
ԻՆՉՈՒ՞ ՕԳՏՎԵԼ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Շատ գործարարներ բնութագրում են, որ լավ հաշվապահ ունենալը, դա՝ գործի կեսն է: Բնականաբար նրանք չեն սխալվում, քանի որ հաշվապահությունը հիրավի կարող է ֆինանսական օգուտներ ապահովել կազմակերպությանը: Իրականում մի շարք ընկերություններ, սկսնակ ձեռնարկատերեր և ձեռներեցներ դժվարանում են բարձրակարգ հաշվապահ վարձել: Հատկապես,
- կազմակերպության ֆինանսական հաշվետվությունները պատրաստելու,
- բանկային հաշվի գործառույթները կառավարելու,
- ֆինանսական տվյալների վերլուծություն կատարելու և
- հաշիվները պատրաստելու
արհեստավարժ հմտություններով հաշվապահ վարձելը այնքան էլ հեշտ գործ չէ:

Բարձրակարգ հաշվապահություն վարելու խնդիրը ավելի է բարդանում փոքր և միջին բիզնեսի դեպքում, քանի որ հաշվապահական հաշվառմանը վերաբերվող պահանջները մնում են նույնը, իսկ ընկերության վճարունակությունը միջին և փոքր բիզնեսի համար այդքան էլ բարձր մակարդակի վրա չէ: Այդ իսկ պատճառով, փոքր և միջին ընկերությունների մեծ մասը, այդքան է իրենց հարմարավետ չեն զգում ինքնուրույն հաշվապահություն վարելիս:
Արժե քննարկել հաշվապահական ծառայությունից օգտվելու հարցը, քանի որ հաշվապահական ծառայություններ մատուցող ընկերությունները կարող են նույն ծառայությունները կատարել ավելի որակյալ և ծախսարդյունավետ: Ստորև ներկայացված են մի քանի հիմնական պատճառներ, որոնք կօգնեն ձեզ պարզելու, թե ինչու արժե օգտվել հաշվապահական ծառայություններ մատուցող ընկերություններից:
ԿՆՎԱԶԵՆ ԾԱԽՍԵՐԸ
Ընդհանուր առմամբ, գործարարների մեծ մասը աութսորսինգային ծառայությունը համարում է ավելորդ ծախսեր իրենց բիզնեսի համար: Դա բնավ ճիշտ ընկալում չէ: Իրականում դա հակառակն է: Բիզնեսները, ովքեր օգտվում են հաշվապահական ծառայությունից, նվազեցնում են իրենց ծախսերը և ամենակարևորը` առանց որակի նվազեցման:
Այդ նվազող ծախսերն են.
- լրիվ դրույքով կամ կես դրույքով հաշվապահության աշխատողների աշխատավարձերը,
- հաշվապահության աշխատակազմի հարկերը,
- գրասենյակային ապրանքների ծախսերը,
- գրասենյակային տարածք ( նաև՝ այդ տարածքի ծախսերը ) և այլն:
Արդյունքում Դուք կվճարեք միայն այն ամենի համար, ինչ ձեզ հարկավոր է:
ԿԽՆԱՅԵՔ ԺԱՄԱՆԱԿԸ
Եթե դուք մի պահ մտածեք, կտեսնեք, որ ավելի շատ ժամանակ եք ծախսում ձեր ֆինանսները կառավարելու համար և ավելի քիչ ժամանակ՝ բիզնեսը կառավարելու և զարգացնելու համար: Հետևաբար, հաշվապահական հաշվառումը վարող հաշվապահական ընկերությունը կօգնի ձեզ խնայել ձեր ժամանակը, էներգիան և ռեսուրսները, բիզնեսի ռազմավարության ձևավորման վրա: Դա ավելի շատ շահույթ կապահովի:
ԿԽՆԱՅԵՔ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ
Մի շարք կազմակերպություններ չեն գնահատում այն ժամանակը, որը իրենք ծախսում են պրոֆեսիոնալ հաշվապահ փնտրելու համար, իսկ ինչպես ասում են. « Ժամանակը Փող է»: Դա նույնպես պետք է հաշվի առնել որպես բիզնես գործընթացների ապահովման համար ծախսվող ժամանակի խնայողություն:
ՁԵՐ ՀԵՏ ԿԱՇԽԱՏԵՆ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ
Հաշվապահական ընկերությունը կարող է առաջարկել ավելի բարձր մակարդակի փորձագետներ, քան դուք սպասում եք: Հաշվապահական հաշվառման և հաշվապահական ծառայություններ մատուցող ընկերությունները անընդհատ ստիպված են կատարելագործել իրենց հմտություններն ու որակավորումը` շուկայում մրցունակ մնալու համար:
Պատկերացրեք, բազմաթիվ հաշվապահներ աշխատում են նույն գրասենյակում: Նրանք կարող են հեշտությամբ քննարկել ցանկացած հաշվապահական հաշվառման նոր միտումները, խնդիրները և լուծումները:
ԿՆՎԱԶԵՆ ԲԻԶՆԵՍ ՌԻՍԿԵՐԸ
Հաշվապահական ընկերության հաշվապահական ծառայություններից օգտվելիս, դուք կկրեք բիզնեսի գրեթե զրոյական ռիսկեր՝ հարկային ( ավելացված արժեքի հարկ, շահութահարկ, եկամտային հարկ ), ֆինանսական և բոլոր պարտադիր հաշվետվությունները կներկայացվեն անթերի և բարձր մակարդակով:
ԳՈՎԱԶԴ ԷՋՈՒՄ

TOP 10
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ
ԵՎ
ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՈՐՏԵ՞Ղ ԴԻՄԵԼ ՀԱՇՎԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ


FINANO CONSULTING : ՖԻՆԱՆՈ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ



ՊՐՈՖԻՏ ՊՈՒԼՍ : PROFIT PULS


CAPITAL CRAFT : ԿԱՊԻՏԱԼ ԿՐԱՖՏ


ACA PARTNERS : ԷՅ ՍԻ ԷՅ ՓԱՐԹՆԵՐՍ
Շատերին հետաքրքրում է նաև «ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ / ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ԸՆՏՐԵԼՈՒ ՕԳՈՒՏՆԵՐԸ» հոդվածը

Վաղ թե ուշ յուրաքանչյուր ձեռնարկատեր բախվում է իր բիզնեսի համար հաշվապահական և հարկային հաշվառում վարելու անհրաժեշտությանը: Եվ ընկերության հետագա հաջողությունը մեծապես կախված է նրանից, թե որքան գրագետ են կառուցված հաշվապահական հաշվառման գործընթացները:


ՖԻԼԻՆ ԷՅԷՄ ՍՊԸ : PHILIN.AM LLC
Շատերին հետաքրքրում է նաև «ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ / ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ԸՆՏՐԵԼՈՒ ՕԳՈՒՏՆԵՐԸ» հոդվածը

Վաղ թե ուշ յուրաքանչյուր ձեռնարկատեր բախվում է իր բիզնեսի համար հաշվապահական և հարկային հաշվառում վարելու անհրաժեշտությանը: Եվ ընկերության հետագա հաջողությունը մեծապես կախված է նրանից, թե որքան գրագետ են կառուցված հաշվապահական հաշվառման գործընթացները:
ՇԱՏԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ
ԻՆՉՊԵ՞Ս ԳՏՆԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԱՇԽԱՏԱՆՔ
ՈՐՏԵ՞Ղ ՍՈՎՈՐԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏՆՕՐԵՆԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ


ԱՄՓՈՓՈՒՄ
Սույն հոդվածը ընթերցելուց հետո դուք ավելի շատ և մանրամասն եք տեղեկացված լավագույն և առաջատար հաշվապահական ընկերությունների վերաբերյալ և հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի հաշվապահական ընկերություն ընտրելու հարցում: Միաժամանակ խնդրում ենք նաև հիշել և բարձրակարգ հաշվապահական ծառայություններ ստանալուց հետո սույն կայքում հայտնել ձեր կարծիքը հաշվապահական ծառայությունների վերաբերյալ, որի համար կայքը նախապես հայտնում է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,
- նախ՝ կօգնեք ձեր ընկերներին ու համաքաղաքացիներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
- միաժամանակ կօգնեք հաշվապահական ընկերություններին և անհատ մասնագեետներին վերացնել ծառայություններում առկա թերությունները, եթե իհարկե այդպիսիք կլինեն:
Եվ եթե այս հոդվածը օգտակար էր ձեզ համար և օգնեց ձեզ բարձրորակ հաշվապահական ծառայություններ ընտրելու հարցում, ապա կիսվեք ձեր ընկերների և հարազատների հետ:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ`

Աուդիտորական Կազմակերպությունների Վարկանիշը
Հաշվապահական Կազմակերպությունների Վարկանիշը

Էջի Ասույթը

Հաշվապահները պարզապես թվեր չեն մշակում. նրանք ձևավորում են ապագան
— Անհայտ Հեղինակ
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
- 1C, SAP, Odoo / Ի՞ՆՉ ERP/CRM ( ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ) ԸՆՏՐԵԼ
- ՓՆՏՐՈՒ՞Մ ԵՔ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
- ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱԱՀ ( ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿ ) ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ / TOP 5 ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿՈԴԵՐ / Ի՞ՆՉ ԵՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՌԱԽՈՍԻ ԿՈԴԵՐԸ
- TOP 5 ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐ ( ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ) ՆԵՐՄՈՒԾՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ
- TOP 5 ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ( ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ) ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ

ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով:





