ՆԱԽԱԲԱՆ

Ինչպես բոլոր լեզուներում, այնպես էլ անգլերեն լեզվում կան բովանդակային առումով նման և շատ հաճախ միմյանց փոխարինող բառեր և բառակապակցություններ: և հաճախ մարդկանց մոտ առաջանում է շփոթություն՝ կապված այդ բառերի ճիշտ օգտագորման հետ: Սույն հակիրճ հոդվածում կմեկնաբանենք Also և Too բառերը, որոնք հեշտությամբ կարելի է շփոթել, քանի որ ունեն գրեթե նույն իմաստը: Այնուամենայնիվ նրանք չունեն բացարձակ նույն իմաստը:

ALSO

“Also” -ն օգտագործվում է դրական նախադասություններում՝ համաձայնություն կամ համանման բան ցույց տալու համար:

Anna can join us. Helene can also join us.Աննան կարող է միանալ մեզ: Հեղինեն նույնպես կարող է միանալ մեզ:
Karen speaks French. Renata also speaks FrenchԿարենը խոսում է ֆրանսերեն: Ռենատան նույնպես խոսում է ֆրանսերեն:
Karine likes to read novels. She also likes to read poetry.Կարինեն սիրում է կարդալ նովելներ: Նա նույնպես սիրում է կարդալ բանաստեղծություններ:
We were also there.Մենք նույնպես այնտեղ ենք:

ՈՐՏԵ՞Ղ ԿԻՐԱՌԵԼ

“Also” -ն կիրառվում է գործողություն ցույց տվող բայից առաջ:

Renata also speaks French.
She also likes to read poetry.

Բացառություն՝ … “Also”-ն կիրառվում ՝ մոդալ ( modal ) և “to be” բայերից առաջ verb.

We were also there.
Helene can also join us.
He is alsobecoming a teacher.

TOO

a. “Too” -ն օգտագործվում է դրական (positive) նախադասություններում և ցույց է տալիս համաձայնություն կա համանման գործողություն կամ որևէ երևույթ: Շատ դեպքերում “Too”-ն իմաստային առումով նման է “Also” -ին: Այնուամենայնիվ դուք կարող եք նկատել որոշակի տաբերություն նրանց կիրառության մեջ:

Alice can join us. Helene can join us too.Ալիսան կարող է միանալ մեզ: Հեղինեն նույնպես կարող է միանալ մեզ:
Armen speaks French. Renata speaks French too.Արմենը խոսում է ֆրանսերեն: Ռենատան նույնպես խոսում է ֆրանսերեն:
Marine likes to read novels. She likes to read poetry too.Մարինեն սիրում է կարդալ նովելներ: Նա սիրում է կարդալ բանաստեղծություններ նույնպես:
He is becoming a teacher too.Նա նույնպես դառնում է ուսուցիչ:
We were there too.Մենք եղել ենք այնտեղ նույնպես:

b. “Too” -ն օգտագործվում է նաև ածականների հետ: Այս իմաստով այն ցույց է տալիս, որ ինչ-որ բան ունի ավելի բարձր կամ ցածր համեմատության աստիճան: Հայերենում այն հաճախ կարելի է փոխարինել “Ավելի” բառի հետ:

My tea is too hot to drink.Իմ թեյը շատ տաք է խմելու համար:
One chair was too big, another was too small, but the third was just right.Աթոռը շատ ավելի մեծ էր, մյուսը՝ շատ փոքր, բայց երրորդը՝ հենց այն էր ինչ պետք էր:
Thank you for your help, you’re too kind.Շնորհակալություն ձեր օգնության համար, դուք շատ բարի եք:

ՈՐՏԵ՞Ղ ԿԻՐԱՌԵԼ

 a. “Too” տեղ է զբաղեցնում այն նախադասության վերջում, որին այն վերաբերվում է:

Helene can join us too — Հեղինեն կարող է մեզ միանալ նույնպես:
We were there too — Մենք նույնպես եղել ենք այնտեղ:

b. Երբ “too” -ն օգտագործվում է ածականի հետ, ապա այն դրվում է նրանից առաջ:

My tea is too hot to drink.
One chair was too big, another was too small
…you’re too kind

ԱՄՓՈՓՈՒՄ

Այժմ դուք ավելի շատ եք տեղեկացված անգլերեն լեզվի մանրամասներին և հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի անգլերենի ուսոցման հարցում: Խնդրում ենք նաև հիշել և հետագայում անգլերենի դասընթացների մասնակցելուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է

Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,

  • նախ՝ կօգնեք ձեր ընկերներին ու համաքաղաքացիներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
  • միաժամանակ կօգնեք անգլերենի դասընթանցներ կազմակերպող կենտրոններին վերացնել ծառայություններում առկա թերությունները, եթե իհարկե այդպիսիք կլինեն:

Եվ եթե այս հոդվածը օգտակար էր ձեզ համար և օգնեց ձեզ, ապա կիսվեք ձեր ընկերների և հարազատների հետ:

Էջի Ասույթը

Ֆեդերիկո Ֆելինի

Մեկ այլ օտար լեզուն կյանքի մեկ այլ տեսլական է

— Ֆեդերիկո Ֆելինի

Looking for the Best Apps?

When an unknown printer took a galley of type and scrambled it to make a type specimen book. It has survived not.