
ՆԱԽԱԲԱՆ
Մարմնի ցանկացած մասից անցանկալի մազերը հեռացնելու համար մարդիկ օգտագործում էին ածելիներ, էլեկտրական էպիլյատորներ, պինցետներ, իսկ ավելի ուշ սկսեցին օգտագործել մազահեռացման այլ մեթոդներ: Այս մեթոդները հաճախ թողնում են մաշկի ներս աճած մազեր, կարմրություն և բորբոքում՝ առաջացնելով անհարմարություն և գրգռվածություն: Այսօր ավելի ու ավելի շատ կանայք և տղամարդիկ ընտրում են լազերային մազահեռացումը որպես երկարատև մազահեռացման նորարարական մեթոդ, որն ապահովում է հարթ և թավշյա մաշկ: Լազերային մազահեռացումը անվտանգ է հակացուցումների բացակայության դեպքում և տարածվում է տղամարդկանց շրջանում, ովքեր այն օգտագործում են թևատակերի, ստորին այտերի, պարանոցի բուժման, ինչպես նաև մորուքի և բեղերի մազերի գիծը շտկելու համար:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: 1 ( մեկ ) հոդվածում գովազդի գինը կազմում է սկսած ՏԱՐԵԿԱՆ 18 000 ( ԱՄՍԱԿԱՆ 1 500 ) դրամից:


ԴԻՈԴԱՅԻՆ ՄԱԶԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ
- Նախատեսված հատվածում մեծ քանակությամբ խալեր,
- մաշկի մակերեսին վնասվածքի առկայություն,
- շաքարային դիաբետ,
- երակների վարիկոզ լայնացում,
- մաշկի բակտերիալ և սնկային հիվանդություններ;
- պրոցեդուրայից 10 օր առաջ հակաբիոտիկների ընդունում,
- Էպիլեպսիա,
- հերպես,
- վիրուսային հիվանդություններ,
- հղիություն,
- ուռուցքաբանական հիվանդություններ:
ԳՈՎԱԶԴ ԷՋՈՒՄ

TOP 10 ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ԷՍԹԵՏԻԿ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ


ԱԼԵՔՍԱՆԴՐԻՏԱՅԻՆ ՄԱԶԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ
- Քերծվածքներ և մաշկի վնասվածքներ: Լազերային էպիլյացիա չի կարելի կատարել մաշկի քերծվածքներով, բաց վերքերով կամ այլ վնասվածքներով հատվածներում, քանի որ դա կարող է հանգեցնել բարդությունների,
- հղիություն և լակտացիա: Լազերային էպիլյացիա խորհուրդ չի տրվում հղիության կամ կրծքով կերակրման ժամանակ՝ պոտենցիալ ռիսկերի և զարգացող պտղի վրա ընթացակարգի ազդեցության անորոշության պատճառով,
- շաքարային դիաբետ: Դեկոմպենսացված կամ ծանր շաքարային դիաբետը կարող խանգարել վերքերի ապաքինմանը և իմունային ֆունկցիայի խանգարմանը: Նախքան ընթացակարգն իրականացնելը խորհուրդ է տրվում խորհրդակցել մասնագետի հետ,
- ուռուցքներ: Լազերային էպիլյացիան հիմնականում հակացուցված է քաղցկեղի պատմություն ունեցող մարդկանց, քանի որ ընթացակարգը կարող է խանգարել բուժմանը կամ վատթարացնել վիճակը,
- էպիլեպսիա: Էպիլեպսիայով հիվանդ մարդիկ պետք է խուսափեն լազերային էպիլյացիայից՝ նոպաների առաջացման հնարավոր ռիսկի պատճառով: Պրոցեդուրայի ընթացքում արձակված ինտենսիվ լույսը կարող է խթանել նյարդային համակարգը և պոտենցիալ նոպաներ առաջացնել,
- արյան համակարգային խանգարումներ: Արյան համակարգային խանգարումներ ունեցող մարդիկ, խանգարումներ որոնք ազդում են արյան մակարդման վրա, կարող են ունենալ արյունահոսության կամ կապտուկների բարձր ռիսկ պրոցեդուրայից հետո: Նաև վարիկոզի դեպքում խորհուրդ չի տրվում լազերային էպիլյացիա անել,
- հիպերպիգմենտային նևուսներ, բնածին հետքեր: Լազերային էպիլյացիա չի կարելի կատարել բազմաթիվ հիպերպիգմենտային նևուսներով ( ծննդի նշաններ ) կամ բնածին հետքերով հատվածներում, քանի որ լազերը կարող է առաջացնել անցանկալի կողմնակի բարդություններ կամ վնասել այդ հատվածները,
- ֆոտոդերմատիտ ( արևի էներգիա ): Հիվանդություն, որը բնութագրվում է արևի լույսի աննորմալ արձագանքով: Այս հիվանդությունով մարդիկ չպետք է անցնեն ընթացակարգը, քանի որ այն կարող է վատթարացնել ախտանիշները կամ առաջացնել մաշկի անբարենպաստ ռեակցիաներ,
- վարակիչ հիվանդություններ: Ակտիվ մաշկային վարակները կամ համակարգային վարակիչ հիվանդությունները կարող են մեծացնել բարդությունների կամ վարակի տարածման վտանգը բուժվող տարածքում,
- հորմոնալ դեղամիջոցների օգտագործումը: Որոշ հորմոնալ դեղամիջոցների օգտագործումը կարող է ազդել լազերային էպիլյացիայի արդյունքների վրա:


IPL ՄԱԶԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ
- Որոշ մաշկային հիվանդություններ,
- շաքարային դիաբետ,
- երակների լայնացում,
- կելոիդային հիվանդություն,
- արյան բարձր ճնշում,
- սրտի իշեմիկ հիվանդություն,
- հերպես և որոշ այլ վարակիչ և վիրուսային հիվանդություններ,
- չարորակ մաշկի վնասվածքներ,
- հղիություն,
- օրգանիզմում էլեկտրոնային սարքերի առկայություն ( օրինակ՝ սրտի խթանիչ կամ ինսուլինային պոմպ ),
- լույսի նկատմամբ ալերգիա,
- ստերոիդային դեղամիջոցների ընդունում՝ դրանք մարմինը զգայուն են դարձնում լույսի նկատմամբ,
- դաջվածքներ,
- բաց վերքեր:
Շատերին հետաքրքրում է նաև «ՊԼԱՍՏԻԿ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ TOP 5 ՏԵՍԱԿՆԵՐԸ ( ՊԼԱՍՏԻԿ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ )» հոդվածը

Պլաստիկ վիրաբուժությունը վաղուց դարձել է բժշկության անկախ ճյուղ և այսօր պլաստիկ վիրաբուժության կլինիկա գնալը ոչ մեկին չի զարմացնի։ Կրծքագեղձի …
Ի ԴԵՊ …
Սույն հոդվածը ընթերցելուց հետո դուք ավելի շատ եք տեղեկացված դիոդային, ալեքսանդրիտային և IPL մազահեռացումների հակացուցումների վերաբերյալ և հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի: Խնդրում ենք նաև հիշել և ձեր պահանջներին համապատասխան կոսմետոլոգիական ծառայություններ ստանալուց հետո սույն կայքում հայտնել ձեր կարծիքը ընկերությունների վերաբերյալ, որի համար կայքը նախապես հայտնում է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք.
- նախ՝ կօգնեք ձեր ընկերներին ու համաքաղաքացիներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
- միաժամանակ կօգնեք ընկերություններին վերացնել ծառայություններում առկա թերությունները, եթե այդպիսիք կհայտնաբերվեն:
Եվ եթե այս հոդվածը օգտակար էր ձեզ համար և օգնեց ձեզ, ապա կիսվեք ձեր ընկերների և հարազատների հետ:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝

ՄԵՐՍՄԱՆ ՍՐԱՀՆԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ
ԷՍԹԵՏԻԿ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ

Էջի Ասույթը

Կանայք երբեք չպետք է վախենան խելացի լինելուց
— Էմմա Շարլոտտա Դույերե Ուոթսոն՝ բրիտանացի դերասանուհի և ֆոտոմոդել
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
- ԱԲԴՈՄԻՆՈՊԼԱՍՏԻԿԱ ( ՈՐՈՎԱՅՆԻ ՃԱՐՊԻ ՀԵՌԱՑՈՒՄ ) / ՀԱՐՑ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆ ԱԲԴՈՄԻՆՈՊԼԱՍՏԻԿԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- ԷՍԹԵՏԻԿ ՊԼԱՍՏԻԿ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ / ՊԼԱՍՏԻԿ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ
- ԴԻՈԴԱՅԻՆ ՄԱԶԱՀԵՌԱՑՄԱՆ 5 ՊԼՅՈՒՍՆԵՐ / ԻՆՉՈՒ՞ ԴԻՈԴԱՅԻՆ ՄԱԶԱՀԵՌԱՑՈՒՄ
- ԿՐԾՔԵՐԻ ՁԳՈՒՄ ( ԼԻՖՏԻՆԳ ) / ՀԱՐՑ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆ ԿՐԾՔԵՐԻ ԼԻՖՏԻՆԳԻ ՊԼԱՍՏԻԿ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- ՄԵՐՍՈՂ ՕՃԱՌ ԼՅՈՒՖԱՅՈՎ / Ի՞ՆՉ Է ՀԱԿԱՑԵԼՅՈՒԼԻՏԱՅԻՆ ՄԵՐՍՈՂ ՕՃԱՌԸ
- ԹՈՔԱԲՈՐԲ ( ՊՆԵՎՄՈՆԻԱ ) / ԹՈՔԱԲՈՐԲԻ ( ՊՆԵՎՄՈՆԻԱՅԻ ) ԱԽՏՈՐՈՇՈՒՄ ԵՎ ԲՈՒԺՈՒՄ

ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով:





