանցվի ձեր անձնական հաշվին 20+25 րոպեների ընթացքում։
Ե՞ՐԲ ԿԱՐՈՂ ԵՄ ԱՐԱԳ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼ
Այցելեք բանկի կամ վարկային կազմակերպության համապատասխան մասնաճյուղ կամ ընկերության կայք և օֆլայն կամ օնլայն ներկայցերք վարկային հայտ: Օնլայն տարբերակով դուք կարող եք դիմել օրվա ցանկացած ժամի առանց տանից դուրս գալու:
ԿԱՐՈ՞Ղ ԵՄ ՀՐԱԺԱՐՎԵԼ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԱՐԱԳ ՎԱՐԿԻՑ
Սովորաբար, արագ վարկերի պայմանագրով նախատեսվում է, որ տոկոսագումարների հաշվարկը սկսվում է գումար ստանալու պահից: Այնպես, որ եթե դուք գտել եք ֆինանսավորման այլընտրանքային լուծում, ապա դուք նախքան գումար ստանալը կարող եք հրաժարվել արագ վարկից:
Ո՞Ր ԴԵՊՔԵՐՈՒՄ Է ՀՆԱՐԱՎՈՐ ԱՐԱԳ ՎԱՐԿԻ ՄԵՐԺՈՒՄ
- Եթե անձը չի հասել պարտատիրոջ կողմից սահմանված տարիքին,
- եթե անձը ունի վատ վարկային պատմություն,
- եթե դիմումը լրացվում է սխալներով և նշվում են ոչ ճշգրիտ անձնական տվյալներ.:
ԻՆՉՊԵ՞Ս ԸՆՏՐԵՄ ԱՐԱԳ ՎԱՐԿ
- Առցանց դիտարկեք արագ վարկի բոլոր առաջարկները՝ ըստ իրենց հիմնական չափանիշների, օրինակ՝ վարկի գումարի և մարման ժամկետի,
- ուշադրություն դարձրեք տարեկան տոկոսադրույքին,
- ծանոթացեք վարկային պայմանագրի կետերին,
- հաշվի առեք նաև վարկ տրամադրող ընկերության հեղինակությունը և հաճախորդների կարծիքները:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Այժմ դուք ավելի շատ եք տեղեկացված արագ վարկավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի արագ վարկեր ստանալու հարցում և դուք արդեն կկարողանաք ճիշտ ընտրություն կատարել: Խնդրում ենք նաև հիշել և վարկավորումից հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը բանկի, գրավատան կամ վարկային կազմակերպության մասին, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,
- նախ՝ կօգնեք ձեր ընկերներին և համաքաղաքացիներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
- միաժամանակ կօգնեք կրեդիտավորողին ( բանկերին և վարկային կազմակերպություններին ) վերացնել սպասարկման առկա թերությունները, եթե այդպիսիք կլինեն:
Էջի Ասույթը

Որքան լայն բացեք ձեռքերը, այնքան ավելի հեշտ է ձեզ խաչել
— Ֆրիդրիխ Նիցշե՝ գերմանացի փիլիսոփա